.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարվի

201 Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. Կազմակերպության կողմից մարվել է ապրանքի գնման համար առաջացած կրեդիտորական պարտքը: Հետագայում պարզվել է, որ կատարվել է ավել վճարում, և այդ գումարը պետք է ետ ընդունվի: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարվի. 5212- 2511-100000 2511-????- 30000
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային կենսաթոշակների վճարների ձևակերպումներ

anna. Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը` աշխատավարձից կատարված հատկացումները (5%) կուտակային կենսաթոշակային հիմնադրամին: 527.1- ? - X (5%) ? - 252.1 - X (5%) Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի արժեքի փոփոխություն

219 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ` վճարելով 369 600 դրամ: Մեկ ամիս անց կառավարության որոշման համաձայն այդ գումարից 89 600 դրամ հետ է վերադարձվել մեր բանկային հաշվին: Փաստացի տեղի է ունեցել հիմնական միջոցի արժեքի փոփոխություն: Օգնեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է ձևակերպել գումարի հետ վերադարձը, որպեսզի ՀԴՄ արժեքը նույնպես ճշգրտվի: Նախապես շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ

207 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 - րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% - ի չափով, 181-րդ օրը՝ 50 % - ի չափով և 271-րդ օրը՝ 75 % - ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % - ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կարգավորող հաշիվների նշանակություն

Marina Zazyan. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ձեզ բացատրել կարգավորող հաշիվների նշանակությունը: Առավել պարզ լինելու համար` օրինակով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցող հաշիվ պետք է նշել

Artur. Բարև ձեզ: Դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ թղթակցող հաշիվ պետք է նշեմ հետևյալ հարկատեսակների դրամարկղից վճարման դեպքում: 1.Եկամտային հարկ Դ_____ Կ 251 2.Շրջանառության հարկ Դ_____ Կ 251 3.ՀԴՄ տուգանքի վճար Դ_____ Կ 251 Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշիվների տարբերություն

Ավետ. Ողջույն: Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ բացատրել հաշվային պլանում առկա 2241` տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար, և 2281` առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար, հոդվածների տարբերությունը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թղթակցող ի՞նչ հաշիվ գրել

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք` ՍՊԸ հաշվարկային հաշիվը գտնվում է արգելանքի տակ, կատարել եմ մեկ այլ բանկից եկամտային հարկի վճարում, ստացել եմ անդորրագիր: Դրամարկղի ելքի օրդերում թղթակցող ի՞նչ հաշիվ գրեմ: Շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Անուշիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակավորման քննությունների տեստեր

Roza. Բարև Ձեզ, կարո՞ղ եք հետևյայ հասցեին roze-v-s շնիկ rambler.ru ուղարկել որակավորման քննությունների տեստերը և պատասխանները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ավանդ է դրել բանկում

Արտակ. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ավանդ է դրել բանկում, խնդրում եմ գրեք, թե ինչ ձևակերպում է տրվում ավանդի ներդնման, հետ ստացման և տոկոսային եկամուտ ստանալու ժամանակ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Միջանկյալ շահաբաժինների վերաբերյալ

Մարինա. Խնդրում եմ մանրամասն գրեք միջանկյալ շահաբաժնի ձևակերպումների մասին: Ասեք խնդրեմ` տարին քանի՞ անգամ կարելի է միջանկյալ շահաբաժին բաշխել և ի՞նչ գումարի չափով, սահմանափակումներ կա՞ն: Բազմակի հաշվապահներ պնդում են, որ տարին մեկ անգամ (տարվա վերջ) կարող ես տալ շահաբաժինը, միջանկյալ շահաբաժին հասկացողություն չկա: Խնդրում եմ հղում անել, թե որ օրենքի հիման վրա հիմնվենք միջանկյալ շահաբաժին բաշխելիս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ են տրվում

Eleni. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի ձևակերպումներ են տրվում եկամտային հարկից նպաստի գումարի նվազեցման դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Հ.Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Առաջարկել են վարել վարսավիրանոցի հաշվապահությունը, սակայն այդ ոլորտի հաշվապահությանը ծանոթ չեմ: Վարսավիրանոցը պետք է նոր բացվի, ԱՁ է լինելու, և առայժմ 1 աշխատող է գրանցվելու: Խնդրում եմ հուշեք` ինչի՞ց պետք է սկսել նորաբաց վարսավիրանոցի հաշվապահությունը, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և ի՞նչ կարժենա այդ տեսակ վարսավիրանոցի հաշվապահություն վարելը: