Հերմինե.
Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Հերմինե.
Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Համաձայնագրի տիպային օրինակ.
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Աշխատանքային պայմանագրի լուծման մասին
“___”Մայիսի 20_թ, ք. Երևան
“___”ՍՊԸ ի դեմս տնօրեն ___, այսուհետ Գործատու մի կողմից, և քաղաքացի ___ի, այսուհետ Աշխատող մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ 20__.թ. մայիսի __-ից լուծում են Գործատուի և Աշխատողի միջև 2010թ. նոյեմբերի 1-ին կնքված N 4 աշխատանքային պայմանագիրը:
2. Սույն համաձայնագիրը կազմված է 2 օրինակից` մեկը պահպանվում է կազմակերպությունում, իսկ մյուսը տրվում է Աշխատողին: Երկու օրինակն էլ ունեն նույն իրավաբանական ուժը: Սույն համաձայնագիրը համարվում է 2010թ. նոյեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մասը:
3. Կողմերի ստորագրությունները`
“___”ՍՊԸ Աշխատող`
հասցեն`___
ՀՎՀՀ ___
Տ Ն Օ Ր Ե Ն` ___
____________________ ____________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Ստացել եմ համաձայնագրի իմ օրինակը ——————————
Ներեցեք, բայց համաձայնագիրը կնքելը պարտադի՞ր պայման է:
Ծանուցումը և աշխատանքից ազատման դիմումը բավական է: Ծանուցման ձևը կարող եմ ուղարկել, եթե գրեք ձեր էլ. հասցեն:
Եթե հնարավոր է, ինձ էլ ուղարկեք ծանուցման օրինակ:
etamrazyan շնիկ yandex.com
vorskanyan-hermine շնիկ rambler.ru
Շնորհակալություն:
Ժողովուրդ, եթե աշխատողը ծանուցել է, 30 օր հետո գործատուն հրաման է տալիս, ազատում, վերջ, համաձայնագիրը 110 հոդվածով է պետք, իսկ T-ի պատասխանը աբսուրդ է, քանի որ ծանուցումն ու դիմումը նույն բանն են:
Ծանուցել դեռ չի նշանակում աշխատանքից ազատվել, քանի որ 2 կողմն էլ կարող են այն ետ վերձնել: Ձեր ասած վերջը դիմում գրելն է, ի դեպ այն գրվում է աշխատանքից ազատման օրը, այլ ոչ թե 30 օր առաջ: Այս ձևով աշխատում եմ 5 տարի և ԱՊՏ-ից դեռ չեմ աբսուրդացվել:
Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ համաձայնագրերի համարակալման վերաբերյալ: Համաձայնագրերը համարակալվում են յուրաքանչյուր աշխատողի համար առանձին-առանձին, թե՞ բոլորի համար ընդհանուր համարակալում է կատարվում: