Author: Accountant.am

Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ

N.N.

Բարև բոլորին: Հարց …արդյոք աշխատանքային պայմանագրում պարտադիր է նշել գրանցամատյոանում գրանցման համարը և ամսաթիվը:

Ապրանքի ձեռքբերում ոչ ռեզիդենտից

SONA.

Սիրելի գործընկերներ
ինձ մի հարց է հետաքրքրում,եթե ես ապրանք եմ ձեռք բերում ոչ ռեզիդենտից ,որն էլ ապրանքն ներմուծելու է,որն էլ ֆիզիկական է,իսկ վճարումն պետք է իրականցվի փոխանցումով,սա հիմք կարող է հանդիսանալ???և ոչ ռեզիդենտի համար վճարելու ենք արդյոք եկամտահարկ:
Կանխավ շնորհակալություն

Միջին աշխատավարձը գտնելու համար

Նարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել, եթե աշխատողը արձակուրդ է գնացել 2009թ. օգոստոս ամսին, իսկ 2010թ. գնում է հունիսին, կարող եք ասել միջին աշխատավարձը գտնելու համար մինչև որ ամիս ենք գնալու հետ: Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկ

Նարինե.

Բարև Ձեզ
Կարող եմ իմանալ ինչպես հաշվել աշխատավարձը, երբ նա դրուքայինա, բայց մի աշխատող 6 օր մի ժամ պակասա աշխատել
Ինչպես հաշվարկել այդ 6 օրը?
խնդրում եմ գրել հաշվարքը
Շնորակալ եմ

Ա/Ձ-ի վերաբերյալ

Սոնյա.

Բարև Ձեզ.մի հարց ևս խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք,Ա/Ձ-ն եթե ՀԴՄ-ի չեկա վերցրել,և կազմել ենք ֆակտուրա,եթե ՍՊԸ կազմակերպությունա,պետք է պեչատի,ստորագրի?Ա/Ձ-ն ստորագրի? Դա պարտադիր է?կանխավ շնորհակալ եմ……..

Շահութահարկի հաշվարկ

Վարդան.

Բարև Ձեզ,
Խնդրում եմ կարող եք ինձ ուղղարկել շահութահարկի հաշվարկի լրացման կարգը տող առ տող:

Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութներ

Մանուշ.

Հարգելի կոլեգաներ հարցս հետևյալն է` եթե ՍՊԸ – ն ունի մի քանի մանրածախ խանութներ,գնման հաշիվ ապրանքագրերի մեջ նշվում է ՍՊԸ- ի իրավաբանական հասցեն, թե կոնկրետ խանութի գործունեության հասցեն: Կանխավ շնորհակալություն:

Ծախսի ձևակերպում

Դավիթ Ասատրյան.

Արդյոք նոր անվադողի տեղադրման ակտը անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում ծախսի ձևակերպման և հաշվապահությանը ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ապահովելու համար, թե հին անվադողի վազքի հաշվառման քարտը նույնպես հանդիսանում է անհրաժեշտ փաստաթուղթ նոր անվադողի տեղադրման ծախսը ձևակերպելու համար: Մի խոսքով , ՀՀ կառ. կողմից սահմանված կարգով ինչպիսի անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կարելի է ծախս ձևակերպել, և արդյոք հաշվապահը պարտավոր է պահանջել քարտը:

Փոխանցման հաշիվ

Անյա.

Հարգելի հաշվապահներ,
Ես նոր միայն առաջին քայլեր եմ անում հաշվապահության մեջ և խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ծառայության դիմաց մեր ընկերությանը դուրս է գրվել փոխանցման հաշիվ: Մեր կողմից կատարված փոխանցման մեջ նշվել է այդ հաշվի համարը: Այնուհետև նրանք մեզ ուղարկել են հարկային հաշիվ, որի համարը տարբեր է փոխանցման հաշվի համարից: Ինչպես է կարգավորվում այս հարցը հաշվապահության մեջ? Որտեղ կարող եմ այդ մասին կարդալ?
Կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում եմ ասեք ինձ արդյոք Ա/Ձ- ն անպայման պետք է ունենա Դրամարկղային Գիրք, այն դեպքում երբ աշխատում է բանկային փոխանցումներով:

Կանխավ շատ շնորհակալություն

Պետական բյուջետային հիմնարկ

Էդգար.

Պետական բյուջետային հիմնարկում պարտադիր է արդյոք 1 հաստիքը աշխատի 8 ժամ

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձ

Վարդ.

Ինչպես հաշվարկել միջին աշխատավարձը հետևյալ դեպքի համար.
եթե աշխատողը վերջին արձակուրդից հետո աշխատել է ևս հինգ ամիս, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օր և 3 տարի երեխային խնամքի արձակուրդ:
Երկու տարի հետո աշխատողը ազատվում է աշխատանքից և պետք է վճարվի հինգ ամսվա համար չօգտագործված արձակուրդային գումարը:

Օտարերկրյա քաղաքացի

Սոնյա.

Բարև Ձեզ,
Իսկ օտարերկրյա քաղաքացին չպետք է ունենա մի փաստաթուղթ, որ նա իրավունք ունի ՀՀ տարածքում աշխատելու: Ինչ որ տենց օրենք կա?

Ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն

Վրույր.

Երբ Ա/Ձ-ի շրջանառությունը գերազանցում է հաստատագրված վճարի չափը ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն:
Հայցում եմ կոռեկտ պատասխան

Հաշվապահի լիցենզիա

Satenik.

Հարգելի կոլեգաներ, կարող եք օգնել, որտեղից կարող եմ կարդալ, թե հաշվապահի լիցենզիան որ բնագավառում է պետք պարտադիր ունենալ:

ՓՄՁ-ի շահութահարկի հաշվարկում

Արմեն.

Բարև Ձեզ հարգելիներս, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ինչպես հաշվարկել ՓՄՁ-ի շահութահարկը??

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Հռիփսիմե.

Հարգելի հաշվապահներ եթե դրամարկղի գիրքը հարկայինից ստացել են ամսի 15-ին, բայց մինչ ստանալը կազմակերպության բանկային հաշվից ամսի 8-ին գումար է ելք եղել ծախսեր կատարելու նպատակով, ամսի 8-ին կատարած գործարքները որ ամսաթվով պետք է գրանցել դրամարկղի գրքում???:Շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն ապրանք է ձեռք բերել

Սոնյա.

Խնդրում եմ ինձ պատասխանեք,եթե Ա/Ձ միանգամից փոխանցումով ապրանք է ձեռք բերել.800 հազ. դրամի,հարկային դաշտում ,ինչ որ տեղ երեվում է և ինչպես?դա խնդիրներ կառաջացնի?նախապես շնորհակալ եմ….

Դրամական հոսքերը հաշվարկելիս

Աիդա.

Դրամական հոսքերը հաշվարկելիս վճարված միջանկյալ շահաբաժինները հաշվի առնվում են, թե ոչ? Հաշվի առնելու դեպքում դրանք որպես ակտիվ են հանդես գալիս?

Անհատական հաշվետվությունների վերաբերյալ

Նարինե.

Բարև Ձեզ
Կարող եմ իմանալ անհատական հաշվետվությունները սոցապ. կարող են հանձնվել փոստով?
Շնորակալություն