Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր միանվագ նպաստի համար

Հրաչուհի.

Բարև Ձեզ: Կխնդրեմ ասեք՝ աշխատող մայրերի հղիության 7-րդ ամսի միանվագ նպաստի համար, ի՞նչ թղթեր են հարկավոր:

3+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր միանվագ նպաստի համար

  1. Աշխատող մայրերին հղիության 7-րդ ամսի համար միանվագ նպաստ չի տրվում, այլ մայրության նպաստ, իսկ երեխայի ծննդյան նպաստ կարող եք ստանալ երեխայի ծննդից հետո:
    Մայրության նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որը պետք է ներկայացնել գործատուին ու դրա հիման վրա ձևակերպվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու մասին հրաման:

    0
  2. Աշխատող մայրերը հղիության 7-րդ ամսում ստամում են անաշխատունակության թերթիկի հիման վրա հղիության և ծննդաբերության նպաստ։

    0
  3. Եթե նկատի ունեք նախա և հետծննդաբերման նպաստը, ապա հիվանդաթերթիկ, որը ներկայացնում եք աշխատավայր:

    0
  4. Եթե ի նկատի ունենք մայրության նպաստը, ապա բժշկական հաստատությունից ներկայացնում եք անաշխատունակության թերթիկը:

    0
  5. Որտեղ հաշվառված է Ձեր հղիությունը այդտեղից վերցնում եք անաշխատունակության թերթիկ և ներկայացնում աշխատավայր: Իսկ, եթե աշխատում եք նաև համատեղությամբ, ՊԵԿ-ից էլ աշխատավարձի մասին տեղեկանք եք ներկայացնելու հիմնական աշխատավայր:

    0
  6. Եթե մայրության նպաստի մասին է խոսքը` ապա բժշկական հաստատության կողմից տրամադրված թերթիկը ներկայացնում եք գործատուին:

    0
  7. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված եկամուտների մասին տեղեկանքը:
    Հարկային մարմինը տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային և սոցիալական վճարների գծով ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:

    0
  8. Վարձու աշխատողը` մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին է ներկայացնում`
    ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը,
    բ. եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից` օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկանքը, անհրաժեշտության դեպքում` խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին այլ գործատուի (որի հետ, ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ, վարձու աշխատողն աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) տված տեղեկանքը, եթե հաշվարկային ժամանակահատվածում եղել են ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:
    Համատեղությամբ աշխատելու (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատող լինելու) դեպքում մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին, բացի սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է`
    ա. այլ գործատուի տված փաստաթուղթը (տեղեկանքը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու հրամանի քաղվածքը) հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի մասին (գործատուի տված փաստաթղթում ներառվում են աշխատանքային պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված), պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով, նաև պայմանագրի ժամկետի ավարտը՝ անկախ լուծվելու հանգամանքից), ինչպես նաև տարածքային բաժնի տված` օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տեղեկանքը,
    բ. եթե հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այլ գործատուի տված տեղեկանքը խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին,
    գ. ըստ անհրաժեշտության (եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ վարձու աշխատողը նաև անհատ ձեռնարկատեր է)` հարկային մարմնի տված, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ իր գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի (շահութահարկի), օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *