«

»

Май 22 2020

Մայրության նպաստի հաշվարկ ընկերության լուծարման դեպքում

Նելլի.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե ընկերությունը լուծարվող է, բայց ես դեռևս աշխատում եմ այնտեղ ու ֆիզ. արձակուրդ գնալու եմ երկու ամսից, ո՞վ է պարտավորվում վճարել դեկրետային գումարը ու ի՞նչ կարգով։ Ղարաբաղում հաշվառման հասցե ունենալս կազդի՞ այդ գումարը ստանալու վրա, ու եթե հնարավոր է, ասացեք, խնդրեմ, թե ինչքան կկազմի դեկրետայինը, եթե մաքուր աշխատավարձս 120 000 ՀՀ դրամ է։ Հոգաչափ շնորհակալ կլինեմ հարցերիս լիարժեք պատասխանը ստանալու համար։

0

3 մեկնաբանություն

  1. Ալլա
    Alla

    Գործատուի լուծարման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է լիազոր մարմինը, ձեր դեպքում Ղարաբաղում: Մայրության նպաստի գումարը կախված է, թե քանի ամիս եք աշխատել և քանի օր է տրված անաշխատունակության թերթիկով։
    Մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով:

    3+

    1. Аватар
      Նելլի

      Ես դեռ աշխատում եմ, ընկերությունը լուծարված չի, այլ լուծարվող է, ու մինչև ֆիզ. արձակուրդ գնալս աշխատելիս կլինեմ այնտեղ, իսկ կառույցը, որում աշխատում եմ, գտնվում է ՀՀ-ում, ուղղակի իմ հաշվառման հասցեն է ԼՂՀ-ն: Խնդրում եմ ասել՝ էս դեպքում իմ տարածքային սոց. բաժի՞ն եմ դիմելու, թե՞ գործատուս է վճարելու, ստույգ չհասկացա:

      0

  2. Tigran
    Tigran

    Գործատուի լուծարման դեպքում`վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է լիազոր մարմինը՝ սոցիալական ապահովության ծառայությունը ձեր աշխատավարձի տվյալների հիման վրա: Եթե հնգօրյա եք աշխատում և ելնելով ներկայացված թվից ձեր հաշվարկային աշխատավարձը կկազմի 162416 դրամ, հաշվի ենք առնում ոը սոցվճար վճարող եք և դա նաև միջին աշխատավարձն է, պարգևատրումներ չեն եղել, գործատուի մոտ աշխատում եք անընդմեջ 12 ամիս: Կստացվի 162416/30,4-ի *140, որը հավասար է 747 969, որից պահվելու է եկամտային հարկ 23 տոկոսի չափով,որը կկազմի 172033, զուտը՝ 575936:

    1+

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...