Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տրվի ՍՊԸ-ին ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

11 thoughts on “Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում

  1. Դտ 251/252 Կտ 631 Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ՝ արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով, որպես փոխհատուցում ստացված։

  2. Ապահովագրական հատուցումից եկամտի արտացոլում դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» կտ 614, դտ 252 կտ 222:

  3. Դրանք միջանկյալ ձևակերպումների համար կարող են օգտագործվել։
    Դտ 222 Կտ 631 Դեբիտորական պարտքերի արտացոլում՝ առանց անուղղակի հարկերի ապահովագրական հատուցումների գծով։
    Դտ 251/252 Կտ 222 Դեբիտորական պարտքերի մարում։

  4. Իսկ հետագա ծախսումների և հիմնական միջոցի ձևակերպումները ինչպե՞ս պետք է տալ։

    1. 8-րդ դասի հաշիվներն ակտիվային են և նախատեսված են արտադրական, ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման), դրանց վրա կապիտալացվող հետագա ծախսումների, ինչպես նաև կառավարչական հաշվառման այլ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

  5. 631 հաշիվը ներառվու՞մ է արդյոք շահութահարկի հաշվարկի մեջ: ԱԱՀ հաշվետվության, ո՞ր տողում է արտացոլվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *