.Գտնել աշխատանք

KMG Consulting

205 Ընկերություն` KMG Consulting Էլ. փոստ` info շնիկ kmg.am Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները. Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ ծրագրով; Հարկային հաշվառման վարում, հարկային և համապատասխան պետական մարմիններին ներկայացվող այլ պարտադիր հաշվետվությունների կազմում; Ֆինանսական հաշվետվությունների կազմում; Ավելացված արժեքի հարկի հետ կապված գործառնություններ; Ընթացիկ հաշվապահական ձևակերպումների կատարում; Բանկային գործարքների կատարում; Ստացված և դուրս գրված հաշիվների հաշվառում; Վճարման հանձնարարականների պատրաստում; Պահեստի մուտքի և ելքի հետ կապված ձևակերպումների և վերահսկողության իրականացում; Ծախսերի վերահսկում; Այլ գործառույթներ կապված հաշվապահական հաշվառման հետ: Պահանջվող որակավորումներ. Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, հաշվապահություն, աուդիտ, ֆինանսներ մասնագիտություններից որևէ մեկում (ACCA որակավորումը կդիտվի որպես առավելություն); Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ; ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն; Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների լավ իմացություն; Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, ՀԾ); Հաղորդակցման լավ ունակություններ (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն); Կազմակերպչական, անալիտիկ ունակությունների առակայություն; Արագ կողմնորոշվելու և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու ունակություն և պատրաստակամություն: Տարիքային սահմանափակում չկա: Այլ նշումներ` Դիմումի ներկայացման կարգը Ցանկացողները կարող են իրենց CV-ն, ինչպես նաև մոտիվացիոն նամակը ուղարկեն ընկերության էլեկտրոնային հասցեներին՝ info շնիկ kmg.am, kmgarmenia շնիկ gmail.com՝ որպես նամակի վերնագիր նշելով “acc job” բառը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016թ. հուլիսի 10-ը:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

216 Նարինե. Համաձայն "Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ" 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:
.Գտնել աշխատանք

C&F Co LLC

238 Ընկերություն՝ C&F Co LLC Հասցե՝ Շարուրի 43 Էլ. փոստ՝ career շնիկ cfcom.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ Աշխատանքի նկարագրություն՝ -Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում -Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում -E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում -Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում, ձևակերպում -Աշխատանք 1C, ՀԾ ծրագրերով -Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում Պահանջներ` -Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում, -Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում -MS office փաթեթի գերազանց իմացություն -ՀԾ-Հաշվապահ համակարգի, 1C, e-invoicing ծրագրերի գերազանց իմացություն -Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների լավ իմացություն -Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն
.Գտնել աշխատանք

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

224 Ընկերություն՝ "Գործ բոլորին" աշխատանքի տեղավորման գործակալություն Հասցե՝ Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ Հեռախոս՝ 238002, 099 727355, 093 727355, 055 727354 Էլ. փոստ՝ gortsbolorin շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունում պահանջվում են հաշվետարներ: Պահանջներ: Տարիք` մինչև 40, ՀԾ կամ 1C ծրագրի իմացություն, աշխատանքային փորձը պարտադիր է: Պարտականություններ: Հաշիվ ապրանքագրերի մուտքագրում և կազմում, Ե-ինվոյսինգ հաշիվների դուրս գրում, ապրանքների մուտքի և ելքի վարում,գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամերը` 09:00-18:00: Աշխատավարձ՝ 150 000 դրամից սկսած
.Գտնել աշխատանք

ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն

213 Ընկերություն՝ ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն Հասցե՝ Կորյուն 19ա, գրասենյակ 38 Հեռախոս՝ +374 10, 99, 94 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` բժշկական հետազոտական կենտրոն Պարտականություններ` ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում և փոխանցում, հաշվետվությունների ներկայացում էլեկտրոնային համակարգով, ամսական և տարեկան բյուջեի կազմում: Պահանջներ` բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահական և նմանատիպ ոլորտներում), ՀԾ-ի գերազանց իմացություն, համակագչային գիտելիքներ՝ MS Office, Excel, հարկային օրենսդրության և միջազգային հաշվետվության ստանդարտների ընդհանուր գիտելիքներ, աշխատանքային և քաղաքացիական օրենսդրության իմացություն, գլխավոր հաշվապահի փորձ 2-3 տարի, ցանկալի է՝ АССА դասընթացների մասնակցություն: Աշխատանքային փորձ` 1-2 տարի Տարիք` 25-35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.30 - 18.30 Աշխատավարձ` 300.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, շաբաթ օրը՝ ամսական 2 անգամ կլինի աշխատանքային, փորձաշրջանը` 1 ամիս, աշխատավարձը փորձքշրջանի ընթացքում ՝ 200.000 ՀՀ դրամ: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45 Աշխատավարձ՝ 300 000
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ոչ ռեզիդենտին դուրս գրվող հաշիվ

215 Արա Ա. Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. "...մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը "e-invoicing" համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն": Հիմա "e-invoicing" համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ "այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն" է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գումարի վերադարձի հաշվապահական ձևակերպումներ

259 Arpine. Հարգելի ընկերներ, Մեր բանկային հաշվին այլ կազմակերպության կողմից սխալմամբ գումար է փոխանցվել, որը ես հետ եմ փոխանցել: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում ինչ ձևակերպում կարելի է տալ: Շնորհակալություն Հարգանքով, Արփինե
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում

258 Garnik. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Տանժեռ

206 Ընկերություն՝ Տանժեռ Հասցե՝ Կասյան7-11 Հեռախոս՝ 275310, 091291892, 077291892 Էլ. փոստ՝ info շնիկ tanger.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-գործավար Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվետար-գործավար ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում: Պարտականությունները՝ ապրանքների մուտքագրում, տենդերային փաթեթների պատրաստում: Պահանջները՝ կին մինչև 35 տարեկան, համակարգչային գիտելիքները՝ MS Office: Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:30: Աշխատավարձը (մաքուր)՝100 000 դրամ: Աշխատավարձ՝ 100 000
.Նորություններ

Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

harkayinorensgirq Աղբյուր՝ © 168.am "Հարկ վճարողների պաշտպանություն" հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր: Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում: Մանրամասն
.Գտնել աշխատանք

HR MIR

107 Ընկերություն` HR MIR Հեռախոս` +374 93 60 80 33 Էլ. փոստ` recruiting շնիկ hrmir.am Թափուր աշխատատեղ` Head of Internal Audit Department Աշխատանքի նկարագրություն` Job responsibilities - Define audit objectives and prepare audit plans - Complete on-site business audits, evaluate the effectiveness of controls and writing up reports - Interviewing business teams about working practices and business processes - Challenging current working practices and find ways to improve internal risk controls - Collect and review financial accounts and other data - Proactively evaluate risks and internal controls against changing trends and market/economic conditions - Sharing with the auditees the results of the audit and agree appropriate corrective actions to remedy any non-conformances and the date by which the actions should be carried out - Reviewing compliance, ensuring the organization is adhering to rules, codes or practice, business ethics, internal guidelines and principles - Identify ways in which the organization can deliver better value for money and service Required qualification and competences - Not less than 3 years of Auditing experience in managerial positions - Master’s Degree or equivalent in Economics/Finance - Excellent written and verbal communication skills of Armenian, English and Russian languages - Confident and professional manner - Knowledge of Accountancy and Financial business processes and reporting standards, including IFRS - Strong managerial and leadership skills - Description, design and reengineering of business processes - Ability to achieve results and meet strict deadlines in an effective manner - Analytical skills Այլ նշումներ` Application procedure and deadline: Interested candidates are kindly invited to send their resumes with the cover letters to recruiting շնիկ hrmir.am, not later than May 20, 2016. Please clearly mention in the subject line of you e mail the title of position "Head of Internal Audit Department" and be informed that only shortlisted candidates will be invited for the interview.
.ԳործընկերներՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ

257 Արման. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օրինակով ցույց տալ հաշվապահական ձևակերպումները ֆինանսական վարձակալության (լիզինգի) համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԳործընկերներԿայքի նորություններ

“ԱԳԲԱ Լիզինգ” ընկերությունը և Accountant.am կայքը հայտարարում են համագործակցության մասին

acba_logo "ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում ՀՀ ֆինանսական վարձակալության շուկայում սկսած 2003թ. և հանդիսանում է լիզինգի շուկայի առաջատար: Համագործակցելով Accountant.am կայքի հետ, Ընկերությունն իր խորհրդատվական ծառայությունն է մատուցում տվյալ հարթակում նույնպես: Այսուհետ ցանկացած հարց լիզինգի վերաբերյալ 1 բանկային օրվա ընթացքում կստանա լիարժեք պատասխան՝ "ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ-ի փորձառու մասնագետների կողմից:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկի հետ կապված

227 Company. Ընկերությունը 2008թ. հուլիսին ձեռք է բերել տպագրական սարքավորում 100 մլն. սկզբնական արժեքով: Հետագա տարիներին մաշվածությունը ձևակերպվել է անհավասարաչափ բաժիններով (տարեկան մաշվածության գումարը ստացվել է ավելի քիչ, քան կարող էր հաշվարկվել գծային մեթոդով), չնայած շահութահարկի հաշվարկում քաղաքականությունը նշվել է գծային մեթոդով: Արդյունքում վերջնական մաշվածության ժամկետը ստացվել է ոչ թե 2013թ. հուլիսը, այլ 2014թ. դեկտեմբերը: Հարց. Հարկային առումով գծային մեթոդից շեղումը կարո՞ղ է դիտարկվել խախտում և ի՞նչ պատասխանատվություն կարող է կիրառվել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

212 Ռոբերտ. Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք "n գումար հանած 5 %":
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի թղթային հաշիվ-ապրանքագիր տրամադրելու

255 Arsine. Կազմակերպությունը ձեռք է բերել ավիատոմս, որի դիմաց տրամադրվել է թղթային հաշիվ-ապրանքագիր: Արդյո՞ք վերջինս իրավունք ուներ թղթային տրամադրելու, թե՞ պետք է էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ տրամադրեր:
.Գտնել աշխատանք

Բելենս Շիթ հաշվապահական ընկերություն

243 Ընկերություն` Բելենս Շիթ հաշվապահական ընկերություն Էլ. փոստ` hr շնիկ hashvapah.com Թափուր աշխատատեղ` Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` 1. Հաշապահական և հարկային հաշվառման վարում, 2. Հաշվետվությունների կազմում, և ներկայացում, 3. Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում: Ինքնակենսագրությունը և ուղեկցող նամակն ուղարկել hr շնիկ hashvapah.com էլ. փոստի հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը:
.ԱյլՀարց ու պատասխան

Վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ

214 Arsine. ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերադարձի հաշվի մեջ ապրանքի անվանումը փոխված է

209 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում և զբաղվում է մեծածախ առևտրով: Կազմակերպության կողմից X խանութին դուրս գրված հարկային հաշիվներում որպես ապրանք դուրս է գրվել օրինակ "Պաղպաղակ բրիկետ": Հետագայում X խանութից վերադարձ է կատարվել և դուրս է գրվել հարկային հաշիվ: Վերջինիս մեջ "Պաղպաղակ բրիկետ"-ի փոխարեն գրվել է օրինակ "Պաղպաղակ բրիկետ վանիլային": Խանութի հետ կապնվել եմ և պատասխանում է, որ իրենց ծրագրային տարբերակում մուտքագրվում է ըստ առանձին համերի, և հետագայում ծրագրից որպես հարկային հաշիվ արտահանել են առանձին համերով և խնդրել են հաշիվները ընդունել: Հարցս հետևյալն է. Եթե խանութի կողմից դուրս գրված հարկային հաշիվը վերոնշյալ "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքով ընդունեմ, արդյո՞ք Կազմակերպությունը հետագայում կարող է խնդիր ունենալ: Ըստ հաշիվների փաստորեն ստացվում է, որ Կազմակերպությունը "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքից չի մատակարարել, սակայն հետ է վերադարձվել: