Category: Աշխատավարձ, կադրեր

Գրանցման հայտի փոփոխություն

Արմինե․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը օգտվել է երեխայի խնամքի արձակուրդից (մի քանի ամիս) վերադարձել աշխատանքի և այժմ հիմնավոր պատճառներով ցանկանում է շարունակել խնամքի արձակուրդը (երեխան 2տ 3ամս է՝ այսինքն դեռ կարող է մի քանի ամիս էլ օգտվել արձակուրդից)։ Օրենքն ասում է, որ նման իրավունք ունեցող աշխատողը խնամքի արձակուրդից կարող է մաս առ մաս օգտվել և արտահերթ։ Գրանցման հայտում ինչպե՞ս է կատարվում փոփոխությունը, կխնդրեմ մանրամասն գրել։

Սեզոնային աշխատանք

Էմիլի․

Մեր հիմնարկին փետրվար ամսին ծանուցում են տվել, որ պետք է ապրիլի 10-ին լուծարվի, հիմա ես կարո՞ղ եմ սեզոնային աշխատակից ընդունել այսօրվանից մինչև ապրիլի 10-ը այգում աշխատանքներ կատարելու համար։

Արդյո՞ք աշխատակիցը համարվում է սոց․ փաթեթի շահառու

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակից ունենք, որ երկար տարիներ աշխատել է Հադրութում, սակայն հիմա տեղափոխվել է Հայաստան ու աշխատում է այստեղ, սոց. փաթեթի շահառու արդեն իսկ համարվում է չէ՞, էլ չենք սպասում, որպեսզի 6 ամիսը լրանա:

Նոր տնօրենի նշանակում

Արա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե կազմակերպության ընթացիկ գործունեությունը մինչ այժմ վարել է հիմնադիր տնօրենը, սակայն հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել և լինել միայն հիմնադիր, դա ինչպիսի՞ քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացվի։

Արձակման նպաստ

Հասմիկ․

Բարև բոլորին։ Խնդրում եմ պարզաբանել, թե 16 տարի անընդմեջ աշխատողին գործատուի նախաձեռնությամբ (խոշորացված համայնքի ձևավորմամբ) ազատվածին հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն, ասեմ, որ ունի նաև 2 տարվա վերջնակաշվարկ (44 – պատի՞կը)։

Աշխատանքից ազատում

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք․ եթե աշխատողը մինչև 28.02.2022թ. եղել է չվճարվող արձակուրդում, ապա կարո՞ղ ենք իր դիմումի համաձայն նույն օրով ազատել աշխատանքից։

Ո՞վ է վճարելու գումարը

Գրիգոր․

Բարև Ձեզ: Հարցս շատ շտապ է: Աշխատողը, որի պայմանագիրը վերջանում է հուլիսի 20-ին, գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում մինչև հուլիսի 27-ը, կազմակերպության կողմից վճարվում է մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած յոթ օրը չի՞, վճարվում արդյոք, եթե այո, ապա ո՞վ է վճարում:

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե․

Բարև ձեզ։ Եթե հիվանդաթերթիկը (15 օրվա կեսարյան) բերել են փետրվարին, բայց վրայի ամսաթիվը հոկտեմբեր է, դա ցույց ենք տալիս փետրվա՞րի հաշվետվության մեջ, թե՞ հոկտեմբերի։

Խնդիր նպաստի վերաբերյալ

Angela.

Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվարում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումը․

Աշխատակիցը սեպտեմբեր ամսին 22 օր բացակայել է աշխատանքից, որի համար բերել է ԺԱԹ։ Նախորդ ամիսների համախառն եկամուտը կազմել է 4 400 000 ։ Նա աշխատում է 5 օրյա աշխատանքային շաբաթով։ Որոշել ԺԱն-ի գումարը և տալ հաշվապահական ձևակերպում։

Ո՞վ է վճարում նպաստը

Հարութ․

Բարև Ձեզ: Մեկ հարց.
ժամանակավոր անաշխատունակության նպաստը ու՞մ միջոցներով է տրվում՝ գործատուի՞, թե՞ պետբյուջեի։

Ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը

Անահիտ․

Բարև ձեզ, ես կուզենայի իմանալ՝ 47 տարվա աշխատանքային ստաժի դեպքում ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը։

Ի՞նչ հարկեր կառաջանան

Նանե․

Ողջույն,
Ես աշխատում եմ արտեկրում գրանցված IT կազմակերպությունում տանից։ Աշխատավարձը որ արտերկրից փոխանցվելու է իմ՝ ՀՀ բանկի անձնական հաշվին, ենթակա՞ է հարկման։

Արձակման նպաստ

Լիաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Համայնքապետարանը լուծարվել է, փետրվարի 28-ից ես ազատված եմ աշխատանքից: Հիմա հարց․ ինձ արձակման նպաստ, վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Մի հարց էլ․ աշխատող մայրերին տրամադրվող ամսական նպաստ էլ չի՞ վճարվելու ինձ։ Շնորհակալ եմ նախօրոք։

Անաշխատունակության ժամանակահատված

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. վարձու աշխատողը որքա՞ն ժամանակ կարող է լինել անաշխատունակության մեջ: Ըստ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 3 ամիս, 3 ամիս իրար հաջորդող օրացույցային օրերի մասի՞ն է խոսքը, թե՞ աշխատանքային, և արդյո՞ք տարվա ընթացքում տարբեր ժամանակներում ներկայացված անաշխատունակության թերթիկը, որն էլի կազմում է 3 ամիս, վերաբերվում է այս հոդվածին: Կանխավ շնորհակալ եմ…

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Մերի.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ-ի աշխատող եմ: Ըստ աշխատանքային պայմանագրի իմ աշխատավարձ կազմում է 90 000 ՀՀ դրամ: Նշեմ, որ աշխատում եմ որպես մատնահարդար։ Մարտ ամսին պիտի ֆիզարձակուրդի անցնեմ, կհաշվեք` ինչքա՞ն գումար կստանամ: Նշեմ, որ անցած տարվա մայիսին որպես աշակերտ եմ գրանցված եղել, հուլիսից արդեն աշխատող։ Շնորհակալություն։

Աշխատանք համատեղությամբ

Արմինե.

Բարև ձեզ։ Կասե՞ք` եթե աշխատողը նույն գործատուի մոտ ընդունվում է 1,5 դրույքով (8+4 ժամ, շաբաթական ստացվում է 60 ժամ): Ըստ օրենքի մինչև 48ժամ է թույլատրվում, ինչպե՞ս է ճիշտ վարվել։
Եվ մյուս հարցը՝ եթե աշխատողն արդեն 2 ամիս է դիմում է ներկայացրել խնամքի արձակուրդի շարունակման (երեխան դեռ 3տ չկա), արդյո՞ք իրավունք ունի գործատուն որոշակի պատճառաբանություններով մերժել աշխատողին, ով ստիպված շարունակում է մնալ (գիտեմ, որ ըստ օրենքի նման արձակուրդի իրավունք ունեցողին արտահերթ են հատկացնում հասանելիք արձակուրդը և անգամ մեկ օր անհարգելի բացակայելու դեպքում պարտավոր են ազատել): Այս դեպքում ևս ինչպե՞ս վարվել։

Հաշվապահը աշխատում է համատեղությամբ

Հայկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե հաշվապահը համատեղությամբ աշխատում է ինչ-որ ընկերությունում օրական 2 ժամ հնգօրյա գրաֆիկով, այսինքն շաբաթական 10 ժամ, այս դեպքում կարելի՞ է աշխատանքային պայմանագրում ամսական աշխատավարձը սահմանել մաքուր 30 000 դրամ:

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Սաթենիկ․

Բարև Ձեզ, եթե աշխատողը երկու տեղ է աշխատում, դրոշմանիշային վճարը մի տեղից ո՞վ է հետ վերադարձնում։

Արդյո՞ք կուտակվում են արձակուրդային օրեր

Անյա․

Բարև Ձեզ, աշխատողը, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կուտակու՞մ է արձակուրային օրեր։

Նպաստի հաշվարկ

Բարև Ձեզ, հարգելի հաշվապհներ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատանակության թերթիկը հերթափոխային աշխատանքի դեպքում, եթե հիվանդության օրերին տաբելի մեջ այդ աշխատողը չկա։