Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

Ելենա. Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել նյութերի վաճառքից հատուցումը, ձևակերպումը կլինի այսպե՞ս՝ դտ 252 - կտ 221, իսկ արտադրամասից մուտքագրվել են վերադարձվող նյութերը, այսպե՞ս՝ դտ 211 - կտ 811:
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Անահիտ. Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Սյուզաննա. Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք

Արմինե. Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան. Բարև ձեզ: 1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը: 2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման

Ալլա. ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 - կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դպրոցի հաշվապահություն վարելու համար

Մարիամ․ Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ, թե դպրոցի հաշվապահության իրականացման համար ի՞նչ կոնկրետ ծրագրերի և հաշվապահական տարրերի պետք է տիրապետել։ Եվ եթե կան նյութեր, խնդրում եմ, տրամադրեք։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ

Արտավազդ. Էլ. ցանցից ստացված հարկային հաշվում հոսանքի արժեքի մեջ արտացոլված է նաև պետության կողմից սուբսիդավորված գումար: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասախանել: Ստացել ենք անվճար դեղորայք՝ մարդասիրական, ինչպե՞ս կարելի է տալ հաշվապահական ձևակերպումները:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաշվածության հաշվարկ ՀՄ վերագնահատման դեպքում

Մելինե Պ. Բարև ձեզ: Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ. դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ. դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի՞, թե՞ 407-ի: