Author: Accountant.am

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Նարինե.

Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցիչը մեկ այլ դպրոցում նշանակվել է տնօրենի պարտականություններ կատարող։ Ինչպե՞ս է հաշվարկվելու նրա աշխատավարձը։ Շնորհակալություն։

ՍՊԸ գործունեության ժամանակավոր դադարեցում

Լիլի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ֊ով աշխատող ՍՊԸ-ն հունիսից ժամանակավոր դադար եմ տվել (ՍՊԸ֊ն գրանցվել է ապրիլին, լրիվ զրոյական է եղել, չի աշխատել)։ Այսօր եմ տեսել, որ տնօրենին չեմ ազատել։ Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ ազատեմ ու տամ 0-ական 189, 260 հուլիսի և օգոստոսի համար։

Շարժական սուրճի կետ բացելու համար

Սամ.

Բարև Ձեզ։ Շարժական սուրճի կետ բացելու համար տարածքի հետ կապված թույլտվություն ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ։

Բանկային հաշվի համալրում

Ալլա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։
Եվս մեկ հարց. ՍՊԸ աշխատում է շրջհարկով, անշարժ գույքի օտարումից առաջացած գումարը կանխիկացնում է և մուտք անում դրամարկղ, ի՞նչ գործողություններ պետք է արվեն դրանից հետո՝ վերադարձ որպես շահաբաժին՝ ի՞նչ չափով, հարկում 5%…

Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիաննա.

Բարի օր։
Այս մասով ծանոցում ունեմ։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է նշանակում, եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հաշվարկային հաշիվներ եմ դուրս գրել։
Շնորհակալ եմ։
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Ի՞նչ հարկեր կառաջանան

Անուշ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Սեփականության իրավունքով ունի հողատարածք: Եթե այդ տարածքում ՍՊԸ-ի պատվերով կառուցվի տուն և վաճառվի ֆիզ. անձի՝ ի՞նչ հարկեր կառաջանան։

Չվճարվող արձակուրդ

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատողը տարվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ կարող է բացակայել՝ պահպանելով իր հաստիքը կազմակերպությունում: Նշեմ, որ աշխատակիցը տարվա ընթացքում 140 օր եղել է անաշխատունակության մեջ, կարո՞ղ եմ ևս 30 կամ որոշ դեպքերում 60 օր տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անի․

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք՝ նոր բացված Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվելու է միայն ցորենի և գարու ներմուծմամբ: Շնորհակալ եմ կանխավ։

Պահուստային ֆոնդ

Արեգա․

Բարև բոլորին։ ՍՊԸ-ի շահաբաժին վճարելիս, մեկ մասնակցի դեպքում պահուստային ֆոնդ ձևավորելը պարտադի՞ր է։

Ներքին կանոնակարգի օրինակելի ձև

ՍԵդա Հախվերդյան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ անհրաժեշտ է արտադրության ոլորտի ՍՊԸ-ի ներքին կանոնակարգի օրինակելի ձև, եթե կարող եք օգնել՝ ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին՝ hem.07@mail.ru։

Կոլեկտիվ պայմանագիր

Արտյոմ․

Կարո՞ղ եմ շինարարական բրիգադի հետ կնքել աշխատանքների կատարման կոլեկտիվ պայմանագիր, եթե այո, ապա խնդրում եմ օգնել կոլեկտիվ պայմանագրի օրինակելի ձևի հարցում: Շնորհակալ եմ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արմեն․

Դպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատակիցներին ընկերության ադմինիստրացիան որոշել է տրամադրել նյութական օգնություն։ Ինչպե՞ս ձևակերպել նյութական օգնության գումարները։

Դրամարկղային գրքի հաստատում

Հաս․

Բարև ձեզ։ Դրամարկղային գրքի հաստատման համար հարկային մարմնում միայն հաշվապահի ներկայությունը բավարա՞ր է, թե՞ տնօրենի կարիքն էլ կա։
Շնորհակալություն։

Վարձակալություն ֆիզ․ անձից

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն վարձակալում է ֆիզիկական անձից տարածք, ապա 10% եկամտային հարկը արդյո՞ք վճարում է հենց Ա/Ձ-ն։

Անահիտ Եղիազարյան

Անուն, Ազգանուն՝ Անահիտ Եղիազարյան
Էլ. փոստ՝ anahit_y@mail.ru
Հեռախոս՝ 099264559
Պաշտոն՝ գլխավոր հաշվապահ, հաշվապահ
Բովանդակություն՝
Կրթություն
04․10․2017-30․10․2017 – Համակարգի ուսուցում
06․11․2017-07․11․2017 – Գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթաց
22․09․2020-23․09․2020 – Գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթաց
17.12.2014 – Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, գնումների Մասնագետի որակավորում։
1979-1983 – Երևանի ժող. Տնեսության ինստիտուտ, Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Հաշվապահական հաշվառում, որակավորում՝ Տնտեսագետ /ՏԳՎ/
1968-1978 – Երեւանի Ղ. Աղայանի անվ. թիվ 63 միջ. դպրոց։
38 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, այժմ էլ աշխատում եմ որպես գլխավոր հաշվապահ համակարգով։
Տիրապետում եմ հաշվապահի գործառույթներին։
Ցանկալի աշխատավարձ՝ սկսած 100 000 դրամից։
Այլ նշումներ՝ Գնումների մասնագետի որակավորում, համակարգչային գիտելիքներ։

Եկամտային հարկի հաշվարկ

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։

Ինքնազբաղված անձ

Էլեոնորա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ օտարերկրացի ֆիզ․ անձը աշխատում է “Գլովո” ընկերությունում որպես առաքիչ, գումարը հավելվածի մեջ կուտակվում է և ստանալու համար պետք է հարկ վճարի։ Իրեն ասել են, որ պետք է առաջնորդվի ինքնազբաղված անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով։ Խնդրում եմ կհուշեք՝ ի՞նչ հարկ պետք է վճարի։

Շահաբաժնի վճարում

Աստղիկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել. շահաբաժիններից եկամտային հարկի վճարումը 2019թ.-ին վերաբերվու՞մ է, թե՞ ոչ:

Ճշգրտող հաշիվ

Լիանա․

Արտադրական կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, 2021թ․-ին ճշգրտող հաշիվ է դուրս գրել 2020թ․-ի համար։ 2020թ․, թե՞ 2021թ․-ի շահութահարկի հաշվետվության մեջ համախառն եկամտից պետք է պակասացնել այդ գումարը։