
Գործունեության ժամանակավոր դադարեցում
Գայանե.
Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2021թ. հոկտեմբերին և ժամանակավոր դադարեցում է տվել 2022թ. փետրվարի 1-ից։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2022թ. հունվար ամիսների համար բոլոր վճարումները ժամանակին կատարվել են։ Խնդրում եմ ասեք` փետրվար ամիսը արդյո՞ք չի համարվում ԱՁ-ի գործունեության ժամանակաշրջան և փետրվար ամսվա համար եկամտային հարկի և սոց. վճարի վճարումներ արդյո՞ք չեն կատարվում:

ՏՏ ոլորտի ԱՁ
Տաթև.
Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։

ԱԱՀ-ով աշխատելու դեպքում
Իննեսսա.
Բարև ձեզ:
Բացել եմ ԱՁ, IT ոլորտում եմ աշխատելու։ Քանի որ չեմ հասցրել ներկայացնել շրջհարկի հայտարարություն, կասեք` այս դեպքում պետք է ԱԱՀ-ով աշխատե՞մ և ինչքա՞ն է լինելու վճարման հարկի չափը։ Եվ բացի ԱԱՀ-ից այլ ի՞նչ հարկ պետք է վճարեմ։

Հաշվապահական ծառայությունների մատուցում
Գագիկ.
Բարև ձեզ։
Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է:
Շնորհակալ եմ:

Գործունեությունը տարբեր վայրերում է
Մարիաննա․
Բարև ձեզ, խնդրում են կասե՞ք՝ հնարավո՞ր է ունենալ մեկ ԱՁ երկու տարբեր տարածքներում և բնականաբար երկու տարբեր ՀԴՄ-ներով։

Չմարված վարկ ԱՁ անունով
Սոֆա․
Բարև Ձեզ։ Մի հարց, Ա/Ձ ի անունով, եթե չմարված վարկեր կան, ինչ որ խնդիր առաջանու՞մ է դրանից ԱՁ ի համար, եթե այո, կխնդրեի նշեիք դրանք, շնորհակալ եմ նախապես:

Իրական շահառուների հայտարարագիր
Աննա․
Բարև Ձեզ։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը արդյո՞ք պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն ներկայացնի։

ԱՁ գործունեության վերսկսում
Նունե․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, եթե մինչև փետրվարի 20-ը չեմ տվել հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ, քանի որ ԱՁ սառեցված է եղել անորոշ ժամանակով: Հիմա ուզում եմ վերսկսել աշխատանքը շրջանառության հարկով:
Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ-ն միկրոձեռնարկատեր է
Գայանե․
Բարև Ձեզ։ Հարգելիներս,
1․ ԱՁ-ն գեղեցկության սրահ է, որտեղ լինելու է և մատնահարդար, և վարսավիր, և Էլոս ծառայություններ։ Կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել, մարզում է։
2․ Երեխայի մինչև ո՞ր տարիքը տատիկը կարող է վճարվել որպես դայակ, 2, թե՞ 3։
3․ Միկրոյով գործող ԱՁ-ի մատնահարդարը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ հաշվարկվի։

Փոխառության տրամադրում տնօրենին
Վահե․
Բարև ձեզ, ԱՁ-ն տնօրենին ուզում է տրամադրել փոխառություն: Ի՞նչ փաստատուղթ պետք է ներկայացվի բանկ հաշվապահի կողմից, որ այդ գումարը ԱՁ-ի հաշվից տեղափոխվի տնօրենի հաշվի վրա:

Գործունեության վերսկսում
Նվարդ․
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել անորոշ ժամկետով դադարեցված ԱՁ-ի գործունեությունը։

Ա/Ձ հարկեր
Միլենա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն

Դրոշմանիշային վճարի պարտավորություն
Հասմիկ․
Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։

Հարկային հաշվի դուրսգրում
Տանյա.
Ա/Ձ աշխատում է միկրոյի դաշտում, կարո՞ղ է իրավաբանական անձին հարկային հաշիվ դուրս գրել:

Հարկային դաշտի փոփոխություն
Հեղինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։

ԱՁ իրավունք ունի՞ աշխատող ունենալ
Գայանե.
Բարև ձեզ: Մի հարց. ԱՁ-ն իրավունք ունի՞ ունենալ մեկ աշխատող, թե՞ ԱՁ ինքը կարող է հանդիսանալ աշխատող:

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար
Արփինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։

Գործունեության դադարեցման դիմում
Նելսոն.
Բարև Ձեզ: ԱՁ գործունեության ժամանակավոր դադարեցման թիվ 207 ձևը պետք է ներկայացնել առցա՞նց, թե՞ անձամբ։

Ի՞նչ հարկեր պետք է վճարել
Միլենա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ հարկեր
Սոնա.
Բարև Ձեզ: Ստեղծագործական գործունեություն իրականացնող ԱՁ-ն ի՞նչ հարկեր է վճարում: Արդյոք ճի՞շտ է, որ այն ազատվում է շահութահարկից և սոցիալական վճարից:
Վերջին մեկնաբանություններ