Category: .

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկի կանխավճարի գումարները

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը սկսել է գործել 2011-ի սեպտեմբեր ամսից և 2011-ի ընթացքում ձևավորվել է հարկվող շահույթ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել 2012-ի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարները, հաշվի առնելով, որ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարը ստացվել է գործունեության 4 ամիսների ընթացքում, արդյո՞ք կիրառելի է 1/6 գործակիցը: Շնորհակալություն:

Միջին օրական աշխատավարձ

Aneta.

Հարգելի հաշվապահներ, տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 3 ամիս և ամեն ամիս ստացել եմ տարբեր աշխատավարձ` 1-ամիս-45000, 2-րդ ամիս-50000, 3-րդ ամիս-55000: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ միջին օրական աշխատավարձը: Կանխավ շատ շնորհակալություն:

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների տեղեկանքի վերաբերյալ

Sasun.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ԱԱՀ հաշվարկի և գնորդներին տված և մատակարարներից ստացված տեղեկանքում հարկային հաշիվները պետք է գրենք մատակարարմա՞ն ամսաթվով, թե՞ դուրսգրման ամսաթվով: Խնդրում եմ տալ իրավական ակտի հղումը:

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ: 24 ժամը լրանալուց հետո այդ հարկային հաշիվը ծրագրով անվավեր է արվել: Դիմացի կողմի հաստատումը բացակայում է: Անհրաժեշտություն կա՞ արդյոք փոխադարձ ակտի, գրության և նամակի:

Երբ ՀՈԱԿ-ը նվեր է ստանում

Լենա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել: Երբ ՀՈԱԿ-ը նվեր է ստանում, օրինակ` գորգ, կահույք կամ որևէ գույք, ինչպե՞ս ձևակերպումները կատարել: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը վճարել է ապահովագրավճար

ԱՆՆԱ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը 2011թ. մայիսին վճարել է ապահովագրավճար 1 տարվա համար մինչև 2012թ. մայիս: Արդյո՞ք ամբողջ գումարը կարող եմ ճանաչել ծախս 2011թ-ին, թե՞ մի մասը պիտի ճանաչեմ 2012-ին: Ի՞նչ ձևակերպումներ տամ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպում պետք է կատարել

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ի՞նչ ձևակերպում պետք է կատարել, եթե կազմակերպության ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Մեղավորը դիմացի կողմն է, և նրա պատճառած վնասի համար ԱՊՊԱ-ն վճարել է: Կանխավ շնորհակալ եմ:

Ձեռնարկ ՀԾ վերաբերյալ

Arpine.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ հարկավոր է ՀԾ վերաբերյալ ձեռնարկ, խնդրում եմ ինձ օգնել:

ԱԱՀ վճարող չհամարվելու համար

Հելեն.

ՍՊԸ-ն սխալմամբ անցել է ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության: Հնարավո՞ր է արդյոք 2011թ-ի գոնե այս երկու ամսվա համար դիմում գրել ՊԵԿ և հրաժարվել այդ հարկից:

Ընկերությունը զբաղվում է արտադրությամբ

ՏԻԳՐԱՆ.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, մեր ընկերությունը զբաղվում է արտադրությամբ, և մեր արտադրանքը վաճառում ենք հիմնականում մեկ ընկերության: Մենք ԱԱՀ-ով չենք աշխատում: Այդ դեպքում տարեվերջին հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Կանխավ շնորհակալություն:

Հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ

zara.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում` եթե օտարերկրյա քաղաքացու աշխատավարձը կազմում է 32.500 դրամ, հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ:

Անավարտ արտադրություն և հիմնական արտադրություն

Վահե.

Հարգելի հաշվապահներ, “Պահեստից բաց են թողնվել նյութեր արտադրությանը (կամ արտադրության մեջ ծախսվել են նյութեր)” գործառնության համար հանդիպել եմ 2 ձևակերպում.

1. դ-տ “Անավարտ արտադրություն”
կ-տ “Նյութեր”

2. դ-տ “Հիմնական արտադրություն”
կ-տ “Նյութեր”

Ըստ էության 2-րդ գործարքով ծախս է ճանաչվել, որը հասկանալի է: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս տարբերակել, թե խոսքը “Անավարտ արտադրությանն” է վերաբերում, թե “Հիմնական արտադրությանը” այն դեպքում, երբ գործառնության մեջ կոնկրետ նշված չէ, որ նյութերը ուղղվել են հիմնական արտադրամաս:

Անաշխատունակության նպաստի վճարում

Լիլու.

Ինչպե՞ս վարվել շարունակավող 2-րդ ու հաջորդ անաշխատունակության թերթիկների հետ` նորի՞ց չվճարել 1-ին օրը, թե՞ դա կատարել եմ առաջինի ժամանակ:

Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր

Աղբյուր` hraparak.am

Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումը: Հասկանալի է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որ կառավարությունը նախապես ծրագրում էր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, և դրանցում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում, քանի որ նրան տարբեր խողովակներով փոխանցել են, որ ընտրություններից առաջ հարկային բեռի նման ծանրացումը կարող է մասսայական դժգոհության պատճառ դառնալ և ճակատագրական լինել իշխանության համար: Կառավարության ներկայացրած նոր փաթեթը նույնպես հարուցում էր որոշակի դժգոհություններ, սակայն այն իր նախորդի համեմատ այնքան հումանիստական էր, որ պատգամավորները դրական եզրակացություն էին տալիս: Երկուշաբթի հարկային փաթեթը կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, քանի որ նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն այս փաթեթը ճանաչել էր հրատապ: Կարդալ ավելին “Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր”

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ: Քանի որ ՀՀ Աշխ. օր.-ի 20-րդ հոդվածում ասվում է`”Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում…:”
Իսկ 165 հոդվածի համաձայն` “Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`

2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.”

Դեկրետի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատավարձը և պաշտոնը և նույնիսկ այդ ժամանակահատվածում ինքը շարունակում է մնալ կազմակերպության աշխատակից, հետևաբար նա լինում է “սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ”:

ՀԿ-ն աշխատում է դրամաշնորհներով

Karine.

Բարեվ բոլորին: Ես սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք: ՀԿ-ն աշխատում է դրամաշնորհներով, ունի աշխատանքային և քաղիրավական պայմանագրով աշխատողներ: Ի՞նչ պետք է անի, եթե ժամանակավոր դադարեցվում է դրամաշնորհումը, որպեսի այդ ընթացքում ազատվի հարկերից, և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Գների իջեցում կամ բարձրացում

Անի.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես է կատարվում ապրանքների գների իջեցումը կամ բարձրացումը: Հրաման տալ արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում: Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Գուրգեն.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն:

Հողի հարկի վերաբերյալ

Ռուզաննա.

Ֆիզիկական անձ եմ, ունեմ գյուղատնտեսական նշանակության հող, որի համար նախկին սեփականատերը և այժմ էլ ես չենք վճարել հողի հարկ: Խնդրում եմ օգնել` հողի հարկի պարտքի անհուսալի ճանաչման վերաբերյալ վաղեմության ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Քանի՞ տարվա հարկ պետք է վճարեմ: Խնդրում եմ նշել ընդունված օրենքը: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս հաշվարկել հարկերը

Արտակ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, եթե աշխատողը ամսական ստանում է 80000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ պարգևավաճար, ինչպե՞ս հաշվարկել հարկերը: