Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները

Սոնա. Բարև բոլորին: Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ խնդրում․ Կազմակերպությունում կիրառվում է ներդրումային գույքի հետագա չափման իրական արժեքի մոդելը։ 2010թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ներդրումային գույքի իրական արժեքը կազմել է 12 000 000 դրամ, 2011թ․ վերջի դրությամբ՝ 12 500 000 դրամ, 2012թ. վերջի դրությամբ՝ 11 800 000։ 2013թ. հոկտեմբերին գույքը վաճառվել է։ Այդ պահին իրական արժեքը կազմել է 13 200 000 դրամ։ Վաճառքից գումարը ստացվելու է գնորդից 30 օրվա ընթացքում։ Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել ռոյալթին

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ․ Հանքաքարում պղնձի պարունակությունը կազմում է 0.4 տոկոս։ Տարեկան մարվող պաշարների քանակը կազմում է 50 000 տոննա։ Հարստացուցիչ ֆաբրիկայում կորզման գործակիցը կազմում է 0,85, մետալուրգիական գործարանում 0,75։ 1 տոննա պղնձի գինը կազմել է 6 000 դոլար, խտանյութի ինքնարժեքը կազմում է հասույթի 75 տոկոսը։ Որոշել ռոյալթին։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ոսկու հանքավայրը շահագործող ընկերության կողմից վճարվող ռոյալթիի տարեկան գումարը և կապիտալ ներդրումների հետգնման ժամկետը

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հաշվարկել ոսկու հանքավայրը շահագործող ընկերության կողմից վճարվող ռոյալթիի տարեկան գումարը և կապիտալ ներդրումների հետգնման ժամկետը ստորև բերվող ցուցանիշների դեպքում․ -կապիտալ ներդրումներ՝ 1 250 հազար ԱՄՆ դոլար, -արտադրանքի իրացման ինքնարժեք՝ 38 ԱՄՆ դոլար / տոննա, -հանքի տարեկան արտադրողականությունն ըստ վերջնարտադրանքի՝ 5 000 տոննա, -արտադրանքի իրացման գինը՝ 51 ԱՄՆ դոլար / տոննա։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մատուցվող ծառայության ինքնարժեքի ձևակերպում

Արմինե. Բարև ձեզ: Կխնդրեի ասեք՝ հյուրատնային ոլորտում մատուցվող ծառայության ինքնարժեքը հաշվեկշռում կարո՞ղ ենք որպես արտադրանք ձևակերպել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպում

Արփինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Կազմել եմ խնդիր, որը վերաբերում է ավելացման իրավունքով ժամկետային ավանդին։ Հաճախորդը 01.05.2019թ.-ին ներդրել է 120 000 դրամի՝ ավելացման իրավունքով ավանդ։ Ավանդի տարեկան տոկոսադրույքը 8,75 % է, իսկ ավանդի ժամկետը 450 օր է (24․07․2020թ․)։ 25-րդ օրը հաճախորդը ցանկանում է կատարել ավանդի համալրում՝ 50 000 դրամի չափով։ Այնուհետև 67-րդ օրը հաճախորդը կրկին ցանկանում է կատարել ավանդի համալրում, այս դեպքում՝ 80 000 դրամի չափով։ Եկամտային հարկի չափը 10 % է։ Այս խնդրի նպատակն է կատարել հաճախորդի՝ ժամկետային, ավելացման իրավունքով ավանդի տոկոսագումարի հաշվարկը և ներկայացնել այդ ավանդի հաշվառումը բանկի հաշվային պլանով։ Տոկոսագումարը հաշվարկել եմ, ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․ 1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում, 2․ գույքահարկի արտացոլում, 3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննությունների թեստեր

Հասմիկ․ Ողջույն։ Ինչպե՞ս կարող եմ օնլայն տարբերակով ձեռք բերելհաշվապահի որակավորման քննությունների թեստերն իրենց պատասխաններով։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որո՞նք են ճիշտ պատասխանները

Մարա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանները։ 1) Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության ա) Ակտիվների և պարտավորությունների հաշվառման համար բ) Եկամուտների և ծախսերի հաշվառման համար գ) Ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների հաշվառման համար։ 2) Մաշվածության հաշվառման արագացված մեթոդ է ա) Արտադրական բ) Տարիների գումարի գ) Հավասարաչափ: 3) Հաշիվների թղթակցությունները կարող են լինել ա) պարզ բ) բարդ գ) պարզ և բարդ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապես շահագործման հանձնում, երկարաժամկետ դրամական փոխառությունների տրամադրում, գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջված գումարի արտացոլում։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումները հետևյալ հարցերի շուրջ. հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում, հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում, անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իր միջոցներով շենք է կառուցում

Արմեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորությունների, տույժերի և տուգանքների հաշվապահական ձևակերպումներ

Անուշ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժ / տուգանքի հաշվապահական ձևակերպումները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Մարինե. Կազմակերպությունում հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում այրվել են շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաները (առկա է հակահրդեհային ծառայության ակտը): Խնդրում եմ գրել հաշվապահական թղթակցությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Գագիկ․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս ձևակերպեմ այս գործարքը՝ արագամաշ առարկաներից 37 000 դրամի հանձնվում է շահագործման գրասենյակում օգտագործելու համար։ Այսպե՞ս պետք է լինի՝ դտ 713.5 կտ 213.1։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որտե՞ղ են կազմակերպում հաշվապահական պրակտիկ անհատական դասընթաց

Մարիամ. Հարգելի ընկերներ, խնդրում եմ, օգնեք կողմնորոշվեմ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթացի հարցում՝ որտե՞ղ դիմել, որ լինի արդյունավետ, դասավանդի գործող որակավորված գլխավոր հաշվապահ և միևնույն ժամանակ ունենա նաև դասավանդման փորձ: Գործող հաշվապահ եմ, աշխատում եմ ներմուծող կազմակերպությունում որպես հաշվապահ, միևնույն ժամանակ վարում եմ ԱՁ-ների հաշվապահություն: Խմբակային դասերի չեմ ցանկանում մասնակցել, քանի որ արդյունավետ չի, և բացի դա սովորելու ընթացքը շատ դանդաղ է առաջ ընթանում: Աշխատանքային փորձս ընդլայնելու, գիտելիքներս հարստացնելու համար, խնդրում եմ, առաջարկեք որակյալ և ամենակարևորը՝ արդյունավետ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթաց, որտեղ իսկապես հնարավոր կլինի գիտելիք ձեռք բերել և ընդլայնվել մասնագիտության մեջ: Խնդրում եմ առաջարկներ գրելիս նաև գրել պայմանները՝ քանի՞ ժամ, դաս, ամիս է, արժեքը, և որտե՞ղ է գտնվում, ցանկալի է Արաբկիրի տարածքում: