Լիլիթ․
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Աշխատակիցները աշխատում են գործավարձով և ամեն ամիս խիստ տարբեր աշխատավարձ են ստանում։ Եթե նոյեմբերի աշխատավարձը կազմել է 285 000, դեկտեմբերը 620 000, հունվարը 450 000, խնդրում եմ ասեք՝ ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը որքա՞ն պետք է պահվի դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Կանխավ շնորհակալություն։



դեկտեմբերը 620 000, ապահովագրավճարը 10800 և դրոշմանիշային վճարը 1000,
հունվարը 450 000, ապահովագրավճարը 4800 և դրոշմանիշային վճարը 1000,
1․ Ճիշտ ե՞մ հասկանում, եթե նոյեմբերի աշխատավարձը 200հզ-ից ցածր լիներ , դեկտեմբերի համար ապահովագրավճար չէինք հաշվի նույնիսկ 620000 աշխատավարձիվ դեպքում ։
2․Իսկ 2026թ-ի համար , եթե որևէ ամիս 500հզ -ը գերազանցում է և 10800ի պահում ենք կատարում, հաջորդ ամիսներին նորից նվազում է , օրինակ մինչև 500հզ (այս դեպքում 4800 պետք է պահվեր), ճիշտ է՞ , որ պետք է շուրանակենք 10800 պահել , քանի որ բարձր պահումը պետք ֆիքսել մինչը 12 ամիսների լրանալը։
Ոչ մի տեղ այս օրինակները չկան գրված , եթե ուղեցույցներ ունեք կխնդրեմ տրամադրել։
Կանխավ շնորհակալ եմ ։
https://www.uhif.am/am/documents ես լինկով նայեք
chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://vnxctzddivqjdrwwspgw.supabase.co/storage/v1/object/public/documents/official_docs/1768320273902_document.pdf