.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխադրումը իրականացնելու համար կազմակերպությունը օգտվել է ոչ ռեզիդենտի ծառայություններից

201 Վարդան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Կազմակերպությունը կատարել է ներմուծում: Փոխադրումը իրականացնելու համար օգտվել է ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունից, որը չունի ՀՀ-ում ստորաբաժանում: Արդյո՞ք պետք է պահվի 5 տոկոս շահութահարկ ոչ ռեզիդենտից` համաձայն "Շահութահարկի մասին" օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը

244 Nelly. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք հետևյալ հարցիս. ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը, եթե ներմուծումը կատարվել է FCA պայմանով, և ապրանքի դիմաց ամբողջ գումարի չափով կատարվել է կանխավճար: Կխնդրեի նաև նշել համապատասխան իրավական ակտը:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Նոր սերնդի ՀԴՄ համար ավել վճարված գումարի վերադարձ

226 Narek. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. մենք 2013թ. նոյեմբերին ձեռք ենք բերել նոր սերնդի ՀԴՄ 370 000 դրամով, իսկ 2014թ. հայտարարվեց, որ 58,350 հազարը չգերազանցող կազմակերպությունների համար ՀԴՄ արժե 150 000 դրամ ու պետք է ավել վճարված գումարը վերադարձվի: Հաշվապահը ասում է, որ մեկ տարուց ավել է դիմում է գրել գումարի վերադարձի համար, բայց դեռ չեն վերադարձրել: Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում

245 Կարեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. և էլեկտրոնային դիմում ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ (զբաղվում է առևտրային գործունեությամբ): 2015թ.-ից հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ հաղորդագրություն է գալիս, որում նշված է լինում՝ «Դուք ԱԱՀ վճարող չեք և ԱԱՀ-ով հաշիվ դուրս գրել չեք կարող»: Ինչքան գիտեմ՝ մենք պետք է ծանուցագիր ստանայինք շրջանառության հարկով աշխատելու համար, սակայն չենք ստացել, ավտոմատ կերպով մենք չե՞նք դառնում ԱԱՀ վճարող (մենք ցանկանում ենք աշխատել ԱԱՀ-ով): Խնդրում եմ պատասխանել:
.ԱյլՀետաքրքիրՊատմություններ

Հաշվապահական հաշվառման նպատակները և խնդիրները Գերմանիայում

hamrich Գերմանիայում հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող հիմնական իրավական ակտը Առևտրային կոդեքսն է (Առևտրային իրավունքը), որը ուժի մեջ է մտել 1900 թ-ից: Գերմանական հաշվապահական հաշվառման վերակազմավորման մեջ մեծ դեր է ունեցել գերմանացի տնտեսագետ Ուլրիխ Լեֆֆսոնը (1911-1989), ով առևտրային իրավունքում առանձնացրել է հաշվապահական հաշվառման, փաստաթղթավորման և հաշվետվությունների կազմման հիմնական խնդիրները: Միևնույն ժամանակ նա դիտարկում է պարտատերերի իրավունքների պաշտպանությունը որպես հաշվապահական հաշվառման` օրենքով թելադրված հիմնական նպատակ: Մանրամասն
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ

202 Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում 2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru: Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել

204 Նաթելլա. Կազմակերպությունը հարկային հաշիվներ ստանում և դուրս է գրում էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում

242 Արման. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում (և ո՞րն է այն էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում) և համարվել ԱԱՀ վճարող, եթե այն արդեն ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում մինչև փետրվարի 20-ը: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Նոր հաշվապահական ծրագիր

hamrich Ruben. Հարգելի գործընկերներ, Դեռ ուսանող տարիներից ընկերներով ցանկանում ենք ստեղծել նոր, հարմարավետ, ճկուն հաշվապահական, ինչպես նաև կազմակերպության այլ բիզնես գործընթացները ավտոմատացնող ծրագիր: Այդ նպատակը կարծես թե մոտ է մեկնարկին (թու֊թու, չար մարդու աչքը ծակի :)) և որպեսզի կարողանանք պլանավորել այդ ապագա ծրագրի գործառույթներն ու հնարավորությունները, խնդրում եմ տեղեկացնել Ձեր կողմից օգտագործվող ծրագրերի թերությունները, ինչպես նաև այն բոլոր հատկությունները (որքան էլ ֆանտաստիկ դրանք չլինեն), որոնք կուզենայիք տեսնել նման ծրագրում: Կանխավ շնորհակալություն: Հ․Գ․ Ամենաշատ մեկնաբանություններ տվող գործընկերները իրավունք կստանան օգտվել այս ծրագրից անվճար: