Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն անցնել միկրոձեռնարկատիրության համակարգ

Տոմա. Բարև ձեզ։ Սնունդ արտադրող ԱՁ եմ բացել երկու օր առաջ։ Սակայն միկրոյի մասին նոր եմ տեղեկանում։ Արդյո՞ք հնարավոր է փոփոխել: Գործունեությունը Երևան քաղաքում է իրականացվում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Նարե. Բարև ձեզ: Եթե մարդ հանդիսանում է հայաստանյան կազմակերպությունում լրիվ դրույքային աշխատող, կարո՞ղ է այդ անձը նաև ունենալ ԱՁ և ծառայություն մատուցել դրսի կազմակերպությանը, ոլորտը՝ ծրագրավորում։ Եվ ԱՁ-ի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարվի, արդյո՞ք պետք է վճարվի նաև եկամտահարկ, թե՞ միայն շրջանառության հարկ։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Լիդիա. Բարև ձեզ: Հուսամ՝ հարցս տեղին կլինի, ու ինձ կօգնեք։ Ես Ա/Ձ եմ բացել, դիմել շրջ. հարկով հարկվելու համար։ Կասե՞ք՝ բացի եկամտի 5 %-ից ի՞նչ ամսական հարկեր ունեմ վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն

Լուսինե. Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում

Արփինե. Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % - 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մերի. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը տարածքի վարձակալությունից եկամուտ է ստացել

Վարդուհի. Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 2019թ.-ին ստացել է տարածքի վարձակալությունից եկամուտ առևտրի և ծառայությունների համար: Հիմա ուզում է հայտարարագիր գրել և վճարել հարկերը: Ասացին, որ պետք է տալ հայտարարություն: Խնդրում եմ քայլ առ քայլ հուշել հերթականությունը: Շատ շտապ է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը

Արփինե. Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000 դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն մարքեթինգային ծառայություններ է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը

Շուշանիկ. Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ Բելգիական կազմակերպության համար մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար։ Ունեմ ԱՁ բանկային հաշիվ և հայտարարություն եմ ներկայացրել շրջ. հարկի մասին։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել

Հրաչյա. Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ունեցել է շրջանառության հարկի գերավճար

Անահիտ. 2013թ.֊ին Ա/Ձ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, որից 1 ամիս հետո անհատ ձեռնարկատերը մահացել է։ Տեղյակ եմ, որ այդ ժամանակ ունեցել է շրջանառության հարկի գերավճար։ Ցանկանում եմ ճշտել՝ կարո՞ղ են արդյոք ժառանգները այդ գերավճարը կանխիկացնել կամ օգտագործել այլ նպատակով, եթե այո, ապա հարկային օրենսդրության ո՞ր օրենքով է կանոնակարգվում այդ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է փոխել գործունեության ոլորտը

Արթուր. Բարև ձեզ: Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է պտուղ-բանջարեղենի խանութ բացել

Լևոն. Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին

Տիգրան. Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ: