.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

235 Կարեն. Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք մեքենայի նվիրատվությունը համարվում է օտարում

232 Հասմիկ. Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերԳործընկերներՀարց ու պատասխան

Աշխատողի միջին աշխատավարձը ավելի ցածր է, քան նվազագույնը

Anna. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ազատվել է 2014 թվականի հուլիսի 1-ով, ՀԾ ծրագրում նրա միջին աշխատավարձը հաշվելիս գումարը վերցնում է նվազագույն աշխատավարձը, քանի որ միջինը ցածր է լինում, քան հուլիսի 1-ով սահմանված նվազագույնի գումարը: Արդյո՞ք դա ճիշտ է:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով

229 Արմեն. Հարգելի հաշվապահներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով: Արդյո՞ք տեխսպասարկման ընթացքում մեքենայի փոխված դետալները չեն հարկվում այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում

203 Հարութ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ՝ տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ՝ տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում՝ որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները

231 Արման. Հարգելի գործընկերներ, կխնդրեի պարզաբանել, թե որոնք են բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
1C ԻնֆոէքսպերտԳործընկերներ

Իսկ դուք գիտե՞ք՝ որոնք են հաճախորդների երեք ամենատարածված մոլորությունները՝ կապված 1С-ի ծրագրերի հետ

1. 1С-ը թանկ որոշում չէ: 2. 1С-ը կարող է ներդնել ցանկացած ֆրենչայզի, որը գտնվում է մոտակա գրասենյակում: 3. 1С-ը բարդ ծրագրային պրոդուկտ չի համարվում, ինչը նշանակում է, որ նրա ներդրումից ռիսկերը մինիմալ են, իսկ ներդրման ժամկետները կարող են լինել ամենակարճը: Ի՞նչ է սովորաբար տեղի ունենում, երբ հաճախորդը դրանում համոզված է, իսկ ՏՏ-գործընկերը, ցանկանալով ամեն գնով ստանալ նախագիծը, չի շտապում ցրել այդ մոլորությունները: Նախագիծը զարմանալիորեն ընդլայնվում է իրագործման ընթացքում, բյուջեն անկանխատեսելիորեն աճում է, ժամկետները ձգվում են, դուք ստիպված եք լինում ավելի խորապես մոտենալ նախագծի իրագործմանը, բայց դա չի օգնում հասկանալ՝ ինչո՞ւ բիզնես-գործընթացները մի կողմ չեն դրվում նոր համակարգի միջոցով և ե՞րբ ղեկավարները կտեսնեն ՏՏ-լուծումների իրական ազդեցությունը: Դուք ցանկանում էիք «արկղից վերցրած» պատրաստի լուծումներ կիրառել, բայց ստացաք անվերջանալի բարեփոփումների մի հսկա շարան: Դուք պլանավորել էիք արագացնել ձեր աշխատակիցների աշխատանքը, իսկ հիմա Մանրամասն
Accountant.am
Գործընկերներ

Հաշվապահական ծրագրում մուտքի/ելքի օրդերի լրացման հետ կապված

Վարդուհի. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել ՀԾ Հաշվապահ 6 մուտքի կամ ելքի օրդեր լրացնել: Ամենավերևում տրված է դրամարկղ, որը պետք է լրացնել, խնդրում եմ ասել այդ տողի լրացման ձևը, քանի որ ես փորձել եմ, բայց չի ստացվել: Նախորդ տարբերակի մեջ չկա նման տող:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն պարտավոր է տրամադրել աշխատանքային գրքույկ

237 Անդրանիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝ - Գործատուն պարտավոր է սկսնակ աշխատողի համար լրացնել աշխատանքային գրքույկ, սա նշանակու՞մ է, որ նաև պիտի տրամադրի աշխատանքային գրքույկը: - Որոշակի ժամկետով պայմանագիր կնքվում է միայն հատո՞ւկ կատեգորիայի պաշտոնների դեպքում, թե նաև կարելի է, օրինակ, խոհարար կամ գանձապահ հաստիքի դեպքում ևս կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Կանխավ` շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք

