.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձավճարը կանխավճար կատարելու դեպքում

228 Սամվել. Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր և ցանկանում է վեց ամսվա վարձավճարը կանխավճարի տեսքով վճարել, ապա այս դեպքում եկամտային հարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարի վճարման պահին, թե՞ յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերԳործընկերներՀարց ու պատասխան

Ժամավճարով աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ. ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է՝ 10 000 դրամ, աշխատակցի հավելում պահում դաշտում ի՞նչ եմ գրում: Կանխավ շնորհակալ եմ:
.Գտնել աշխատանք

ԳՍԱ

249 Ընկերություն՝ ԳՍԱ Էլ. փոստ՝ hr շնիկ gsa.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (սեռը՝ իգական) աշխատանքային փորձը և ռուսերենի իմացությունը պարտադիր են: Աշխատանքային ժամերն են 9:00-18:00, աշխատանքային գրաֆիկը՝ հինգօրյա: Աշխատավարձը 100 000 դրամ։ Տարիքը 25-45 տարեկան։ Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (ՌԵԶՅՈՒՄԵՆ) ուղարկել hr շնիկ gsa.am էլեկտրոնային հասցեին:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք աշխատանքային գրքույկը

237 Albert. Բարև ձեզ: Կադրային գործի հարգելի մասնագետներ, աշխատողին աշխատանքի ընդունելիս, պարտադի՞ր է արդյոք աշխատանքային գրքույկը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց

225 rudik.ganjalyan. Ես ունեմ Ա/Ձ, ցանկանում եմ դրոշմապիտակների ձեռք բերման գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց: Ես ձեռք եմ բերել 5 000 հատ դրոշմապիտակ, որի համար սխալմամբ վճարել եմ 22 080 դրամ 17 740 ի փոխարեն: Ես այն ձեռք եմ բերել 26/06 -ին, օգտագործել եմ մինչև 20/07-ը: Ես դիմում-հայտ եմ ուղարկել հաշվանցելու համար, սակայն մերժվել եմ, խնդրում եմ ասեք` երկրորդ անգամ նույն դրոշմապիտակների համար կարո՞ղ եմ դիմում ուղարկել հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի եկամտային հարկը հաշվանցելու համար, և արդյո՞ք կարող եմ հաշվանցել իմ ավել վճարած գումարը` 4 340 դրամը: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար

250 Գրիգոր Մինասյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար: Նախապես շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Ընկերություն

248 Ընկերություն` Ընկերություն Հասցե` ք. Երևան, Շարուրի 43 Էլ. փոստ` career շնիկ cfcom.am Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահի տեղակալ Աշխատանքի նկարագրություն` - Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում - Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում - E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում - Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում, ձևակերպում - Աշխատանք 1C, ՀԾ ծրագրերով - Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում Աշխատավարձ` 150 000 Այլ նշումներ` Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը հաշվապահության ոլորտում պարտադիր է:
.Գտնել աշխատանք

Տանժեռ

238 Ընկերություն՝ Տանժեռ Հասցե՝ Կասյան7-11 Հեռախոս՝ 275310, 091291892, 077291892 Էլ. փոստ՝ info շնիկ tanger.am Թափուր աշխատատեղ՝ Ավագ ֆինանսային խորհրդատու: Աշխատանքի նկարագրություն՝ Ավագ ֆինանսային խորհրդատու: Մասնագիտական ոլորտը՝ տնտեսական վերլուծություն, արդյունավետության բարձրացում: Պարտականությունները՝ - Խոշոր ընկերության գործունեության մոտեցման/մեթոդաբանության վերլուծության մշակում, ծախսերի վերլուծման շեշտարկումով, - Բիզնես պլանի ձևավորում, ընթացիկ և հեռանկարային զարգացման պլանների պատրաստում , բյուջետավորում, - Արտադրաարդյունաբերական գործունեության հիմնական ցուցանիշների հաշվարկում և դրանց կատարման ամենամսյա վերահսկում, - Ֆինանսաարդյունաբերական գործունեության տնտեսական վերլուծության իրականացում, պահուստների հայտնաբերում, արտադրության շահութաբերության, արտադրողականության բարձրացման, ինչպես նաև տնտեսման ռեժիմը ապահովելու նպատակով միջոցառումների մշակում, արտադրական և ոչ արտադրական ծախսերի նվազեցում: - տնտեսական տեղեկատվության տվյալների բազայի ձևավորում, վարման և պահպանման աշխատանքների իրականացում; օգտագործվող տվյալների մշակման ընթացքում տեղեկատվական և նորմատիվ տեղեկությունների տվյալների մեջ փոփոխությունների իրականացում; ֆինանսական տեղեկատվության դասակարգում; վերլուծաբանական հաշվետվությունների պատրաստում: Պահանջները՝ 28-35 տարեկան, տնտեսագիտական կամ տեխնիկական բարձրագույն կրթություն, հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office: Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: 1-2 տարվա աշխատանքային փորձը Մեծ քառյակում, ACCA, CFA, CIMA –ի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն: Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձը (մաքուր)՝ 600 000 դրամ: Աշխատավարձ՝ 600 000
.Գտնել աշխատանք

