Լակա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ․ կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ներմուծել է ձեռքի ժամացույցներ և նվիրել իր աշխատակիցներին և գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ինչպե՞ս ծախս ճանաչել, հարկվու՞մ է, թե՞ ոչ, կարո՞ղ եք նշել օրենքի հոդված։ Կանխավ շնորհակալ եմ։



աշխատակիցներինը կարող է դիտվել նվեր, իսկ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին ներկայացուցչական ծախսեր,
Շնորհակալ եմ, ուղղակի նվերը ևս չի դիտարկվի ֆիզ. անձի եկամուտ? և եկամտային հարկ կառաջանա, ներկայացուցչական ծախսի դեպքում եթե թանկարժեք են ժամացույցները ինչպե՞ս փաստաթղթավորեմ, խնդիր չի առաջանա հարկման?
նվերը կդիտարկվի ֆիզ. անձի եկամուտ, բայց չի հարկվի,
ներկայացուցչական ծախսի դեպքում օրենսգրքում նայեք թե որքան է շահութահարկով թույլատրելի նորման,
Շնորհակալ եմ
Նվերը չի հարկվում/ իր աշխատակիցների մասով/, իսկ գործընկերներինը ներկայացուցչական ծախսեր։
Բայց չէ որ իմ նշած երկու դեպքում էլ ստացվում է անհատույց նվեր, իսկ անհատույց ծախս չի ճանաչվում բացի որոշ դեպքերից, իսկ աշխատողի եկամտային հարկ առաջանում է,քանի որ սա օգնություն չէ, որ մտնի մինչև 150000֊ի մեջ։