
Շրջանառության հարկ վճարողի հայտարարություն
Նունե․
Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհուրդով այսօր ուղարկեցի 207 հաշվետվությունը՝ գործունեությունս մարտի 1-ից վերսկսելու մասին, հետո փորձեցի 201 հաշվետվությունը ուղակել, սակայն գրում է, որ տվյալ հաշվետվությունը պետք է հանձնել մինչև փետրվարի 20-ը: Խնդրում եմ ասեք՝ ինչ անե՞մ: Կանխավ շնորհակալ եմ։

Հայտարարություն իրական շահառուների վերաբերյալ
Լիլիթ․
Խնդրում եմ ասել․ իրական շահառուի հայտարարագրի կազմելը ու՞մ ֆունկցիան է՝ գլխավոր հաշվապահի՞, թե՞ իրավաբանի:

Շահութահարկի հաշվարկ
Նանո․
Բարև Ձեզ, հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ օգնել, առաջին անգամ եմ հաշվարկելու ՍՊԸ-ի շահութահարկը, փորձեմ տալ մաքսիմալ շատ ինֆո․ կազմակերպությունն ԱԱՀ-ով աշխատող է, 2021 թ. դուրս է գրել 13 մլն հաշիվ, ստացել է 7 մլնի, ինչպես նաև պարզեցվածով աշխատող կազմակերպությունից 3 մլն ծառայության հաշիվ, ունի երկու ամսվա վարձակալության վճար 500 000, աշխատողներ 2 հոգի, ուզում եմ հասկանալ՝ այսքան ինֆորմացիայով կարո՞ղ եք օգնել, եթե պետք լինի՝ այլ ինֆո էլ կտրամադրեմ։

Հաշվետվությունների ցանկ
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Լիազորի գրանցում
Համլետ․
Բարև ձեզ: Լիազոր գրանցելիս հեռախոսի համարի ֆորմատը չի ընդունում, ասում է՝ արժեքը սխալ է։ Ինչպե՞ս կարող եմ լրացնել:

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով
Արթուր․
Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։
Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞
Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։

Տնօրենը ՌԴ քաղաքացի է
Նարեկ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։

ՀՈԱԿ-ին տրամադրվել է սուբսիդիա
Gegham Bagrazyan․
ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։

ԱԱՀ հաշվարկի 18-րդ կետ
Արսեն․
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 18-րդ կետում՝ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ, ծառայությունների արժեքում ներառվու՞մ է վարկերի, փոխառությունների դիմաց հաշվարված տոկոսների գումարը, առանց դրանից դեբետային ԱԱՀ հաշվելու։

ՍՊԸ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ
Լիաննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ֊ն , որն ստեղծվել է 2021թ֊ին, չի տվել շրջհարկի հայտարարություն, անցել ա հարկման ընդհանուր դաշտ, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել, շրջանառություն չի ունեցել, այժմ 2022թ֊ին տվել է շրջհարկի հայտարարություն և պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել։ Հիմա հարցս` 2021թ֊ի համար որևէ հարկային պարտավորություն, որևէ հաշվետվություն ունի՞ ուղարկելու։ Ուղարկվել է միայն տնօրենի գրանցման հայտ և ամսական եկամտայինները՝ զրոյականով։

Շրջհարկով աշխատող ընկերությունը դադարեցման մեջ է
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, պե՞տք է արդյոք շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, այս տարվա մինչև փետրվարի 20-ը ներկայացնի հաշվետվություն հարկատեսակի մասով, եթե առաջիկայում չի նախատեսում վերսկսել իր գործունեությունը:

Ֆինանսական հաշվետվություն Ձև 1
Ռազ․
Բարև ձեզ։ Ֆինանսական հաշվետվություն Ձև 1 (բալանսը) նոր հաշվային պլանով լրացման կարգը կարո՞ղ եք ուղարկել։

ՍՊԸ դրամաշնորհ է ստացել
Սոնա.
2021թ. ՍՊԸ-ն պետության կողմից ստացել է դրամաշնորհ` մրցույթով: Արդյոք այդ դրամաշնորհ պե՞տք է արտացոլեմ 240 ձև-ում և ո՞ր կետում:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել
Նարեկ.
Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում "ՓԲԸ"-ն, որը գործում է ընդհանուր հարկման համակարգում:

ՀԿ հաշվետվություններ
Սոֆյա․
Ասացեք խնդրեմ, արդյո՞ք 2022թ-ի համար կան նոր փոփոխություններ՝ կապված ՀԿ-ի հաշվետվությունների հետ: Պե՞տք է արդյոք ՀԿ-ն, որ 2021թ-ին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, շահութահարկով հարկվելու հաշվետվություն տա մինչև փետրվարի 20-ը:

Մաքսային վիճակագրական հաշվետվություն
Լիկա.
Բարդ ձեզ: Ինչպե՞ս լրացնել վիճակագրական հաշվետվությունը, ԵԱՏՄ ներմուծում է։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի դեղատունը
Անի.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Դեղատունը բացի հարկային հաշվետվություններից, ներկայացնու՞մ է արդյոք հաշվետվությունններ Առողջապահության կամ Բնապահպանության նախարարություններին:

Եկամուտ համատիրության համար
Նարինե.
Համատիրությունը, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, ամեն ամիս գրում է հաշվարկային փաստաթուղթ` ոչ բնակելի տարածքներին։ Խնդրում եմ պատասխանել` արդյոք այն համարվում է համատիրության համար եկամուտ, թե՞ ոչ, և շահութահարկի հաշվետվությունում որտե՞ղ պետք է այն ներկայացվի։

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ
Անի․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։

Եկամտային հարկի պարտավորություն
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գործում է հանրային սննդի ոլորտում, որպես ՍՊԸ, կասեք խնդրեմ՝ եթե եկամտային հարկը փոխանցում է բանկային համակարգով, ապա ի՞նչ հաջորդականությամբ է կատարվում գործընթացը, ներկայացնում է հաշվետվությունը և ըստ այդմ կատարում վճարումներ։ Շնորհակալ եմ նախապես։
Վերջին մեկնաբանություններ