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

243 Ընկերություն՝ "Գործ բոլորին" աշխատանքի տեղավորման գործակալություն Հասցե՝ Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ Հեռախոս՝ 238002, 093 727355, 099 727355, 055 727354 Էլ. փոստ՝ gortsbolorin շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպությանը պահանջվում է արտադրության գլխավոր հաշվապահ։ Պահանջներ։ Սեռ՝ իգական, տարիք՝ մինչև 45։ Աշխատանքային փորձը պարտադիր է։ ՀԾ ծրագրի իմացություն։ Պարտականություններ։ Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ ծրագրով, հարկային հաշվառման վարում, հարկային և համապատասխան պետական մարմիններին ներկայացվող այլ պարտադիր հաշվետվությունների կազմում, ընթացիկ հաշվապահական ձևակերպումների կատարում։ ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն։ Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամերը՝ 09։00-18։00։ Աշխատավարձ՝ 250․000-300․000 դրամ (կախված հարցազրույցի արդյունքից)
.Գտնել աշխատանք

Հաշվապահ

224 Ընկերություն՝ Հաշվապահ Հասցե՝ Երևան Էլ. փոստ՝ hr շնիկ leavesgarden.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան մարմիններին, հաշվապահական հաշվառման առանձնացված հատվածի համար հաշվետվությունների ձևավորում, հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում, հաշվապահական գրքերի/մատյանների վարում և քաղվածքների պատրաստում, հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում համապատասխան ծրագրերում և համակարգերում, հիմնական միջոցների մուտքագրում համապատասխան ծրագրային համակարգ, մասնակցություն ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության աշխատանքներին, e banking ծրագրով բանկային փոխանցումների իրականացում, ներքին հաշվետվությունների ձևավորում և ներկայացում, աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկում, դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում: Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` բարձրագույն կրթություն, hաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն, ՀԾ համակարգչային փաթեթի իմացություն (AS- Armenian Software), համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office, մասնավորապես` Excel և Word, անգլերենի գերազանց իմացությամբիմացություն, վերլուծողական մտածելակերպ, գործնական նամակագրության հմտություններ, պատասխանատվություն, ճշտապահություն և ուշիմություն, բարդ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն, հաղորդակցվելու ունակություն, ճկունություն և թիմում աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն և պատրաստակամություն փոփոխություններին, Աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարի Սեռը՝ իգական Ինքնակենսագրականն ուղարկել հետևյալ էլ. հասցեյին՝ info շնիկ leavesgarden.com՝ նշելով հաստիքի վերնագիրը:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

222 Arsine. Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան

221 Arsine. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային: Հարցս հետևյալն է. 1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ 2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը 3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից: Կանխավ շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն

213 Ընկերություն՝ ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն Հասցե՝ Կորյուն 19ա, գրասենյակ 38 Հեռախոս՝ +374 10, 99, 94 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Պահեստապետ/հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` ոգելից խմիչքների արտադրություն Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գույքագրման արդյունքների ստուգում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն (հաշվապահական,ֆինանսական, տնտեսագիտական), MS Office, Excel-ի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն: Աշխատանքային փորձ` ոչ պակաս, քան 1 տարի Տարիք` 25-45 Սեռ` դեր չի խաղում Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.00 - 18.00 Աշխատավարձ` 200 000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջանը` 2 ամիս, վարձատրությունը փորձաշրջանի ընթացքում ՝ 150 000 դրամ: Աշխատավարձ՝ 200 000 AMD
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել

220 Arsine. Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219 Հովիկ. Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն: