Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարզեցված հաշվարկի փոխարեն ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ

Անի. Հարգելիներս, շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք տեղյակ եք` եթե տարեկան եկամտային հարկի հաշվարկ է ներկայացվել եկամտային հարկի պարզեցված հաշվարկի փոխարեն, ու այսօր նոր տեղեկացնում են դրա մասին, ի՞նչ է մեզ սպասվում: Վճարումները բոլորը ճիշտ արված են: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է տարածքը վարձակալության տալ այլ ԱՁ-ի

Marine. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք ինձ: Հարցս հետևյալն է. Ա/Ձ -ն իրականացրել է վարսավիրական գործունեություն, բայց հիմա գործունեությունը ցանկանում ենք փոխել, այսինքն տարածքը տալ վարձակալության այլ Ա/Ձ-ի: Ի՞նչ փաստաթղթային փոփոխություն պետք է արվի հարկային տեսչությունում և ի՞նչ հարկատեսակով պետք է արդեն հարկվենք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու նպաստի հաշվարկը ԱՁ համար

Մարգարիտ. Հարգելիներս, խնդրում եմ, օգնեք: 2012թ. նոյեմբերի 15-ին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչ օրս գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և բնականաբար չեմ վարձատրվել հիմնական աշխատավայրից: 2015թ. ապրիլ ամսից զբաղվել եմ ԱՁ գործունեությամբ և ունեցել եմ հետևյալ եկամուտները՝ Ապրիլ` 175 000 դրամ Մայիս` 280 000 դրամ Հունիս` 260 000 դրամ Հուլիս` 285 000 դրամ Օգոստոս` 130 000 դրամ Սեպտեմբեր` 750 000 դրամ Հոկտեմբեր` 770 000 դրամ Նոյեմբերի 4-ից նորից գտնվելու եմ նոր ֆիզ. արձակուրդում, քանի որ սպասում եմ երկրորդ բալիկին: Խնդրում եմ, պատասխանեք` ինչպե՞ս է կատարվելու նպատի հաշվարկը, ու՞մ է պետք դիմել, և արդյո՞ք հաշվի են առնվելու ԱՁ-ից ստացված եկամուտները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք ԱՁ պետք է վարի դրամարկղային գիրք

Լիանա. Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ: Ունի ՀԴՄ, պե՞տք է դրամարկղի գիրք վարի, թե` ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ վաճառել է ավտոմեքենա

Մանե. Ֆիզիկական անձից գնել եմ ավտոմեքենա, վաճառել եմ պետական կառույցին: Անհատ ձեռներեց եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Որքա՞ն է կազմելու հարկի դրույքաչափը, և արդյո՞ք վճարելու եմ եկամտային հարկ ֆիզ. անձի փոխարեն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սուրճի սարք գազալցակայանում

Գարիկ. Բարև ձեզ: Ես գազալցակայանում տեղադրել եմ սուրճի ապարատ (vending machine), դրա համար պետք է գրանցեմ ԱՁ, կասե՞ք` ինչ հարկատեսակով է հարկվելու` ամսակա՞ն, թե՞ եռամսյակային, ու ինչպե՞ս են հաշվարկում հարկը: Հումքը գնում եմ կազմակերպությունից ՀԴՄ կտրոններով: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ

Armine. Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող

Նորայր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք մի հարցում. Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող (վերանորոգում, սպասարկում և այլն) հիմնականում կազմակերպությունների հետ փոխանցումով: Իրավունք ունե՞մ ՀԴՄ չունենալու և այդ դեպքում ֆիզ. անձանց հետ կանխիկ գործառույթներ իրականացնելու իրավունք ունե՞մ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր

Հովիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ-ի արտոնագրային վճարով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Գեորգի. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ համակարգիչների և բջջային հեռախոսների պարագաների մանրածախ վաճառքով: Ունենալու եմ մեկ աշխատող: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, և ի՞նչ հարկատեսակներ պետք է մուծի Ա/Ձ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ֆիզ. անձը ունի հարկային պարտավորություններ բնակարանը վարձով տալու դեպքում

Գևորգ. Բարև ձեզ: Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք: Նախապես շնորհակալ եմ, Գևորգ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ համար էլ պետք է վճարումներ կատարել

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պետ. աշխատող եմ և վճարում եմ պարտադիր կենսաթոշակի համար, նաև Ա/Ձ եմ: Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ-ի համար էլ 5 000 պետք է վճարել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է կատարի սոցիալական վճարներ

Հայկ. Հարգելի հաշվապահներ, Հանդիսանում եմ սոց. վճար վճարող, և այդ վճարները գերազանցում են 25 000 դրամը: Ստացել եմ ծանուցում հաշվեհամարս ներկայացնելու համար, որին կփոխանցվեն այդ 25 000 դրամը գերազանցող գումարները: Զուգահեռ բացել եմ ԱՁ, որը չունի այլ աշխատողներ: ՀԱՐՑ՝ մինչև 2017թ. հունվարի 1-ը պե՞տք է կատարեմ սոց. վճարներ ԱՁ-ի կողմից: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է վարսավիրանոց բացել

Տաթև. Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել վարսավիրանոց, ունեմ մի քանի հարց: 1. Արտոնագրային վճարը, որ օրենքում գրված է 45 000 դրամ՝ եռամսյակային կտրվածքով, դա 1 վարսավիրի համա՞ր է, այսինքն՝ եթե ես ունեմ 3 աշխատող, պետք է վճարեմ 3 * 45 000՞: 2. Եթե վարսավիրանոցս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, արտոնագրային վճարը մնու՞մ է 45 000 դրամ: 3. Սոց. վճար ես պետք է կատարեմ ամեն ամիս 5 000 դրամ և վե՞րջ: Վարսավիրներիս սոց. վճարը ո՞նց պետք է կատարվի: 4. Կա՞ ինչ-որ դեպք, որ ես պետք է եկամտային հարկ վճարեմ: 5. Եթե ես ԱՁ-ի տերն եմ ու նաև աշխատում եմ իմ վարսավիրանոցում, ինձ է՞լ է պետք գրանցել որպես աշխատող ու վճարել 45 000 դրամ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց. վճար կատարող, նա նաև "Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից" վճարող է, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ աշխատում է շրջանառության հարկով: Նախորդ տարի ներկայացրել եմ տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ: Սակայն 2014թ-ի համար նախատեսված հաշվետվաձևում, որը 2-3 օր է ինչ տեղադրվել է կայքում, չկան տողեր, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանը: Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ գործունեություն չի ծավալել, սակայն դադարեցման դիմում չի ներկայացրել

241 Sargis. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում. 1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար 2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող: 3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞: 4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: 5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկել շրջանառության հարկը

Tatev. Բարև ձեզ, հարգելիլի հաշվապահներ: Ես վարում եմ մանրածախ առևտրով զբաղվող (խոսքը վերաբերում է հագուստին) ԱՁ հաշվապահություն: Կարո՞ղ եք ասել` ես շրջանառության հարկ 1%-ով, թե՞ 5%-ով պետք է հաշվարկեմ: