.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը հաշիվները ստորագրել է միայն թղթային տարբերակով

204 Hamest. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ հարկատեսակով, սակայն էլեկտրոնային հարկային հաշիվներ կան, որոնք վավերականացրել են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ թղթային տարբերակով: Դա անվավե՞ր է ճանաչվում, թե՞ ոչ, իսկ եթե և էլ. եղանակով ստորագրվեր և թղթային, դա արդյո՞ք չի դիտվի կրկնակի մուտքագրում:
.Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վաճառել է դիզելային վառելիք

239 Դավիթ. Բարև ձեզ: Կազմակերպությունը, որը աշխատում է առանց ԱԱՀ` շրջանառության հարկով 1-ին կիսամյակ, ձեռք է բերել դիզելային վառելիզ: Այնուհետև 2 կիսամյակից իր դիմումի համաձայն հաշվառվել է ԱԱՀ վճարող, և գնված դիզ. վառելիքը վաճառել է կապալառու կազմակերպությանը` իր կողմից պատվիրված շինարարության աշխատանքների համար օգտագործելու նպատակով: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վերոնշյալ գործարքի համար վաճառելուց, և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ո՞ր տողերը պետք է լրացվեն: Դիզելային վառելիքի վաճառքը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից, թե՞ 0-ական դրույքաչափով է հարկվում:
.ԱյլՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

208 Սևակ. Բարև ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ կամ ՍՊԸ և մատուցել վարսավիրական ծառայություններ, կցանկանայի կոնկրետ իմանալ` ինչքա՞ն արտոնագրային վճար պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ ախատող, բացի արտոնագրային վճարից ուրիշ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ի՞նչ չափով, վարսահարդարի հետ աշխատանքային պայմանագիր պե՞տք է կնքել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

202 Արման. Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը. Ըստ "Շրջանառության հարկի մասին" օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրել կանխավճար վճարելու ժամանակ

203 Իգոր. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` երբ մանրածախ առևտրի ժամանակ կանխիկ գումար են թողնում որպես կանխավճար (բեհ), պե՞տք է արդյոք ՀԴՄ կտրոն տրամադրվի այդ գումարի չափով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է տրվի ապրանքը տանելու ժամանակ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարման աղբյուրի մոտ պետք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկ

235 Նաիրա. ՀՀ կազմակերպությունը հանդես է գալիս որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը եկամուտներ վճարելիս: Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում վճարվում է կանխավճար: Արդյո՞ք կանխավճարը դիտվում է որպես եկամուտ, և աղբյուրի մոտ պե՞տք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով

230 Գոհար. Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արտացոլվել է վերահաշվարկված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի մասին օրենքի 26 հոդվածի 4 կետին համաձայն: Հարց. վերահաշվարկված և նվազեցված ԱԱՀ-ի գումարը շահութահարկի առումով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ, և որտե՞ղ կարելի է կարդալ այդ մասին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ

229 Արմեն. Հարգելի գործընկերներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ: Եթե ավտոմեքենայի ինչ որ մաս է փոխարինվում, կամ յուղ, կամ պահեստամաս, որը ըստ էության ԱՁ - ն վաճառում է հաճախորդին, արդյո՞ք դա կհարկվի այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքային մնացորդի օտարում լուծարման ժամանակ

228 Հարություն. Հարգելի գործընկերներ, ենթադրենք, ԱՁ կամ ՍՊԸ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել, սակայն ունի ապրանքային մնացորդ: Ի՞նչ է լինելու այդ ապրանքային մնացորդի հետ, արդյո՞ք առաջանում են հարկեր դրա օտարման հետ կապված: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա

207 Artur. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա ինչ որ ապրանք էժան մատակարարելու համար կառավարության ծրագրի շրջանակներում, օրինակ 200 դրամանոց ապրանքը վաճառի 150-ով, իսկ 50 դրամը տրամադրվել է սուբսիդիա, հաշիվ-ապրանքագիրը գրվել է 150-ով, 50 դրամը բնականաբար համարվում է եկամուտ: Արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա որ տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում 2. Ստացել է նաև դրամաշնորհ այդ ապրանքը առաքելու համար ևս 50 դրամ, արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա ո՞ր տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում: Կազմակերպությունը առաքումը իրականացրել է բեռնափոխադրող կազմակերպության միջոցով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ մանրամասն պատասխան:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

227 Հ.Ա. Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ: ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով: Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ: Սպասում եմ Ձեր կարծիքներին: Հարգանքներով Հ.Ա.
.ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության սեփականատերը ստացել է շահաբաժին

202 Գարիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե ընկերության սեփականատերը ստացել է ասենք 2 միլիոն դրամի չափով շահաբաժին, արդյո՞ք նա որպես ֆիզիկական անձ պետք է հաշվետվություն ներկայացնի: Ու եթե այո, քանի որ շահաբաժինը չի հարկվում, պե՞տք է վճարվող հարկի դիմաց լրացվի զրո: Շնորհակալություն: