Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել. Երբ աշխատողը գնում է արձակուրդ օգոստոսի 01-ից, որը պետք է վճարել առնվազն երեք օր շուտ, օր՝ հուլիսի 28-ին: Հարցը. միջին աշխատավարձի հաշվարկման համար հուլիս ամիսը մասնակցու՞մ է, թե՞ ոչ։
Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել. Երբ աշխատողը գնում է արձակուրդ օգոստոսի 01-ից, որը պետք է վճարել առնվազն երեք օր շուտ, օր՝ հուլիսի 28-ին: Հարցը. միջին աշխատավարձի հաշվարկման համար հուլիս ամիսը մասնակցու՞մ է, թե՞ ոչ։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Բարև Ձեզ, այո հուլիս ամիսը մասնակցում է միջին աշխատավարձի հաշվարկին:
հուլիս ամիսը մասնակցում է միջին աշխատավարձի հաշվարկին, եթե բյուլետեն, չվճարվող արձակուրդ չի ունեցել աշխատողը,
Շնորհակալություն
Հուլիս ամիսը չի մասնակցում միջին աշխատավարձի հաշվարկին, քանի որ արձակուրդայինի հաշվարկի պահանջ առաջացել և հաշվարկը կատարվել է հուլիս ամսին։
Ըստ ԱՕ 195 հոդվածի 2-րդ կետի՝
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում կամ հարկադիր պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները: Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաև աշխատանքի ընդունման ամիսը:
Բարև Ձեզ: Հուլիս ամիսը չի մասնակցելու հաշվարկին, արձակուրդը հաշվարկվելու է հուլիսով: Հաշվարկը կատարվելու է նախորդող տասներկու ամիսների ընթացքում ստացված վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվելու 1/12-ի չափով:
Միջին աշխատավարձի հաշվարկման համար հուլիս ամիսը չի մասնակցում՝ քանի որ հաշվարկը կատարելուն նախորդող ամիս չէ։
Շնորհակալություն