
Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել
Նինա․
Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

Ինչքա՞ն կկազմի ամսական եկամտահարկը
Anna.
Բարև Ձեզ։ Ամուսինս մասնագիտությամբ քարտաշ է և հիմա ցանկանում է Ա/Ձ բացել իր անունով։ Ամսական շարժը կազմում է 300 000-350 000 դրամ։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի եկամտահարկը ամսական և արդյո՞ք այդ գումարը բավարար է Ա/Ձ-ի համար։ Խնդրում եմ ասել` ինչ փաստաթղթեր են հարկավոր գրանցվելու համար:

Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել
Արփինե.
Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի փաստաթղթերով ձեռքբերված և ներմուծված ապրանք և փոխում է գործունեության հասցեն, որը նշվել է հաշիվների մեջ, որպես առաքվող ապրանքների նշանակման վայր։ Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել նոր հասցե տեղափոխելու և վաճառք իրականացնելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչպե՞ս կատարել ԱՁ-ի կասեցում, եթե կա չկատարված պարտավորություն
Եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցին: Որպես ԱՁ ունենք դատական կարգով շահած գործ (գումարի բռնագանձում): ԱՁ-ն ցանկանում ենք կասեցնել: Ցանկանում եմ հասկանալ` ԱՁ-ի կասեցման դեպքում տվյալ պարտավորությունը դառնու՞մ է անձնային և գումարի բռնագանձում տեղի է ունենում, թե՞ ԱՁ-ն կասեցնելու դեպքում դատարանի որոշումը ևս չեղարկվում է: Ուղակի այս պահին ԱՁ-ն այլևս ոչ մի գործունեություն չի իրականացնում:

Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը
Vahan.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է 2019թ-ի հոկտեմբեր ամսին, հարկվում է ԱԱՀ-ով։ ԱՁ-ն բացվել է մրցույթի` շահում ստանալու նպատակով, և ոչ մի գործունեություն չի իրականացրել։ Շահումը փոխանցվել է նվիրաբերության տեսքով, որից հետո ԱՁ-ն 2020-ի փետրվար ամսին կասեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում ԱՁ-ն բացառապես ոչ մի վճար չի իրականացրել։ Ներկայացրել է 0-ական ԱԱՀ հաշվետվություններ, 0-ական շահույթ, 0-ական սոց. վճար։ Ի՞նչ վճարներ պետք է անի ԱՁ-ն։ Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը։

ՌԴ քաղաքացին ցանկանում է Ա/Ձ բացել
Աննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին։ Անձը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ցանկանում է բացել Ա/Ձ։ Ա/Ձ-ի գործունեության ընթացքում, ո՞ր դեպքում նրանից սոցիալական քարտ կամ հաշվառման մասին տեղեկանք կարող են պահանջել։ Ա/Ձ բացելն ի՞նչ բացասական կողմ կարող է ունենալ։ Հարկի վճարման գործընթացն ինչպե՞ս է իրականացվում։ Ա/Ձ-ի լուծարման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Առանց օնլայն ստորագրության կարո՞ղ է ԱՁ-ն բացվել։

Անձը 18.06.2020թ.-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր
Գևորգ․
Բարև ձեզ։ 18.06.2020թ.-ի դրությամբ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ ստացել եմ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգիչը։ Սակայն միևնույն ժամանակ իմ գործունեությունը նաև ներառում է համակարգիչների վերանորոգում, որը արդեն ներկայացված է այլ դասակարգչով (95․11․0 համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում)։ Խնդրում եմ, ասեք՝ այս պարագայում ես ինչպե՞ս վարվեմ, որպեսզի միևնույն ժամանակ կարողանամ նաև զբաղվել մյուս գործունեությամբ (համակարգիչների նորոգում)։ Մեկ հարց ևս. որպեսզի հարկայինում գրանցվեմ որպես միկրոձեռնարկատեր, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ, եթե արդեն հանդիսանում եմ որպես անհատ ձեռնարկատեր (միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հարկային մարմնում դեռ գրանցված չեմ)։ Շնորհակալություն։

Արդյո՞ք ոչ ռեզիդենտ անձը այսուհետ ԱՁ-ի համար պետք է վճարի ամսական 11 000 դրամ
Ժենյա․
Բարև Ձեզ։ Արդյո՞ք ոչ ռեզիդենտ անձը այսուհետ ԱՁ-ի համար պետք է վճարի ամսական 11 000 դրամ։ Եվ 2019թ ֊ի համար նույնպես վճարի չվճարված 5 000 դրամները (2019թ֊ից մինչև այսօր վճարում էին 6 000 դրամ)։ Այժ ասում են, թե պետք է վճարենք այդ բոլոր 5 000֊ները։ Խնդրում եմ արձագանգեք, եթե որևէ ինֆորմացիա ունեք։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հարկայինում հաշվառվելու համար
Գագիկ․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ ֆիզ. անձին հարկայինում հաշվառվելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Ի՞նչ հարկեր պետք է վճարել
Անի.
Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը:
Շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ լինելու փաստը կխանգարի մայրության նպաստ ստանալուն
Հերմինե․
Բարև ձեզ։ Ես և իմ ընտանիքս ապրում ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում փաստացի, իսկ գրանցումով՝ Ոսկևան։ Նոյեմբերյան ապրում ենք սկեսուրիս տանը իր հետ մեր ընտանիքը կազմված է երեք չափահաս մարդուց և մեկ անչափահաս փոքրիկից, որը պետք է ծնվի հոկտեմբեր ամսին։ Ես երկու օր է աշխատում եմ խանութում, որի գործատուն ինձ գրանցել է որպես ԱՁ, արդյո՞ք կխանգարի այդ փաստը, որ փոքրիկը ստանա իր հասանելիք մայրության նպաստը, ինչպես նաև մեր գրանցումը և փաստացի ապրելու վայրը կապ ունի թղթաբանության հետ, որ չեղյալ համարվի փոքրիկի հասանելիքներն ստանալուն։ Ասեմ նաև, որ փոքրիկի ծնվելուց հետո միայն հայրություն են ճանաչելու, այսինքն միայնակ մայր կարգավիճակում է լինելու։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանեք, քանի որ ես կարող եմ հրաժարվել ԱՁ լինելուց։

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ, սակայն ապրում է ՌԴ-ում
Նարինա․
Ողջույն ձեզ։ Ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, անհրաժեշտություն է առաջացել գրանցել ԱՁ Հայաստանում։ Ես հայկական անձնագիր ունեմ և գրանցում ՀՀ-ում, կարդացի ինտերնետում, որ օնլայն կարգով հնարավոր է ԱՁ գրանցել իմ անունով և արդեն իմ կողմից տրված հավաստագրով, մեր ներկայացուցիչը կարող է մեզ օգնել։ Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս դա անել․
1․ Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ հաճախականությամբ պետք կլինի անել:
2․ Ի՞նչ չափի պարտադիր հարկային վճարումներ պիտի արվեն:
Ու թե էլի նրբություններ կան, խնդրում եմ, գրեք։
Նախօրոք շնորհակալություն։

ԱՁ զբաղվում է հյուրանոցային գործունեությամբ
Արտո․
Բարև ձեզ։ ԱՁ հանդիսանում է միկրոձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, հանգստյան տների միջոցով մատուցում է հյուրանոցային ծառայություն։ Վարձու աշխատող չկա։ Որն է ՊԱՐՏԱԴԻՐ վճարը և ինչ ժամկետում։ Եվ որպեսզի հյուրատները փոխանցում կատարեն ինձ հասանելիք գումարը, պե՞տք է հաշիվ ամեն անգամ դուրս գրեմ։

Ֆիզիկական անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել
Gag.
Բարև Ձեզ, միկրոձեռնարկության օրենքի մեջ նշված է, որ ֆիզանձը կարող է զբաղվել ծրագրային սպասարկմամբ, կարո՞ղ եք ասել` կոնկրետ ի՞նչ է մտնում դրա մեջ:
Եվս մեկ հարց․ j62.01- ծրագրային ապահովման մշակում գործունեությամբ զբաղվելու դեպքում ֆիզանձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել։

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդ.
Միկրոձեռնարկատեր հանդիսացող Ա/Ձ-ն (ունի նաև աշխատողներ), ի՞նչ վճարումներ պետք է անի, ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, ի՞նչ ժամկետներում:
Նախաապես շնորհակալություն:

Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում
Բարև ձեզ։
Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում։
Հարց՝ ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոձեռնարկատիրության համակարգու՞մ, թե՞ շրջանառության հարկի դաշտում, և ամսական ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի։ Շնորհակալություն։

Անձը ցանկանում է աշխատել որպես ֆրիլանսեր
Վլադիմիր․
Ես ցանկանում եմ աշխատել որպես ֆրիլանսեր, ՀՀ-ի հետ չեմ աշխատելու, միայն ՌԴ-ի հետ: Ես ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ կամ ընդհանրապես վճարելու՞ եմ, թե՞ ոչ։

ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ
Արմեն․
Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։

ԱՁ մայրության նպաստի հաշվարկ
Իննա․
Բարև ձեզ։ Իմ ԱՁ-ն գործել է 2019թ. ապրիլից - 2020թ. հունվարի 31-ը։ 12.05.2020թ.-ից ֆիզ. արձակուրդի մեջ եմ։ Ինչպե՞ս եմ հաշվելու մայրության նպաստը։

Ո՞ր հաշվեհամարին է վճարվում դրոշմանիշային վճարը
Նառա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հուշել՝ ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել ԱՁ-ի դրոշմանիշային վճարները և ի՞նչ պարբերականությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