Ռոբ.
Ինչպե՞ս հնգօրյա աշխատանքային շաբաթից անցնել վեցօրյայի, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Ռոբ.
Ինչպե՞ս հնգօրյա աշխատանքային շաբաթից անցնել վեցօրյայի, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Ձեր աշխատողներին նախապես երկու ամիս առաջ պետք է տեղեկացնեք այդ փոփոխության մասին ծանուցման միջոցով, ցանկալի է գրավոր ծանուցում լինի, որտեղ պետք է նշվի, որ համաձայն ՀՀԱՕ 105 հոդվածի կատարում էք աշխատանքի էական պայմանների փոփոխություն (աշխատանքային ռեժիմի փոփոխությունը էական պայման է): Եթե աշխատողները համաձայն են, ծանուցում են կազմակերպությանը այդ մասին, կարող եք կնքել աշխատողների հետ աշխատանքային պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, այնուհետև հրաման տալ, սակայն դրանք պետք է լինեն անհատական հրամաններ: Հետո աշխատողին ծանոթացնում եք հրամանին և վերջ: Չմոռանամ հիշեցնել, որ 6-օրյա աշխատանքային շաբաթ կարող եք սահմանել միայն հանրակրթական համակարգի աշխատողների համար: Բնակչության սպասարկման ոլորտում կամ աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ ոլորտներում գործունեություն իրականացնելու դեպքում կարող եք աշխատել 6 – օրյա աշխատանքային շաբաթով, ուղղակի յուրաքանչյուր աշխատող պետք է աշխատի 5 աշխատանքային օր, այսինքն աշխատողների համար պետք է ունենաք հերթափոխային գրաֆիկ: Այսինքն աշխատանքային ռեժիմի փոփոխությունը ոչ թե պետք է լինի 5-օրյան փոխել 6-օրյաի, այլ այն աշխատողները, ովքեր շաբաթ օրերն էլ պետք է աշխատեն, նրանց հետ կնքեք այդ համաձայնագրերը: