
2 տարբեր գործունեություն 1 ԱՁ-ով
Գասպար․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, որը օգտագործում եմ խանութի համար, շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը։ Հնարավո՞ր է օգտագործել տվյալ ԱՁ-ն այլ գործունեության համար` ստանալ աշխատավարձ այլ բնագավառում։ Եթե այո, ապա խանութը դուրս կգա՞ միկրոյից ու կհարկվի շրջանառությունի՞ց։

Շահաբաժնի եկամտային հարկի փոխհատուցում
Տիգրան․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ ՀՕ 159 4-րդ կետը կիրառելու համար Կառավարության Սահմանված կարգը ի՞նչ որոշումով կամ նորմատիվային ակտով կարող եմ գտնել։ Խոսքը գնում է ֆիզ․ անձ մասնակցին բաշխված շահույթի գծով եկամտային հարկի փոխհատուցման մասին։ Կանխավ շնորհակալ եմ։

Ներմուծում ԵՏՄ երկրներից
Հայկ․
Հաշվապահներ ջան, ԵՏՄ երկրներից ապրանք ներկրելուց, եթե մաքսազերծում չկա, ապա ի՞նչ հարկի մասին է խոսքը։ Հարկը արդյոք չի՞ վճարվելու այդ ապրանքների վաճառքից։ Եվ ինչպե՞ս է հաշվարկվում հարկի չափը։

Արագամաշ առարկա, թե՞ հիմնական միջոց
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, դպրոցը ձեռք է բերել գույք․
1. 2 հատ 14 000 դրամ և 1 հատ 13 000 դրամ արժողությամբ գրքեր, ծառայության ժամկետը 20 տարի
2. 1 հատ կշեռք 20 000 դրամ արժողությամբ, ակնկալվում է օգտագործել մեկ տարուց ավել
3. Աղբամաններ 8 000 դրամ արժողությամբ, որոնք ակնկալվում է օգտագործել ավելի քան մեկ տարի ժամանակահատվածում
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է հաշվառել վերոնշյալ գույքը՝ որպես արագամաշ առարկաներ, թե՞ հիմնական միջոցներ

Գործունեություն առանց գրանցման
Լիլի․
Բարև բոլորին։ Հնարավո՞ր է արդյոք առանց հարկային դաշտ մուտք գործելու իրացնել չիր, ուղղակի լոգոյով։

Միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացվել
Գրիգոր․
Բարև Ձեզ: ԱՁ եմ գրանցել մայիսի 20-ին: Հայտարարութուն ներկայացնելու 20-օրյա ժամկետը ուշացրել եմ: Այսինքն՝ ավտոմատ էլ չե՞մ կարող գործունեությունս ծավալել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Կասե՞ք՝ ի՞նչ կլինի այդ դեպքում:

Արդյո՞ք պետք է տպել անկանխիկի ՀԴՄ կտրոն
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծանո՞թ եք Onepay համակարգին, ուզում եմ հասկանամ՝ այդ ծառայության միջոցով գումարը որ նստում է բանկային հաշվին, անկանխիկ ՀԴՄ պե՞տք է տպվի, թե՞ ոչ, այս պարագայում խոսքը վերաբերվում է Տեխ. զննման կայանին, կանխավ շնորհակալ եմ:

Հանրային սննդի գործունեություն մարզերում
Արթուր․
Բարև ձեզ։ Հանրային սնունդ իրականացնող ԱՁ մարզերում միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է աշխատել։

Անուղղակի հարկերի գանձման կարգ
Լիանա․
Խնդրում եմ Ձեր օգնությունը հետևյալ հարցը պարզաբանելու համար՝ գործու՞մ է արդյոք ՀՀ -ում 2024թ. մարտի 4-ին ընդունված 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասին։

ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով
Ադելինա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

Արդյո՞ք կդիտարկվի փոխկապակցվածություն
Սերինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կինը ունի ԱՁ, ամուսինը ունի ՍՊԸ, և իրենք միմյանց հետ կատարում են գործարքներ, արդյո՞ք դա փոխկապակցված է դիտարկվում, և կարո՞ղ են իրենք երկուսն էլ աշխատել շրջառանության հարկով։ Շնորհակալություն։

