Նյութածախսի վերաբերյալ փաստաթղթի ձև

Վերոնիկա.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ինձ թվում է, որ պաշտպանիչ դիմակը դա նյութ չի, այլ արագամաշ, և այն պետք է ծախսագրեք ձեռք բերման ժամանակ, իսկ եթե գնել եք մեծ քանակությամբ, ապա կարող եք ծախսագրել մաս-մաս, ըստ օգտագործման։

Tigran

Խնդրեմ՝ անալոգ կարգով կիրառեք Նյութերի շարժի (ներառյալ՝ ծախսումների և ծախսերի) հաշվետվություն (ձև ԾԽ-1) ձևը՝ հիմք ՀՀ ՖՆ հրաման թիվ 37-Ն 01.02.2016թ.:
Պաշտպանիչ դիմակ կարելու համար օգտագործում են թել, ռետինե թել կապերի համար, կտոր՝ եռաշերտինը առանձին տեսակի է, երկշերտինը առանձին, էլ. հոսանք: Հիմնականը սրանք են, ես էլ այսօր կոնկրետ արտադրողի մոտ տեսա, թե ինչպես էին անում ու ինչ նյութեր օգտագործում: Աշխատանքային ու մյուս ծախսերն էլ իրենց հերթին:

Karine

Եթե Ձեզ պետք է հաշվել նյութածախս ինքնարժեք որոշելու համար, ապա բացի վերը նշածից պետք է հաշվարկեք նաև հիմնական և օժանդակ աշխատողների աշխատավարձը, հարկերը, հիմնական միջոցի մաշվածք, տիանսպորտի ծախսեր, եթե կան և այլն։

Hayarpi

Ենթադրենք՝ «Ա» տեսակի նյութից պատրաստում են «а», «b» և «с» արտադրատեսակները: Ըստ տեխնոլոգիական հաշվարկների «а» արտադրատեսակի միավորի նյութածախսը կազմում է 20 կգ, «b» արտադրատեսակինը՝ 10 կգ, իսկ «с» արտադրատեսակինը՝ 15 կգ: Հաշվետու ժամանակաշրջանում «а»-ից թողարկվել է 100 հատ, «b»-ից՝ 50 հատ, իսկ «с»-ից՝ 200 հատ: Հաշվետու ժամանակաշրջանում վերոհիշյալ արտադրատեսակների թողարկման համար ծախսվել 1 6325 կգ նյութ: Թողարկվող արտադրատեսակներից յուրաքանչյուրին բաժին ընկնող փաստացի նյութածախսը որոշվում Է հետևյալ կերպ: Նախ հաշվարկվում է յուրաքանչյուր արտադրատեսակի թողարկման համար անհրաժեշտ նյութի նորմատիվային ծախսը և նորմատիվային բազայի հիման վրա հաշվարկվում Է փաստացի նյութածախսի բաշխման գործակիցը: Ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք մտնել այս հղումով: