Category: Աշխատավարձ, կադրեր

Անաշխատունակության թերթիկ

Անահիտ Հարությունյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ անաշխատունակության թերթիկի հաշվարկի ժամանակ 14 օրվա մեջ շաբաթ, կիրակին վճարվու՞մ է, թե՞ ոչ։

Նպաստի փոխհատուցում

Լևոն.

ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։

Հասանելիք արձակուրդ

Արմինե.

Բարև Ձեզ: Աշխատում եմ 01.04.2021 թվականից, 5 օրյա գրաֆիկով ունե՞մ արձակուրդային օրեր, թե՞ ոչ: Եթե այո, քանի՞ օր:

Օրապահիկ

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է հղում ՀՀ տարածքում գործուղման ծախսերի չափերի, որ օրապահիկը նշված լինի: 2005թ. 2335-Ն որոշման մեջ օրապահիկը նշված է 2000 դր.: 2021թ. համար որքա՞ն է կազմում օրապահիկը: Շտապ է: Շնորհակալ եմ:

Աշխատանքային գրքույկի թվայնացման կարգը

Անի.

1. Խնդրում եմ հուշել՝ աշխատանքային գրքույկների հանձնման կարգը սոցապ բաժին։ 2. Աշխատանքային գրքույկում նշված է աշխ. հարաբերությունների սկիզբ 2016, ազատվել է աշխատանքից 2018-ին։ Արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը ևս լրացնել։ 3. Եվ երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի՝ 2017թ.-ից հետո, աշխ. գրքույկը լրացնելը արդյո՞ք պարտադիր է։

Պայմանագիր փորձաշրջանից հետո

Լիանա․

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։

Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ

Անի.

Հարգելի կոլեգաներ, աշխատողը երբ երեխայի խնամքից շուտ է վերադառնում, ե՞րբ պետք տալ գրանցման հայտը:

Օտարերկրյա աշխատողների գրանցման համար

Թագուհի.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Օտարերկրյա աշխատողների գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր և վճարումներ են անհրաժեշտ:

Օրենսգրքով նախատեսված հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ

Բաբկեն.

Հարգելի գործընկերներ,
Հարցս հետևյալն է. արդյո՞ք Աշխատանքային Օրենսգրքով նախատեսված են հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների (շարքային և/կամ սպայական անձնակազմ) վերաբերյալ: Մասնավորպես` ամենամյա վճարովի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության մասով: Զրուցակիցս պատմում է՝ իբր նրանց հերթական արձակուրդը չի վճարվում, իսկ բյուլետենը վճարվում է ինչոր այլ այլ աղբյուրից (ոչ բյուջեից) անհասկանալի կամայական սկզբունքով: Ակնկալում եմ գրագետ հիմնավորված պատասխան՝ գործող օրենսդրական ակտին համատասխանող հղումներով:

Վերջնահաշվարկ

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցն ընդունվել է 11.02.2021թ. և ազատվել 12.08.2021թ., հնգօրյա գրաֆիկով, չի գնացել արձակուրդ: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է հասնում իրեն:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Արփիկ.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում` ուսմասվար եմ և ունեմ 8 դասաժամ, ստանում եմ 144 000 դրամ աշխատավարձ: Օգոստոսի 11-ից 22-ը ունեցել եմ արձակուրդ, որը ամենամյա արձակուրդի մի մասն է: Ինչքա՞ն կկազմի իմ աշխատավարձը և արձակուրդայինը առանձին-առանձին: (Ինչքա՞ն պետք է ստանամ պահումներից հետո):

Արձակուրդայինի հաշվարկ

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսին արձակուրդ է գնում: 2020թ. արձակուրդը եղել է նորից սեպտեմբեր ամսին: Հարցս հետևյալն է. հաշվարկի մեջ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա արձակուրդայի՞նն էլ է հաստիքի հետ ներառվում, թե՞ միայն հաստիքով աշխատած ժամերը: Շնորհակալ եմ:

Մայրության նպաստի կանխիկ վճարում

Հայկ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գնում է հղիության արձակուրդ, պետք է վճարեմ մայրության նպաստ: Կարո՞ղ եմ կանխիկ վճարել, եթե ընկերության աշխատակիցների թիվը 9-ն է: Եթե այո, ապա միայն դրամարկղի ելքի օրդերը բավարա՞ր է: Շնորհակալություն:

Մայրության նպաստ

Մարինե.

Բարև Ձեզ։ Ես Մարինեն եմ։ Գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում։ 30-րդ շաբաթից գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Գրանցված աշխատող եմ հղիությանս 16-րդ շաբաթից։ Ստանում եմ ամսական 100 000 դրամ աշխ.վարձ։ Կցանկանայի իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ ես։ Նախապես շնորհակալություն։

Աշխատանք համատեղությամբ

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:

Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքից շուտ է վերադառնում աշխատակիցը՝ հրամանով աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում և ինչպե՞ս ենք կազմում հրամանը:

Հիվանդաթերթիկ

Արմինե.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել. աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, ստացել աշխատավարձ հունիս, հուլիս ամսիների համար 93 500դր.(յուր. ամսին)։ Օգոստոսի 11-23-ը (9օր) ներկայացրել է հիվանդության թերթիկ։ Այս 2 ամսից միջին ամսականը ցածր է լինում նվազագույն աշխ-ձից և ըստ նպաստների օրենքի՝ ցածր լինելու դեպքում վերցնում ենք նվազագույն աշխ-ձի չափը։ Տվյալ դեպքում քանի որ միայն եկամտային է պահվում՝ 68 000-ից ստացա 87 179-ի, իսկ դրա 80%-ը՝ 69743÷21=3321
5օր գործատուն 16 605,
4օր բյուջեի հաշվին 13 284,
հանած եկամտայինը 6 575 մաքուր՝ 23 314,
գումարած նաև աշխատավարձը մնացած օրերի:
Կասե՞ք ճիշտ է արված, եթե ոչ, ո՞րն է ճիշտ։

Մայրության նպաստ

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։

Ենթավարձակալության պայմանագիր

Հարգելի հաշվապահներ, տարածքը ՍՊԸ-ին տրվել է անհատույց օգտագործման պայմանագրով։ Կարո՞ղ է ընկերությունը ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ:

Աշխատանքի ընդունման հրաման

Աննա.

Աշխատողն ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով, բացակայող աշխատողի փոխարեն մինչև նրա վերադարձը: Հիմնական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինողը տեղափոխվելու է այլ հաստիքի, որպես հիմնական աշխատող: Ի՞նչ բովանդակության հրաման պետք է տրվի այդ աշխատակցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն: