Author: Accountant.am

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

Արսեն.

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար:

Ուսուցում

Կայքում ավելացվել է նոր ենթաբաժին` “Ուսուցում”:

Ուսման կենտրոնները, ինչպես նաև անհատ մասնագետները կարող են հայտարարություններ տեղադրել իրենց կողմից կազմակերպվող հաշվապահական հաշվառման դասընթացների վերաբերյալ:

Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Կարդալ ավելին “Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն”

Մեր գործն էլ մի գործ չի…

Հաշվապահները ընկնում են պատուհանից տնօրենների խորհրդի ժողովից հետո, էս երկուսն էլ գրազ են գալիս, թե ով է լինելու հաջորդը…

Ձեզ մոտ այսպիսի դեպքեր չե՞ն պատահում 🙂

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում…

Արմեն.

Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Պահեստի նյութերի հաշվետվություն
  • Պահեստի մուտքի օրդեր
  • Պահանջագիր – բեռնագիր
  • Գնման ակտ

Սուտլիկ առևտրականը

Հարկեր

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի…

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…

Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…

Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Կարդալ ավելին “Սուտլիկ առևտրականը”

Ընկերության լուծարում

Աննա.

Վերջնական հաշվապահական հաշվեկշռում կանոնադրական կապիտալը նշվու՞մ է, թե՞ ոչ, այսինքն՝ գրվու՞մ է արդյոք զրոյական:

Հայկական դրամ

Կյուրիկե թագավորի դրամը

Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը

Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:

Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:

Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:

Կարդալ ավելին “Հայկական դրամ”

Տնօրենը չի գրանցվել գրանցամատյանում

Meri.

Եթե ձեռնարկության տնօրենին, որն ընդունվել է աշխատանքի 2005թ-ից չեն փոխանցել հրամանագրքից գրնցամատյան, բայց այդ ընթացքում նրա համար հաշվարկվել է աշխատավարձ և նրա ստորագրությունը կա բոլոր փաստաթղթերի տակ, իսկ նրա գրանցամատյանում չգրանցվելու փաստը հայտնի է դարձել միայն 2009թ-ին, ինչպես ուղղել այդ սխալը կարելի է արդյոք գրանցամատյանում խախտել ժամանակագրական կարգը

Թարմ հումոր…

smile

Հարկային տեսչություն: Տարեկան հաշվետվությունների հանձնում…
Տեսուչի սենյակից դուրս է գալիս հաշվապահը և թեթևացած շունչ է քաշում.
-Հանձնեցի…
Հերթի միջից ձայն են տալիս.
-Տու´ր, արտագրենք…

Կարդալ ավելին “Թարմ հումոր…”

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ

Մարինա.

Ա/Ձ – ին հաշվապահական հաշվառում վարելու համար ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն

Անհուսալի կրեդիտորական պարտք

Արմեն.

Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Վարսիկ.

Որտե՞ղ կարող եմ փնտրել Հաշվապահների որակավորման քննությունների խնդիրների ցանկը:

Աշխատանք

Կայքում ավելացվել է “Աշխատանք” բաժինը:

Գործատուները կարող են տեղեկատվություն տեղադրել թափուր աշխատատեղերի մասին:

Մասնագետները կարող են հայտարարություններ հրապարակել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկություններ հարկային հաշիվների վերաբերյալ

Vahan.

Ո՞ր հարկային հաշիվներն են ներառվում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի մեջ (որքան գիտեմ, 100 հազ.-ը գերազանցող, կցանկանայի ճշտել):

Նոր գործունեություն

Meri.

Ենթադրենք կազմակերպությունը որոշել է իր հիմնական գործունեությունից զատ զբաղվել նոր գործունեությամբ, ինչպես կարելի է այդ նոր գործունեությունը գրանցել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար

Հաշվապահական գրառումներում թույլ տրվող սխալները, դրանց հայտնաբերման և ուղղման միջոցները

Տնտեսական գործառնությունների հաշվառման ընթացքում կարող են թույլ տրվել սխալներ – սովորական վրիպակներից մինչև հաշիվների սխալ թղթակցություն: Հաշվառման ցուցանիշների ճշտության ապահովման համար անհրաժեշտ է ստուգել կատարված գրանցումները և ուղղել սխալները (եթե դրանք առկա են): Սխալները բացահայտում են տարբեր մեթոդներով` կախված հաշվապահական հաշվառման վարման բնույթից ու ձևից: Օրինակ, հիշարար – օրդերային ձևի ժամանակ գրանցումների ճշտությունը ստուգվում է` համեմատելով շրջանառու տեղեկագրի մեջ Կարդալ ավելին “Հաշվապահական գրառումներում թույլ տրվող սխալները, դրանց հայտնաբերման և ուղղման միջոցները”

Որակավորվել է երեք աուդիտոր

Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Կարդալ ավելին “Որակավորվել է երեք աուդիտոր”

Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը

Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:

Կարդալ ավելին “Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը”