.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն

225 Անի. Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը ուժի մեջ է մտնում 2014 թ. հուլիսի 1-ից

Սաթիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը 2014թ. հուլիսի 1-ից մտնու՞մ է ուժի մեջ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս ձեռք բերել և ի՞նչ գնով:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն

224 Լիլիթ. Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն, և եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է ծանուցել նրան այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գնորդ ֆիզ. անձը պետք է եկամտային հարկ վճարի

222 Ռաֆայել. Ողջույն, հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է, թե արդյոք պետք է վճարենք, ես կամ վաճառողը, եկամտային հարկ, կամ այլ հարկատեսակ, գույքի առքուվաճառքի գործարքի համար: Ես Ֆիզ. անձ եմ ու այս ամիս ձեռք եմ բերել թվային ֆոտոխցիկ և 50 X 70 չափսի տպագրված նկար (Գեղամա լեռների բնանկար), այլ ֆիզ.անձից: Երկուսս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, գործարքը վավերացրել ենք պայմանագրով, և գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 000 ԱՄՆ դոլար (410 000 ՀՀ դրամ): Վաճառողը ասում է, որ պետք է ևս 41 000 դրամ վճարեմ` եկամտային հարկի համար, այդպե՞ս է արդյոք: Կանխավ շնորհակալ եմ պատասխանելու համար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ֆիզ. անձը

221 Gayane. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք պարզել, թե ինչ հարկեր կամ այլ վճարներ պետք է կատարի ֆիզիկական անձը, ով արտերկրում գրանցված ընկերությունից ամսական գումար է ստանում խորհրդատվական ծառայությունների դիմաց:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց

229 Մանե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց: Կազմակերպությունը կարո՞ղ է այդ տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման տալ ֆիզիկական անձին: Կառաջանա՞ն արդյոք հարկային պարտավորություններ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեություն 600 քմ – ից ավել տարածքում

219 Աննա. Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, զբաղվում է առևտրով, հիմա ավելացել է նաև ռեստորան, որի մակերեսը 600 քմ-ից ավել է: Այս դեպքում մենք պե՞տք է այդ գործունեության մասով, այսինքն` հարային սննդի մասով, նույնպես աշխատենք ԱԱՀ-ով, տեղադրենք ՀԴՄ: Իսկ հարկային գնալ, դիմում գրել անհրաժե՞շտ է, թե միայն էլեկտրոնային հայտը բավական է:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնական միջոց է ստացել նվեր

242 Լենա. ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոց: Արդյո՞ք այդ ՀՄ կհամարվի եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Գործընկերներ

Ձևակերպման ուղղում ծրագրի մեջ

Մխիթար. Բարև Ձեզ: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: Հունիս 2013 թ-ին աշխատավարձի ավել հաշվարկ եմ կատարել: Չեմ կարողանում այդ հաշվարկը հանել: Տալիս եմ 5271-7131 ձևակերպումը, չի ստացվում:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Երկարաժամկետ վարկի ձևակերպումներ

241 Հարություն. Հարգելի գործընկերներ, ունեմ 2 հարց վարկերի հետ կապված. 1. Եթե վարկը հաշվառենք միայն երկարաժամկետ մասով` առանց կարճաժամկետ մասի ձևակերպման, ի՞նչ հետևանքներ կլինեն: Արդյո՞ք խիստ անհրաժեշտ է երկարաժամկետ վարկի հաշվառումը կարճաժամկետ մասերով: 2. Երկարաժամկետ վարկի` ժամկետից շուտ մարման դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ են տրվում: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի վճարել շահութահարկի նվազագույն գումարները

240 manushak. Եթե շահութահարկի նվազագույն գումարներ չեն վճարվել, դա համարվու՞մ է հարկային պարտավորություն: Եվ հարկային մարմինները կարո՞ղ են կալանք դնել կազմակերպության հաշիվների վրա գումարները չվճարելու համար: Նախապես շնորհակալություն: