Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ երբվանի՞ց է հաշվարկվում մայրության նպաստը, և երբվանի՞ց է աշխատողը ուղարկվում ֆիզ. արձակուրդ: Եկամտային հաշվարկի մեջ նշվելու՞ է ավարտ, ֆիզ. գնալու ամսաթիվը, թե՞ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ:
Մայրության նպաստը հաշվարկվում է, և աշխատողը ուղարկվում է ֆիզ. արձակուրդ, երբ ներկայացնում է բյուլետենը, այն տրվում է հրամանի հիման վրա: Եկամտային հաշվարկի մեջ չի նշվելու ավարտ, այն դեռ աշխատանքի մեջ է, երբ կգնա մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ՝ հրամանի հիման վրա, այդ ժամանակ գրանցման հայտով կներկայացնեք ժամկետները:
Շնորհակալություն:
7-րդ ամսից գնում են ֆիզ. արձակուրդ, ու անմիջապես գնալուց առաջ հաշվարկում և փոխանցում են մայրության նպաստը:
կամ գնալու ամսվա աշխատավարձի հետ ստանում, կամ առանձին գումարով
Բարև Ձեզ: Նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում, իսկ աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ ծննդաբերությունից 70 օր առաջ, անաշխատունակության թերթիկում հստակ նշվում է օրը: Եկամտային հարկի հաշվարկում նշվում է հաշվարկված մայրության նպաստը, իսկ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու ժամանակ պետք է ներկայացնել գրանցման հայտ (չվճարվող արձակուրդ)՝ որտեղ նշվում է սկիզբն ու ավարտը:
Շնորհակալություն:
Բարև Ձեզ։ Իսկ հղին կարող է ավելի ուշ գնալ ֆիզարձակուրդ, եթե ինքն է այդպես ցանկանում, թե՞ օրենքը արգելում է։
Իսկ գործատուն եթե չի համաձայնվում վճարել?
Գրանցված աշխատողի դեպքում`
Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Եթե գործատուի մեղքով աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
Բարև Ձեզ, Դիանա։
Եկամտային հարկի հաշվարկի մեջ նշվում է 140 օրվա՝ անաշխատունակության թերթիկի վրա նշված ժամանակահատվածը, 140 օրը լրանալուց հետո ուղարկում եք 79 ձևը, որտեղ նշվում է երեխայի ծննդյան օրը, և որպես ավարտ նշելու եք ծննդյան օրվանից հաշված 2 տարին լրանալու ամսաթիվը կամ 3 տարին, աշխատակցի հետ համաձայնեցնելուց հետո:
Շնորհակալութուն:
Բարև Ձեզ։ Իսկ հղին կարող է ավելի շուտ գնալ ֆիզարձակուրդ, եթե ինքն է այդպես ցանկանում, թե՞ օրենքը արգելում է։
Բարև Ձեզ: Ոչ չի կարող, հղիության և ծննդաբերության արձակուրդը սկսվում է բժիշկի կողմից տրված անաշխատունակության թերթիկում նշված ժամկետում: