Աշխատողը չունի էլեկտրոնային ստորագրություն

Արման․

Հարգելիներս, եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի, կնքել ենք էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատողը չի կարող ստորագրել այդ պայմանագիրը, քանի որ չունի էլեկտրոնային ստորագրություն, ինչ-որ հետևանքներ կարո՞ղ են լինել։ Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Փիրուզա

պայմանագիրը չի համարվում կնքված և օրենքով Ձեր աշխատակիցը չէ

Tigran

այո այս տարի դա արդեն հետևանք կունենա,  պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենա, դա նրան պետք է նաև հայտարարգրեր ներկայացնելու համար 

Արման

Ստացվում է՝ եթե նույնականացման քարտ չունի, էլեկտրոնային ստորագրություն էլ չունի, աշխատանքի ընդունել չե՞նք կարող։

Արմինե

Քաղաքացիաիրավականով ընդունեք, մինչև կհանի էլեկտրոնային ստորագրություն։

Լիլիթ

Ներեցեք, աշխատողի հետ էլեկտրոնային պայմանագիրը պարտադիր է՞

Լուսինե Դանիելյան

Տվյալ պարագայում էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է։