Month: August 2016

Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

222

Arsine.

Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը:

Կանխավ շնորհակալություն:

Լիլիթ Խաչատրյան

Անուն, Ազգանուն` Լիլիթ Խաչատրյան
Էլ. փոստ` lilit.khachatryan.1974 շնիկ mail.ru
Հեռախոս` 095995346
Պաշտոն` Տնտեսագետ, հաշվապահ
Բովանդակություն` համատեղությամբ և ազատ գրաֆիկով
Ցանկալի աշխատավարձ` Կախված աշխատանքի ծավալից

Անուշ Ղազարյան

Անուն, Ազգանուն` Անուշ Ղազարյան
Էլ. փոստ` anush-12 շնիկ mail.ru
Հեռախոս` 094699389
Պաշտոն` Հաշվապահի
Բովանդակություն` Աշխատում եմ որպես հաշվապահ բժշկական հաստատությունում, ցանկանում եմ գտնել նոր աշխատանք, ցանկալի է բժշկական ոլորտում
Ցանկալի աշխատավարձ` 130 000 – 200 000

Արման Հարությունյան

Անուն, Ազգանուն` Արման Հարությունյան
Էլ. փոստ` arman.harutyunyan շնիկ yahoo.com
Հեռախոս` 094-87-11-33, 041-87-11-33
Պաշտոն` Հաշվապահ, Գլխավոր հաշվապահի օգնական
Բովանդակություն` Հաճախել եմ հաշվապահական դասընթացների, տիրապետում եմ 1C, ՀԾ Հաշվապահ 6, MS Office ծրագրերին: Ներկայումս աշխատում եմ արտադրության ոլորտում որպես հաշվապահ:
Ցանկալի աշխատավարձ` 150 000 – 180 000

Աշխատանքի ընդունման հրամանի քաղվածքի օրինակելի ձև

Գուրգեն.

Հարգելի գործընկերներ, ինձ անհրաժեշտ է աշխատանքի ընդունման հրամանի քաղվածքի օրինակելի ձև:

Աշխատավարձի փոփոխություն և գնային սղաճի հաշվարկ

Ադրինե.

Բարև ձեզ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք հետևյալ հարցիս.
Աշխատանքային պայմանագիրը կնքվել է երկու տարով, և այդ երկու տարվա ընթացքում կատարվել է աշխատավարձի փոփոխություն, ապա գնային սղաճի հաշվարկ: Աշխատավարձի փոփոխությունը կատարվել է պայմանգրում փոփոխություններ կատարելու մասին ձևաթղթով: Գնային սղաճի հաշվարկը ևս իրականացվել է համապատասխան ձևաթղթի հիման վրա, որտեղ հղում է կատարվել ոչ թե սկզբնական աշխատանքային պայմանագրի ստորագրման ամսաթվին, այլ վերջին փոփոխության ամսաթվին (աշխատավարձի փոփոխության փաստաթղթի ամսաթվին): Եվ հետագա պայմանգրի երկարացման համար ևս հղում է կատարվել վերջին փոփոխված փաստաթղթի ամսաթվին (գնային սղաճի փաստաթղթի ամսաթվին): Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից

Լաերտ.

Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից, դա ինքնաբերաբար հանգեցնու՞մ է արդյոք պայմանագիրը լուծելուն:

Անձը ցանկանում է աշխատել վարսավիրանոցում որպես կոսմետոլոգ

Նաիրա.

Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում՝ որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

Datecs MP-55B մոդելի ՀԴՄ գրանցում

Արթուր.

Արդյո՞ք կարելի է Datecs MP-55B մոդելի սարքը գրանցել վաճառքով զբաղվելու համար որպես ԱՁ:

Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան

221

Arsine.

Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային:
Հարցս հետևյալն է.
1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ
2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը
3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից:

Կանխավ շնորհակալություն:

Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում էլեկտրոնային եղանակով

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ հաշիվ-ապրանքագիր գրել էլեկտրոնային եղանակով, կանխավ շնորակալություն:

ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն

213

Ընկերություն՝ ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն
Հասցե՝ Կորյուն 19ա, գրասենյակ 38
Հեռախոս՝ +374 10, 99, 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Պահեստապետ/հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` ոգելից խմիչքների արտադրություն Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գույքագրման արդյունքների ստուգում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն (հաշվապահական,ֆինանսական, տնտեսագիտական), MS Office, Excel-ի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն: Աշխատանքային փորձ` ոչ պակաս, քան 1 տարի Տարիք` 25-45 Սեռ` դեր չի խաղում Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.00 – 18.00 Աշխատավարձ` 200 000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջանը` 2 ամիս, վարձատրությունը փորձաշրջանի ընթացքում ՝ 150 000 դրամ:
Աշխատավարձ՝ 200 000 AMD