Ոչ ֆինանսական աջակցություն
Մովսես․
Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։

Սարքավորման սկզբնական արժեք
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, ապա տեղակայման ժամանակ օգտագործված այլ հիմնական միջոցների մաշվածությունը և սարքավորման շահագործման վերջում ապատեղակայման գնահատված ներկա արժեքը մտցվու՞մ է սարքավորման սկզբնական արժեքի մեջ, թե՞ ոչ:

Չբաշխված շահույթի մասնակի բաշխում
Արեգա․
Բարև Ձեզ։ Հարգելիներս, ունեմ այսպիսի հարց․ ենթադրենք 2022թ․ բաշխման ենթակա շահույթը կազմում է 100 միլիոն դրամ: 2024թ. ՍՊԸ տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նաև միակ հիմնադիրը, ցանկանում է բաշխման ենթակա այդ գումարից 2024թ․ ստանալ 25 միլիոն դրամը: Հարցս այսպիսին է՝ կարո՞ղ է ստանալ 25 միլիոն դրամը ,թե՞ պետք է ամբողջությամբ վճարվի: Ինչպե՞ս է դա կատարվում:

Առցանց աշխատանք
Արմեն․
Բարև Ձեզ։ Ես առցանց աշխատում եմ որպես անհատ ծրագրավորող ամերիկյան կազմակերպությունում, ստանում եմ ամսական աշխատավարձ, որի փոխանցման նպատակը գրվում է "այլ", և ցանկանում եմ շարունակել որպես Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Նշեմ, որ տարեկան եկամուտս չի գերազանցում 8.000.000 ՀՀ դրամը։

Տուգանք չվճարված աշխատավարձի համար
Նաիրա․
Բարև ձեզ։ Ձեռնարկությունը ունի չվճարված աշխատավարձեր, աշխատանքային տեսչությունը իրավունք ունի՞ տնօրենին տուգանել չվճարվածի 25% չափով, թե՞ այդ տուգանքը պարտավոր է վճարել ընկերությունը։ Շնորհակալություն։

Ներքին հարդարման աշխատանքերի՝ որպես ծախս ճանաչում
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը շենք է ձեռք բերել 12 մլն դրամ արժողությամբ, որը նույն օրը եղել է մատչելի շահագործման համար։ Մի քանի ամիս անց ավարտել ենք ներքին հարդարման աշխատանքները (2 մլն դարմ արժեքով)։ Շենքի մաշվածության գծով ծախսը հաշվարկելիս ներքին հարդարման աշխատանքների արժեքը մտցնե՞նք շենքի ձեռք բերման արժեքին, թե՞ ոչ։ Նշեմ, որ շենքը ձեռք է բերվել փետրվարի 1-ին, ներքին հարդարման աշխատանքները սկսվել են ապրիլի 1-ին և ավարտվել մայիսի 31-ին։

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել
Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել՝ երրորդ երկրից ներմուծման ժամանակ արտարժույթի փոխարժեքը ո՞ր օրվանն ենք վերցնում՝ հայտարարագրման օրվա, թե՞ մաքսայինի կնիքի վրա նշվածը։

Եթե եկամտային հարկը փոքր է մայրության նպաստից
Լուսիկ․
Բարև Ձեզ։ Երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։

Վաճառող Wildberries հարթակում
Տիգրան․
Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ԱՁ Wildberries հարթակում որպես վաճառող մուտք գործելու համար: Շրջանառության հարկով պետք է աշխատեմ: Կասե՞ք խնդրում եմ՝ ամսական ի՞նչ պարտադիր հարկեր պետք է վճարվեն, շրջանառության հարկը ամեն եռամսյակը մեկ է վճարվում, թե՞ ամեն ամիս, և արդյո՞ք ամեն շաբաթը մեկ պետք է ներկայացվի հաշիվ վավերագիր: Շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