Նարինե․
Բարև Ձեզ, եթե մի կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ է, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ, որտեղ ինքը հանդիսանում է որպես 100% բաժնետեր, ապա նոր ստեղծված ՍՊԸ-ն ի՞նչ հարկով է հարկվելու։ Տվյալ նոր ՍՊԸ-ն եթե շահաբաժին է վճարում իր հիմնադիր ընկերությանը, ապա դրանից ի՞նչ հարկեր են առաջանում։ Հիմնադիր ընկերությունը նոր ստեղծած ընկերության ծախսերի համար ներդրումները ի՞նչ ձևով կարող է անել՝ փոխանցման, թե՞ փոխառության ձևով։



1 նոր ստեղծված ՍՊԸ-ն ևս պետք է հարկվի ԱԱՀ +շահութահարկով,
2 նոր ՍՊԸ-ն եթե շահաբաժին է վճարում իր հիմնադիր ընկերությանը, ապա դրանից շահութահարկ է առաջանում ստացողի համար,
3 նոր ստեղծած ընկերության ծախսերի համար ներդրումներըպետք է անել անկանխիկ փոխանցման եղանակով,