
Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով
Սյուզաննա.
Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով ՀՀ-ից դեպի ՌԴ, պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:

Շրջանառության հարկի հաշվետվությունը թերի է ներկայացվել
Արփինե.
Բարև ձեզ։ Շրջանառության հարկի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ չի լրացվել 5.7 կետը՝ նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։ Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ճիշտ վարվել, այդպես թողնել, երկրորդ եռամսյակում ավելացնե՞լ, թե՞ ճշգրտող հաշվետվություն է պետք ուղարկել:

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ
Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել
Հովո.
Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:

Աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ
Հայկ.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Կխնդրեմ՝ օգնեք.
Հարց 1. Աշխատակցի համար հաշվարկել եմ մայրության նպաստ, որը կազմում է 210 173 դրամ: Այս գումարից պահվում է միայն 23 % եկամտային հա՞րկ, եթե նույնիսկ աշխատողը սոց. վճարող է:
Հարց 2. Համաձայն օրենքի վճարման ենթակա գումարը ե՞րբ պետք է փոխանցվի աշխատողին, եթե անաշխատունակության սկիզբն է 19.05.2020թ.:
Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկու՞մ պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, թե՞ նաև գրանցման հայտում:

Տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Լուսինե.
Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի թե՛ Ա/Ձ-ն, թե՛ ՍՊԸ-ն, երբ աշխատում են շրջ. հարկով:

Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտը
Հովո.
Բարև ձեզ: Մի հարց. միկրոձեռնարկատերը ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Կարեն.
Բարև ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ և բնակարանս տվել եմ պայմանագրով վարձակալության, բայց չեմ իմացել, որ ինչ-որ հաշվետվության ձև պիտի ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել, թե դա ինչ ձև է, և ինչպես պիտի ներկայացնեմ։ Նախապես շնորհակալություն։

Գրանցման հայտում չի նշվել աշխատողի համատեղությամբ աշխատելու հանգամանքը
Արփի.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, վարչական տույժ և տուգանք նախատեսվու՞մ է, եթե աշխատողի գրանցման հայտում չի նշվել, որ նա համատեղությամբ աշխատող է 2018թ.-ից, և հիմա խմբագրեմ և ուղարկե՞մ հայտը:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն
Տիգրան.
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն վարձով է տվել տարածք։ Կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Աշխատողը իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել
Ռուզաննա.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղղություն տալ: Աշխատողը 2019 թվականի դեկտեմբեր ամսին իր դիմումի համաձայն իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել: Այն լրացել է մարտին, բայց աշխատանքի չի ներկայացել, ներկայացել է ապրիլի մեկին: Հիմա ես մարտ ամսին եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ զրոյական: Ի՞նչ անեմ, որ աշխատողն էլ չտուժվի, օրենքի խախտում էլ չլինի: Կարո՞ղ եմ մարտ ամսվա հաշվետվությունը ճշգրտված ուղարկել։ Եթե ուրիշ ելք կա, խնդրում եմ, հրատապ է, շտապ պատասխանեք:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն ՊՈԱԿ-ները
Տաթևիկ.
Համայնքային բուժսպասարկման ամբուլատորիաները որպես ՊՈԱԿ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն։

Հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող Ա/Ձ-ն
Աննա.
Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն չունի վարձու աշխատող և միկրոձեռնարկատիրության համակարգով է աշխատում, ապա ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:

Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել փոփոխություն աշխատողների գրանցման հայտերում
Մարինե.
Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:

Աշխատողի գրանցման հայտը չեղարկվել է
Նաիրա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն զբաղվելու է անասնակերի վաճառքով
Հասմիկ.
Ա/Ձ-ն Երևանից դուրս՝ Մասիսում, զբաղվելու է անասնակերի վաճառքով միկրոձեռնարկատիրության համակարգով, Ռուսաստանից ներմուծելու է անասնակեր, ի՞նչ լրացուցիչ հաշվետվություն պետք է ներկայացնի բացի տարեկանից, և ո՞ր ժամանակաշրջանի համար:

Մատակարարի բանկային հաշվին գումար է փոխանցվել
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպության առհաշիվ անձը բանկով գումար է փոխանցել (ոչ կազմակերպության բանկային հաշվից) մատակարարի բանկային հաշվին: Արդյո՞ք դա դիտվում է կանխիկ: Եվ հաջորդ հարցս. եթե առհաշիվ հաշվետվություն չկազմվի ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ:

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից
Արտո․
Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն
Շուշան.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք. եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրություն է, շրջանառության հարկի վերաբերյալ հաշվետվություն այլևս պետք չէ՞ ներկայացնել:
Վերջին մեկնաբանություններ