Արթուր․
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ մանրամասնեք, թե ինչպե՞ս են հաշվում չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Օրինակ՝ աշխատողը ընդունվել է 22/05/2021թ., ազատվում է 09/04/2022թ.: Շնորհակալ եմ:
Արթուր․
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ մանրամասնեք, թե ինչպե՞ս են հաշվում չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Օրինակ՝ աշխատողը ընդունվել է 22/05/2021թ., ազատվում է 09/04/2022թ.: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Ի՞նչ աշխատանքային գրաֆիկով է աշխատել։
5-օրյա
Աշխատած 12 ամսվա համար հաշվում եք հասանելիք 20 աշխ օր արձակուրդ /5-օրյա աշխատանքային շաբաթվա համար/։ Ձեր կողմից նշված դեպքում /22/05/2021թ-09/04/2022թ/ ստացվում է 10 ամիս և 18 օր, այսինքն 16,67օր 10 ամսվա համար և 0,97 օր 18 օրվա համար, ստացվեց հասանելիք չօգտագործված արձակուրդային օրերը կազմում են 17,64 օր։
Ալլա ջան, շատ շնորհակալ եմ պատասխանի համար, բայց խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս եք ստացել՝
1) 0.97 թիվը:
2) 18 թիվը: Իմ կարծիքով 22/03/22-ից պետք է հաշվել օրերի քանակը մինչև 09/04/22-ը ներառյալ, կստացվի 19 օր: Այդպե՞ս է, թե ոչ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրեք բանաձևը, թե ինչպես հաշվել չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Մեկ ամսվան բաժին ընկնող օրը պարզ է՝ 20/12=1.67, իսկ մեկ օրվան ինչքա՞ն է բաժին ընկնում:
1,67/31/*18 կոնկրետ 22,03,22-ից -09,04,22-ը
Ալլա ջան, չպատասխանեցիք 2-րդ հարցին՝ 22/03/22-ի՞ց պետք է հաշվել օրերի քանակը մինչև 09/04/22-ը ներառյալ, կստացվի 19 օր:
Ժողովուրդ ջան, ես ընդամենը ուզում էի իմանալ մեկ օրվան ինչքան մաս է բաժին ընկնում արձակուրդայինից: Ալլայի պատասխանից հասկացա հետևայլը՝ մեկ ամսվան բաժին ընկնող թիվը՝ 1.67-ը բաժանում ենք տվյալ ամսվա օրերի քանակի վրա՝ 31-ի: Իսկ ինչու ենք վերցնում հենց մարտի օրերի քանակը, չէ՞ որ այդ ժամանակահատվածում ունենք նաև 9 օր ապրիլից:
Հարգելի Արթուր, 20 / 365 = 1 օրվան բաժին ընկնող արձակուրդ։
Եթե ապրիլից մայիս լիներ կվերցնեիք 30 օր, դա իմ կարծիքն է, եթե կա այլ կարծիք, արտահայտեք։
Իսկ լրացուցիչ արձակուրդ հասնում է այդ աշխատողին, թե ստանդարտ միայն 20-ն է, դա էլ պետք է նկատի ունենալ:
Ստանդարտ 20 է:
Հարգելի Արթուր, մեկ օրվա գումարը հաշվելու համար պետք է այդ ամիսների աշխատավարձը գումարել, հետո բաժանել 12-ի, ստացված թիվը բաժանել 21 -ի և բազմապատկել 20-ով:
1 տարում աշխատողին հասնում է 5-օրյաի դեպքում 20, 6-օրյաի դեպքում 24 աշխատանքային օր արձակուրդ։ Միջին աշխատավարձը բաժանում եք 21 կամ 25 բազմապատկում 20 կամ 24։