«

»

Июл 24 2020

Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի խզելու աշխատանքային պայմանագիրը

Աննա.

Բարև Ձեզ: Ես հաշվառված եմ և բնակվում եմ գյուղական համայնքում, գրանցված աշխատող եմ համարվում այնպիսի կազմակերպությունում, որը գտնվում է լուծարային փուլում, արդեն ֆիզ. արձակուրդում եմ: Կազմակերպությունն ասում է, որ 140 օրը լրանալուց հետո ևս 1ամիս համարվելու եմ իրենց աշխատողը, իսկ դրանից հետո աշխատանքային պայմանագիրը խզվելու է /ծանուցում արդեն ստացել եմ/: Այսինքն՝ ես մեկ ամիս ստանալու եմ 53 000դրամ /26 500 – պետությունից + 26 500 – կազմակերպությունից/: Խնդրում եմ ինձ կասեք, արդյոք կազմակերպությունն իրավունք ունի՞ այս տարբերակով պայմանագիրը խզել, և ես կարո՞ղ եմ մեկ անգամ ստանալու դեպքում ստանալ 53 000-ական դրամները պայմանագիրը խզելուց հետո, եթե այո, մինչև ե՞րբ կստանամ: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    ԱՕ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
    1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
    1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
    Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
    1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
    2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի.
    Այսինք՝ Գործատուն իրավունք ունի լուծելու պայմանագիրը ձեզ հետ, եթե լուծարվում է։ Իսկ գումարի հետ կապված պետք է դիմեք սոցապ։

  2. Anushik
    Anushik

    Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` կազմակերպության լուծարման դեպքում։ Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը (եթե նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին): Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝ ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում, եթե խնամքի նպաստը նշանակվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։
    Հետևաբար կարող է խզել աշխատանքային պայմանագիրը և կդադարեք ստանալ նաև 53 000 դրամները։

  3. Տիգրան
    Տիգրան

    140 օրը լրանալուց հետո ձևակերպեք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը, մեկ է լուծարումից հետո էլ Դուք իրավունք ունեք ստանալ պետական նպաստները:

  4. Karine
    Karine

    Եթե կազմակերպությունը լուծարվելու է, գործատուն իրավունք ունի համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի լուծել աշխատանքային պայմանագիրը։ Խնամքի նպաստի իրավունքը դադարում է։ Կարող եք դիմել սոցապ։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160