
Վարկի կարճաժամկետ մաս
Մելինե․
Բարև բոլորին։ Հարգելի մասնագետներ, երկու հարց ունեմ։ Եթե կազմակերպությունը նախորդ տարվա հունիսին երկարաժամկետ վարկ է ստացել, առանձնացնելու՞ եմ կարճաժամկետ մասը առաջին տարվա, վարկի համար դա հունիսից մինչև մյուս տարվա հունիսն է այո՞, իսկ տոկոսագումարմերը շահութահարկի հաշվարկում հունիսից մինչև դեկտեմբե՞ր եմ առանձնացնելու։

Ծառայությունների արտահանում
Աննա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ծառայություններն արտահանում է (0-ական ԱԱՀ) և պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Եթե ճիշտ եմ հասկանում՝ հաշիվ վավերագիրն դուրս է գրվում ծառայության մատուցումն ավարտելուց, իսկ հարկերն պետք է հաշվել վավերագիրն դուրս գրելու ԿԲ օրվա փոխարժեքով:
Հարցերս հետևյալն են․
1) Կարելի՞ է հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ ամիսների ծառայությունների համար, եթե վարձատրությունն խմբավորված են փոխանցելու
2) Պե՞տք է մանրամասնել հենց որ ամիսների աշխատանքի համար է, թե՞ բավար է պարզապես նշել ծառայության տեսակն ու գումարի չափն
3) ԱԱՀ հաշվետվությունը ներկայացնելուց փաստաթուղթն դուրս է գրելու՞ օրն է էական, թե՞ գումարն հաշվին նստելու: Օրինակ, եթե հաշիվ վավերագիրն դուրս գրվի ամսվա վերջում, սակայն գումարն հաշվին նստի հաջորդ ամիս:

Տնօրեն նշանակելու համար
Բարև ձեզ։ ՍՊԸ-ի փոխտնօրենին տնօրեն նշանակելու դեպքում ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետռեգիստր ներկայացնելու համար:

Ապրանքներ Չինաստանից
Բաբկեն․
Ողջույն, ունեմ հետևյալ հարցը, կխնդրեմ` օգնեք, նախօրոք շնորհակալ եմ: Չինաստանից պատվիրել եմ ականջակալներ 8 հատ քանակությամբ 29,5 յուան (1650 դրամ) արժողությամբ որպես նվեր մոտ բարեկամներիս համար, ոչ վաճառքի` որպես ամանորյա նվեր. ապրանքը ուշ է տեղ հասնում ու պահվում մաքսայինում: Այնինչ` միևնույն ժամանակ դրանից թանկ արժողությամբ ապրանքներս գալիս, հասնում են ինձ: Մաքսայինում պարտավորեցնում են հարկ վճարել` պատճառաբանելով` քանակն է շատ: Ի պատասխան նրան, որ ասում եմ` ընդհանուր ապրանքիս համար վճարել եմ ~13.200 դրամ, պլյուս 8000 դրամ Գլոբբինգին բերելու համար, եթե վաճառելու լինեի գոնե 50 հատ կպատվիրեի, ասում են` եթե 6-7 հատ լիներ, չէիր վճարի: Իրենց բրոկերները պարտավորեցնում են ինձ վճարել 30,000 դրամ ապրանքը հանելու համար, այն դեպքում, երբ այդ ականջակալների գին-որակը չարժեն այդ գինը: Կխնդրեմ` տրամադրել հստակ օրենք, ըստ որի կկարողանամ հասկանալ` ինչքան պետք է վճարվի, քանի որ ապրանքիս գինը չի անցնում 200€ և մեծ քանակություն չի վաճառքի համար: Չինական ծրագրում վճարածս գումարի կտրոնն ունեմ, տպել եմ, ասում են` «մենք չենք հասկանում` ինչ է գրված», էն դեպքում, երբ գինը 1 հատի ու ընդհանուրի պարզ երևում են: Նախօրոք շնորհակալ եմ:

Ծաղիկների վաճառքի դասակարգիչ
Գոհար․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ինձ ո՞վ կասի օնլայն ծաղիկների վաճառքի դասակարգիչը։

Դիզայներական ծառայությունների մատուցում
Տաթև․
Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․
1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։
2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Երեխայի խնամքի նպաստ
Արևիկ․
Բարև ձեզ։ Ես նոր եմ ունեցել փոքրիկիս, դեռ 10 օր է, դիմումը ներկայացրել եմ միանվագ գումարը ստանալու, հիմա 3 ամսով պետք է անհատ ձեռներեցը բացեմ։ Ինձ պետք է հասկանալ՝ կապ ունի՞ մայրության նպաստի հետ, թե՞ ոչ, կարո՞ղ եմ հանգիստ բացել, թե՞ խնդիրներ կարող են լինել, և չստանամ փոքրիկի ամսական նպաստը, որը տրվում է մինչև 2 տարեկան։

Ոչ նյութական ակտիվի մաշվածք
Ռուբեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: 2022 թ. Հուլիս ամսին պետության կողմից ստացել է լիցենզիա գործունեության իրականացման համար 1 տարի ժամկետով 500 000 դրամ: 2022 թվականի նոյեմբեր ամսին դադարեցրել է գործունեությունը: Հարց՝ ոչ նյութական ակտիվի մաշվածքը 2022 թվականի համար ամբողջությամբ ծախսագրելու դեպքում կլինի՞ որևէ խնդիր։

Աշխատավարձի ձևակերպումներ
Անահիտ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ ձևակերպման մեջ: Կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի ծավալում, բայց դադարեցում էլ տված չէ: Միայն տնօրենին ամսական աշխատավարձ է հաշվարկվում, որը չի վճարվում, փակվում է 513-ով (527-513): Աշխատավարձից պահումները փոխանցվում են: Հարցս հետևյալն է՝ դեբետային մասում ի՞նչ հաշվի հետ պետք է թղթակցեմ այդ պահումները։ 154 -ի հետ եմ տալիս 154-525, 154-527: Գործունեություն չի ծավալում, 8-րդ դասի հաշիվներով չեմ կարողանում ձևակերպել:

Ուսումնական կենտրոնի վճարումներ
Մարիամ․
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է` նորաբաց ուսումնական կենտրոնը պիտի աշխատի միկրոյի դաշտում, ծառայությունների դիմաց վճարը ինչպե՞ս պիտի վերցնի, ինչպե՞ս է ճիշտ պայմանագիր կնքի ծնողի հետ, ըստ դրա ծնողը վճարի բանկում ԱՁ հաշվեհամարին, թե՞ հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի, և արդյո՞ք այս բնագավառի համար հաշիվ-ապրանքագիր դուրս է գրվում, թե՞ ոչ։ Ո՞րն է ճիշտ, օգնեք անփորձիս։ Շնորհակալ կլինեմ պատասխանելու համար։

Կանխիկացում բիզնես քարտով
Տաթև․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ է, որը չունի գրանցված աշխատող, ծառայություն է մատուցում անձամբ ՀՀ-ում գործող կազմակերպության, որը գումարը փոխանցելու է ամիսը 1 անգամ ըստ դուրս գրված հաշվի։ Նշեմ, որ որևէ ծառայություն կամ ապրանք ԱՁ-ն չի պլանավորում ձեռք բերել։ Այս դեպքում ԱՁ-ն կարո՞ղ է կատարված ծառայության դիմաց վճարված գումարները կանխիկացնել ԱՁ-ի համար բացված բիզնես քարտից կամ փոխանցել իր անձնական հաշվին։ Անկանխիկի մասին օրենքը որևէ կերպ սահմանափակու՞մ է նման դեպքերում կանխիկացումը։ Եվ արդյո՞ք ԱՁ-ն ունի հարկերից բացի որևէ այլ ծախս կատարելու պարտավորություն։

Նոր ՍՊԸ հիմնադրում
Անի․
Արդյո՞ք ՍՊԸ հիմնադրի փոփոխություն կատարելուց հետո նախկին հիմնադիրը կարող է մեկ ամիս հետո նոր ՍՊԸ հիմնել։

Փոխառության և շահաբաժնի փոխմարում
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Ցանկանում եմ իմանալ՝ կա՞ արդյոք հստակ պարզաբանում իմ հարցի հետ կապված: Եթե ՍՊԸ-ն իր հիմնադրին, որը նաև 100% մասնակից է, ունի տրված փոխառություն՝ անկանխիկ եղանակով՝ 145 հաշվի վրա, միաժամանակ կտ-ական պարտք շահաբաժինների մասով՝ 529 հաշվի վրա: Կարելի՞ է կատարել այդ հաշիվների փոխմարում՝ իհարկե 5% եկամտային հարկը պահելով և վճարելով բյուջե: Եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ, և ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել: Շնորհակալ եմ։

Շուկայից գնված օգտագործված գույք
Լիլիթ․
Մի հարց ունեմ․ ՀԿ ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել շուկայից գնված օգտագործված գույքը և ներառեմ ՀԿ-ի բալանսում։

Ասոցիացիայի քննություն
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք՝ կայքում կա՞ մարդ, ով Ասոցիացիայի Հարկայինի քննությունը հանձնել է 2021-2022թթ․։ Մի քանի հարց ունեմ։

Մասնակցություն պետական մրցույթի
Արթուր․
Բարև ձեզ։ Պետական մրցույթին մասնակցելու համար պետք է էլ․ ստորագրություն, որը ես չունեմ (ԱՁ)։ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել մրցույթին, հնարավո՞ր է լիազորել այլ անձի, որպեսզի իմ փոխարեն գնային առաջարկ ներկայացնի կամ էլ․ ստորագրություն դնի։

Իրական շահառուների հայտարարագիր գործունեության դադարեցման դեպքում
Կիմա․
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք հարկավոր է ներկայացնել Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, եթե ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է 2013 թվականին, սակայն e-register.am կայքում ցույց է տալիս, որ ՍՊԸ-ի կարգավիճակը էսպիսին է՝ լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության (գոյության) դադարման մասին պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ գրառված չեն։

Բանջարեղենի խանութ
Պարգև․
Բարև Ձեզ։ Մի հարցով եմ դիմում Ձեզ՝ ուզում եմ վարձակալությամբ բանջարեղենի խանութ բացեմ։ Որտե՞ղ պետք է գրանցվեմ, և ի՞նչ թղթեր են պետք։

ՀԿ նախագահը՝ ՍՊԸ տնօրեն
Լիլիթ․
Բարև ձեզ։ Հնարավո՞ր է ինձ օրենքի հղումով օգնեք՝ ՀԿ նախագան, որը զբաղվում է բժշկական դասընթացներով, այսինքն ձեռնարկատիրական գործունեությունով, արդյո՞ք կարող է բացել ՍՊԸ, որտեղ 100% հիմնադիրը ինքն է լինելու, ՍՊԸ-ն վերականգնողական կենտրոն է լինելու, խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս վարվենք, որ փոխկապակցված չճանաչեն։
Կամ հնարավոր է ԱՁ բացել ՍՊԸ-ի փոխարեն, կամ հնարավոր է ՀԿ-ն ու ՍՊԸ-ն նույն վարձակալված տարածքում լինի, էս երկրորդ հարցին խնդրում եմ հստակ պատասխանել։
Շնորհակալ եմ նախապես։

ՀՄ շահագործումից հանում
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այսպիսի հարց ունեմ՝ հիմնական միջոցը, որը չի օգտագործվում, կարո՞ղ եմ շահագործումից հանել և մաշվածություն չհաշվել, ծախսերս շատ են, չեմ ուզում վնաս ցույց տամ:
Վերջին մեկնաբանություններ