
ՍՊԸ կարո՞ղ է աշխատել շրջհարկով հաջորդ տարի
Աննա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 2024-ի մինչև նոյեմբերը ՍՊԸ կաշխատի շրջանառության հարկով, իսկ հետո, քանի որ կանցնի 115 մլն շեմը, 2 ամիսը կաշխատի հարկման ընդհանուր համակարգով: Արդյո՞ք հնարավոր է 2025թ ՍՊԸ նորից շրջհարկի դիմում ներկայացնի ու աշխատի շրջհարկով։

Ապրանքի խոտանում
Գոռ․
Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ասել՝ ապրանքի խոտանման քայլերը, ինչպե՞ս անել, որպեսզի օրենքի խախտում չլինի։

Ավտոպահեստամասերի խանութ
Լիլիթ․
Հարգելներս, կխնդրեմ օգնել հետևյալ հարցում․ ցանկանում ենք ավտոպահեստամասերի խանութ բացել։ Ամենայն մանրամասնությամբ կցանկանայի բացատրեիք, թե ինչի՞ց պիտի սկսել, և ո՞ր ծրագրերն են հարմար գործունեության համար։

Ապրանքի ձեռքբերում գյուղացուց
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն գյուղացուց ապրանք է գնում։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որպեսզի կարողանամ հաշվետվության մեջ ներառել։

Աշխատավարձ արտարժույթով
Կարեն․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ ընկերությանը։ Պետք է գրանցեմ վարձու աշխատող։ Կա՞ ինչ որ տարբերակ աշխատավարձը ԱՄՆ դոլարի փոխարժեքով ֆիքսելու համար։ Եթե ոչ՝ ի՞նչ տարբերակներ կան փոխարժեքի տատանումների ազդեցությունը չեզոքացնելու համար։

Ավագ հաշվապահի #գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ քաղաք Երևան, Ռաֆայել Իսրայելյան 37 1/1
Հեռախոս՝ 011 408 608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե փնտրում ես աշխատանք մոտիվացված, պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող թիմում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։
Աշխատանքային պարտականություններ՝
- ՀԾ-ում ստացված/դուրս գրված հաշիվների, Tax Service համակարգում դուրս գրված հաշիվների, իսկ արտաքին տնտեսական գործունեության դեպքում՝ այլ ձևաչափով համակարգերի վերահսկում
- Բանկային գործառնությունների վերահսկում (այդ թվում վճարման հանձնարարականների պատրաստում)
- Ապրանքանյութական արժեքների մնացորդների վերահսկում
- Հիմնական միջոցների հաշվառման վերահսկում
- Հաշվապահական հաշվեկշռում առկա մնացորդների, տողերի վերահսկում
- Հարկային պարտավորությունների և գերավճարների վերահսկում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և կանխավճարների վերահսկում
- Գործուղման ծախսերի և հաշվետվությունների ստուգում
- Աշխատակիցների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխության և այլ գրանցման հայտերի հաշվետվությունների ներկայացման վերահսկում
- Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, նպաստների հաշվարկների ստուգում
- Եկամուտների և ծախսերի հաշվառման ստուգում
- Փաստաթղթերի թղթային տարբերակի առկայության վերահսկում
- Գործընկերների հետ փոխհարաբերությունների ապահովում
- Հարկային, վիճակագրական և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ստուգում և հանձնում
- Ֆինանսական հաշվետվությունների ստուգում
- Առաջադրանքների կատարման ընթացքում հարկային օրենսգրքի և այլ հարակից օրենքների կիրառման վերահսկում
- Գրությունների կազմում և ուղարկում համապատասխան պետական մարմիններ
- Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և հարակից օրենքների, ինչպես նաև այդ իրավական ակտերում պարբերաբար կատարվող փոփոխությունների մասով խորհրդատվության տրամադրում գործընկերներին և խմբի աշխատակիցներին
- Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ այլ առաջադրանքների կատարում
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
- ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
- Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
- Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն
- Ինքնատիրապետում
- Նախաձեռնողականություն:
Այլ նշումներ՝ Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
• Կայուն աշխատանք
• Մրցակցային աշխատավարձ
• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
• Անվճար LUNCH
• Կորպորատիվ միջոցառումներ
• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները:

Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր
Արմեն․
ՀՀ քաղաքացին, որը մշտապես բնակվում է արտերկրում և հանդիսանում օտար պետության հարկային ռեզիդենտ (ինչի մասին ունի տեղեկանք), ՀՀ-ում վարձակալությամբ է հանձնում բնակարան և ունի ավանդ։ Հարցերը հետևյալն են՝
1․ Պարտավո՞ր է արդյոք այդ անձը 2024թ․ համար ներկայացնել հայտարարագիր։
2․ Կարո՞ղ է արդյոք նա լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ Խնդիրն այն է, որ անձն ինքը չունի էլ․ ստորագրություն և ի վիճակի չէ ներկայանալ ՀՀ՝ այն ստանալու համար։
3․ Տվյալ անձը եկամուտային հայտարարագիր ո՞ր կետերի հիման վրա է ներկայացնում։

Ոչ պիտանի ապրանքի դուրսգրում
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում և վաճառում է տախտակ, իր իսկ ներմուծած տախտակով կատարել է վերանորոգում և ունի վաճառքի ոչ պիտանի ապրանք։ Ինչպե՞ս կարող եմ ծախս ցույց տալ և նվազեցնել մնացորդը։

Հաշվի դուրսգրում օտարերկրյա կազմակերպությանը
Աննա․
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարելի է հաշիվ դուրս գրել օտարերկրյա կազմակերպությանը։

Սարքավորումների տեղադրման հարկային հաշիվ
Հասմիկ․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ "Ա" կազմակերպությունը սարքավորումների տեղադրման հարկային հաշիվ է դուրս գրում "Բ" կազմակերպությանը, սարքավորումները ձեռք է բերել "Ա" կազմակերպությունը, սակայն դուրս է գրել "Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ", մատակարարման ամսաթիվը ավելի վաղ է, քան դուրս գրման ամսաթիվը։ Մատուցման հասցեն նույնն է։ "Լրացուցիչ տվյալներ" դաշտում նշվել են, թե ինչ նյութեր և սարքավորումներ են օգտագործվել աշխատանքների ընթացքում։ Արդյո՞ք ամենը ճիշտ է արված։

Անշարժ գույքի վաճառք
Լիլիթ․
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը իր անշարժ գույքը վաճառելիս հարկ վճարու՞մ է։

Ապրանքի վերադարձ մատակարարին
Բարև ձեզ։ Եթե խանութը ձեռք է բերել ապրանք՝ վաճառելու նպատակով, բայց վաճառել չկարողանալու դեպքում պարտավորվում է այն հետ վերադարձնել, ի՞նչ պայմանագիր կարող են կնքել։

Ուսման վարձի հաշիվներ
Աննա․
Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատելու եմ մասնավոր դպրոցում։ Կասե՞ք խնդրեմ՝ ուսման վարձի հաշիվները պետք է դուրս գրել մեկ հաշվով ամբողջ տարվա ուսման վարձի չափո՞վ, թե՞ ամիս ամիս հաշվեգրման սկզբունքին համապատասխան (կնքելու ենք պայմանագիր դպրոցի և ծնողի միջև, և հաշիվները դուրս ենք գրելու ծնողների անունով)։ Եթե կարող եք նաև ինձ տալ օրենքի համապատասխան հղումներ, անչափ շնորհակալ կլինեմ։

Առևտուր Wildberries հարթակում
Արման․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնել Չինաստանից և տեղափոխել Ռուսաստանի պահեստ։ Եթե Հայաստանում չէ ապրանքը, ինչու՞ պետք է Հայաստանի Wildberries-ին հաշիվ գրեն, բանիմաց հաշվապահները խորհուրդ տվեցին այս պահին խճճվել ենք , դետալիզացիայի հաշվետվությունները բավական հիմք չե՞ն արդյոք շրջհարկի համար, և ո՞ր դասակարգիչն է ճիշտ օգտագործել՝ G47.91 , H 53.20.0։

Խաղալիքների ներմուծում Պարսկաստանից
Արսեն․
Բարև ձեզ։
Ես ուզում եմ խաղալիքներ ներկրել Պարսկաստանից Հայաստան, ու ինձ անհրաժեշտ է իմանալ՝ եթե ձեռքով անցկացնենք և ոչ թե մեքենայով, ի՞նչ է անհրաժեշտ։


ԱԱՀ ո՞ր դրույքաչափը կիրառել
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Ավտոլվացման կետի (լվա ինքդ) ծառայության մատուցումից ԱԱՀ վճարող կազմակերպությունը այն հարկում է 20%, թե՞ 16.67% դրույքաչափով։ Կխնդրեմ կարծիքներ չգրել, այլ նշել համապատասխան հոդվածը, որով առաջնորդվում եք։

Փոխարինող աշխատակցի մայրության նպասստ
Բավական․
Եթե աշխատակիցը աշխատում է ֆիզ․ գնացած աշխատակցի փոխարեն, և օրենքով սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է օգոստոսի սկիզբը, և ֆիզում գտնվող աշխատակիցը վերադառնում է օգոստոս ամսին, կա՞ օրենքի այնպիսի կարգավորում, որ այս դեպքում ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանա, քանի որ նույն ամսից ֆիզում գտնվողը հետ է գալու աշխատանքի, կխնդրեմ ովքեր տեղյակ են այս պրոցեսից, արձագանքեն։ Նախապես շնորհակալություն։

Դասապատրաստումը որպես միկրոձեռնարկատիրություն
Անի․
Բարև Ձեզ։ Նոր բացել եմ ԱՁ, սկզբի համար զբաղվելու եմ դասապատրաստմամբ, բայց պլանավորում եմ նաև ներգրավել աշխատակիցների և իրականացնել օտար լեզուների ուսուցում։ Կասե՞ք՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատել։

Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ արտացոլել ներմուծումը
Հասմիկ․
Ո՞ր ժամանակաշրջանի հաշվետվության մեջ ( հուլիսի՞, թե՞ օգոստոսի) պետք է ԵՏՄ անդամ պետությունից ցույց տամ ներմուծումը, եթե այն ներմուծվել է 30.07.2024թ. , իսկ ԱԱՀ-ն վճարվել է 10.08.2024թ., եթե առաջնորդվում եմ 71 հոդվածի 3-րդ -ի բ կետով:
Վերջին մեկնաբանություններ