Աշխատողը յուրաքանչյուր ամիս ունենում է չվճարվող արձակուրդի օրեր

Կարինե․

Խնդրում եմ պատասխանել հարցին. եթե աշխատողն ամեն աշխատանքային ամսվա մեջ ունի չվճարվող արձակուրդի օրեր, ամենամյա արձակուրդ հաշվելիս ինչպե՞ս հաշվել։ Եթե կա օրենքում նման կետ՝ կխնդրեմ հղումն ասել։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 195. Միջին աշխատավարձը

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում կամ հարկադիր պարապուրդում…

Չվճարվող արձակուրդի ժամանակահատվածում արձակուրդի օրեր չեն կուտակվում, և այդ ամիսները միջին աշխատավարձի հաշվարկում չեն ներառվում: Նշեմ նաև, որ աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ մեկ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: