
Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք սկսնակ հաշվապահին
Արևիկ.
Բարև ձեզ։ Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք սկսնակ հաշվապահին, ի՞նչից սկսել (հաշվետար եմ աշխատում):

Ա/Ձ մատուցում է ՍՄՄ ծառայություններ
Անի.
Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։
Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։
Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կրեդիտորական պարտք ունենալու դեպքում պետք է ստեղծել պահուստ
Բարև բոլորին:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք օրենքը պահանջում է կրեդիտորական պարտք (ոչ ժամկետանց) ունենալու դեպքում ստեղծել պահուստ։ Եթե այո, խնդրում եմ տալ հղում։ Կանխավ շնորհակալ եմ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ella.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը.
Տեղակայումը կատարվել է կապալառուական եղանակով՝ դրսից հրավիրված մասնագետների կողմից: Ըստ հարկային հաշվի ներկայացված գումարը կազմել է 420 000 դրամ, այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տեղակայված սարքավորումները ապրիլի 1-ին սկզբնական արժեքով հանձնվել են շահագործման:
Հունվարին շարունակվել է արտադրական նոր շենքի շինարարությունը: Շինարարությունը իրականացվել է տնտեսվարական եղանակով, որի ընթացքում կատարվել են հետևյալ ծախսումները՝
ա) շինանյութեր
բ) հաշվարկվել է աշխատավարձ
գ) դրսից ստացված այլ ծառայությունների արժեքը, որոնց գումարը չի փոխանցվել այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
Հիմնական միջոցների դուրս գրման ակտով ապրիլի 1-ին դուրս է գրվել սարքավորում՝
ա) սկզբնական արժեքը
բ) կուտակված մաշվածությունը
գ) հաշվարկվել է աշխատավարձ լուծարող բանվորներին
դ) լուծարքից հետո մնացած նյութական արժեքները գնահատվել և մուտքագրվել են պահեստ:

Ինչպե՞ս հաշվառել գրասենյակային պիտույքները
Կարինե.
Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասեք՝ գրասենյակային պիտույքները, թուղթը ինչպե՞ս հաշվառել /211, թե՞ 218 /:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Աստղիկ.
Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։
Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։
2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ
Արեգ.
Ողջույն բոլորին:
Ունեմ մի այսպիսի խնդիր.
ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով:
Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով:
2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում:
3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞
Կանխավ շնորհակալություն:

Հաշվեգրման մեթոդ
Հարգելի հաշվապահներ, հաշվեգրման սկզբունք ի՞նչ է նշանակում:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Աստղիկ.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։
Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ.
Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:

Ինչպե՞ս է ձևակերպվում ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը
Նանա.
Իսկ ինչպե՞ս է ձևակերպվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ստացված ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ժաննա.
Հարգելի հաշվապահներ, ո՞նց կարելի է ձևակերպել օգնություն ստացած հիմնական միջոցը և ախտահանիչ նյութերը:

Տալ հաշվապահական ձևակերպում
Մելինե․
Ողջույն։ ՍՊԸ֊ն զբաղվում է կաբելային ինտերինետ ծառայության մատուցմամբ։ Դրամարկղում ստացվել է բաժանորդից ինտերնետ ծառայության վճարը։ Հետվճարային փաթեթ չէ՝ Դտ 251 Կտ՞:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատակիցն ունի ԴԱՀԿ-ում պարտավորություն վճարելու և աշխատավարձից պետք է 30% հաշվարկել և փոխանցել իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին: Կարո՞ղ եք օգնել: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ: Միշտ փոխանցել եմ կազմակերպության հաշվեհամարից աշխատակցի բանկային հաշվեհամարին: Կանխավ շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում տալ. աշխատողը ստացել է մայրության նպաստ 420 000, որից 250 000-ը եկամտային հարկի հաշվին է, իսկ 170 000 ստացվել է սոց. ապահով. ծառայությունից:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Գալինա.
Ինչպե՞ս տալ ձևակերպումը, հաշվարկվել է հիմնական արտադրության աշխատողների աշխատավարձը։

Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում
Մարա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրները:
1. Կազմակերպության համախառն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմում է 9,5 մլն դրամ, շահութահարկի դրույքաչափը՝ 20%։ Հաշվել զուտ շահույթը։
- Ձեռնարկության ընդհանուր ծախսերն ըստ պլանի 1-ին տարում կկազմեն 50 000 հազ. դրամ, որից 0,3 մասը կկազմեն հաստատուն ծախսերը։ Ըստ պլանի երկրորդ տարում արտադրության ծավալները կաճեն 2 անգամ: Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում։ Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:

Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված
Քրիստինե.
Բարև ձեզ: Բալանսի հետ կապված, որ խնդրեմ կասե՞ք կրեդիտորական պարտքերը, դեբիտորական պարտքերը միայն հաշվետու ժամանակաշրջանինն են գրանցվում, թե՞ նախկինից մնացածին գումարվում են հաշվետու տարվանը:

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը
Arev.
Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:
Վերջին մեկնաբանություններ