230 Արտակ. Կազմակերպությունը 2012թ-ին կանխավճար է ստացել, որպեսզի հետագայում շինարարական ծառայություն մատուցի ստացված կանխավճարի դիմաց: Պայմանագրի մեջ նշված է, որ ծառայությունը պետք է մատուցվի մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը: (Նշեմ նաև, որ ծառայության մատուցման ժամկետի երկարատևությունը պայմանավորված է մի շարք հիմնավոր գործոններով): Արդյո՞ք մեր կազմակերպության կողմից ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք, և հարկվու՞մ է արդյոք շահութահարկով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս թևթևացնել կոշտ հարկային վարչարարությունը` բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը

243 Արթուր. Հարգելի գործընկերներ, եթե դժվար չէ, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին: Ինչպե՞ս ձեզ հայտնի է, վերջին շրջանում առևտրային գործարքների փաստաթղթաշրջանառության իրական ծավալները ֆիքսելու կամ ստվերը կրճատելու ուղղությամբ իրականացվում է համեմատաբար կոշտ հարկային վարչարարություն. օպերատիվ միջոցառումներ, տրանսպորտային միջոցների հաճախակի ստուգումներ, ստուգումների այլ տեսակներ և այլն, որոնք կրում են, որոշակի առումով, խնդիրը լուծելու պարտադրական տարրեր: Ի՞նչ տարբերակներ կմատնանշեք, որպեսզի բիզնեսը չթաքցնի իր հարկերը և բարեխղճորեն վճարի՝ հիմնված ինքնահայտարարագրման սկզբունքի վրա, և միաժամանակ իրականացվի թեթև հարկային վարչարարություն: Կխնդրեի՝ վերջինիս պատասխանը հնարավորինս առարկայական ձևակերպեիք՝ ինչպե՞ս թեթևացնել կոշտ վարչարարությունը՝ բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հագուստ արտահանելու ժամանակ

228 Արթուր. Հարգելի հաշվապահներ, Ապրանք (հագուստ, սպիտակեղեն) արտահանելու ժամանակ մաքսային ի՞նչ վճարներ են սահմանված, և այդ դեպքում ո՞ր հարկատեսակով պետք է հարկվի տվյալ արտադրությունը` ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara. Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
1C ԻնֆոէքսպերտԳործընկերներ

Ինֆոէքսպերտ – 1C Տեխնիկական աջակցություն

1C կառավարման ավտոմատացված համակարգը բարդ, դինամիկ փոփոխվող մեխանիզմ է, որի հուսալիությունն ու ֆունկցիոնալությունը պարբերական վերլուծության և վերահսկողության կարիք ունեն: Ամեն տարի 1C տեղեկատվական համակարգերը կատարելագործվում են, առաջ են գալիս նոր հնարավորություններ, նրանց հետ աշխատանքը դառնում է ավելի հարմար և հետաքրքիր: Միևնույն ժամանակ աճում են 1C համակարգի օգտատերերի և այն մատուցող մասնագետների որակավորման հանդեպ պահանջները: Դա առավել շատ վերաբերում է խոշոր ծրագրային պրոդուկտներին: Ի՞նչն է մտնում 1C համակարգի Տեխնիկական սպասարկման հասկացության մեջ: • 1C համակարգով աշխատանքում խորհրդատվության տրամադրում • 1С համակարգում կանխարգելիչ և կանոնակարգված աշխատանքների իրականացում • Դիագնոստիկա և թերությունների վերացում • 1С համակարգի արագ ազդեցության վերլուծություն և օպտիմալացում • Անհրաժեշտության դեպքում համակարգի ֆունկցիոնալության զարգացում Կախված 1С համակարգում ծագող բարդություններից՝ խորհրդատվական ծառայությունները (1С – ի տեխնիկական սպասարկում) կարող են կրել տեխնիկական կամ մեթոդաբանական բնույթ և մատուցվել հետևյալ աշխատանքների գծով՝ • Կանոնակարգված օպերացիաների կատարման հաջորդականության մշակում • Հաշվետու տվյալների ձևակերպում • Տեղեկատուների, փաստաթղթերի կամ հաշվետու տվյալների լրացման կարգը • Վերլուծական հատվածների արտացոլումը՝ դրանց միջոցով մասնագիտացված հաշվետվությունների ձևերի ձևակերպման հնարավորությամբ • Հաշվապահական և հարկային հաշվառման ամբողջական և հավաստի պարամետրերի ավտոմատ լրացման ձև: