Category: Հարց ու պատասխան

Գործունեության դադարեցում պարտքերի դեպքում

Սիրանուշ․

Հաշվապահներ ջան, մի այսպիսի հարց ունեմ։ ԱՁ-ն այս ամսվա վերջին պետք է ժամանակավոր դադարեցում տամ։ ԱՁ-ն ունի դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ։ Ի՞նչ խնդիրներ կունենամ։

Համատեղությամբ ծառայությունների մատուցում

Անա․

Բարև Ձեզ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին․ ԱՁ, որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարո՞ղ է համատեղությամբ աշխատել երկու տարբեր կազմակերպությունների հետ, նշեմ, որ աշխատանքը իրականցվելու է ՀՀ տարածքից դուրս, իսկ աշխատաժամանակը 2 աշխատանքի պարագայում էլ 8 ժամ է, ամբողջ դրույք։ Այս պարագայում հնարավո՞ր է արդյոք 2 աշխատանք իրականացնելը։

ԱՁ հարկեր

Լիանա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է հարկման ընդհանուր դաշտում (շահութահարկ / ԱԱՀ), սոց․ վճար վճարող է, աշխատող չունի, աշխատել է մի քանի ամիս, պետք է դադարեցում տա, շրջանառությունը 0 է։ Ամսական 5 000 սոցիալական վճար և 5 000 եկամտային հարկ ունի՞ վճարելու։ Դրոշմանիշային վճար չունի, չէ՞։

Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշշվապահներ: Խնդրում եմ ասել՝ միկրոձեռնարկատիրության համար ձև 256. Հաշվետվություն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ, ավտոմատ երևո՞ւմ է, ուղղակի միկրոյով հաշվետվություն չեմ արել ոչ մի անգամ, 3 տարի է միայն շրջհարկով ԱՁ-ի և ՍՊԸ-ի հաշվետվություններ եմ տվել:

Գործուղման ծախսեր

Գրիգոր․

Դասախոսը դրամաշնորհային ծրագրի ղեկավար է, ծրագիրը նախատեսում է արտասահման գործուղում գնալու ճանապարհածախսի և օրապահիկի ֆիքսված գումար: Գործուղումից ետ գալուց հետո, պահանջում ենք ինքնաթիռի համար վճարված գումարի invoice-ը, չի ներկայացնում՝ ասելով, թե ծրագիրն ինչքան նախատեսում է, այդքան էլ պետք է վճարենք: Վճարել ենք առհաշիվ: Հարցս՝ ինչպե՞ս կարող ենք ինքնաթիռի տոմսի արժեքը հիմնավորել:

ՏՏ ոլորտի հարկեր

Սիրան․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի Ա/Ձ-ն, ով ունի հավաստագիր և աշխատում է հարկման ընդհանուր համակարգում, վճարու՞մ է արդյոք սոց․ վճար, և եթե այո, ապա ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնի։ Նախապես շնորհակալություն։

Հաշվապահական խնդիր

Ella.

Բարև ձեզ, ո՞վ կարող է օգնել լուծել հետևյալ խնդիրը․

Հայկական կազմակերպությունը, որի ֆունկցիոնալ արժույթը ՀՀ դրամն է, ներմուծում է 120,000 ԱՄՆ դոլար արժեքով սարքավորումներ “X” ընկերությունից 2017 թվականի հունիսի 5-ին, որի համար նախօրոք փոխանցել է 100 000 դոլար կանխավճար: Կանխավճարի փոխանցման օրվա 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 420 դրամ է: Այնուհետև ձեռքբերման մաքսազերծման օրը փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարը 435 դրամ է: Դեկտեմբերի 31-ի դրությամբ, երբ փոխանակման փոխարժեքը 1 ԱՄՆ դոլորը 420 դրամ է, մնացած 20 000 ԱՄՆ դոլար պարտքը դեռևս մարված չէր: Վճարումը կատարվել է 1 ամիս հետո, երբ 1 ԱՄՆ դոլարը 460 դրամ է: Պահանջվում է որոշել սարքավորման սկզբնական արժեքը և “X” ընկերության հանդեպ պարտավորության գումարը ֆունկցիոնալ արժույթով առ 31.12.2017 թվականին:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ…

Հաշվապահական խնդիր

Նարինե․

Վաճառվել է համակարգիչ 420 000 դրամով։ Համակարգչի սկզբնական արժեքը 500 000 դրամ է, վաճառքի պահին կուտակված մաշվածությունը՝ 225 000 դրամ։ Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում։ Հաշվետու անձի կողմից վճարվել է միջնորդավճար համակարգչի վաճառքի համար 10 000 դրամ։ Ձևակերպել համակարգչի վաճառքի հետ կապված գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական հետևանքը։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ…

Ինքնահաշիվ ե՞րբ դուրս գրել

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ոչ ռեզիդենտից պետք է ստանա ծառայություն՝ ընկերության տեխնիկայի վրա ծրագրային ապահովում կատարելով։ Այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ուղարկել է invoice 24.11․2022-ին, սակայն ծառայությունը մատուցելու է 3 շաբաթից։ Հարցս հետևյալում է ՝ ինքնահաշիվը ե՞րբ պետք է դուրս գրել։

Ապրանքի ավելցուկի ելքագրում

Աննա․

Բարև ձեզ։ Կարո՞ղ է կազմակերպությունը հաշվետվության և փաստացի մնացորդների միջև տվյալները ճշգրտելու համար ելքագրել ավելորդ ապրանքները առանց շահութահարկում ծախս ճանաչելու, և ի՞նչ փաստաթղթերով պետք է դա հիմնավորվի:

Լիազորագիր առանց նոտարական վավերացման

Սարգիս․

Առանց նոտարական վավերացման անձի կողմից կարո՞ղ է տրվել լիազորագիր գնորդին՝ առքուվաճառքից ստացվելիք գումարը այլ անձի հաշվեքարտին փոխանցելու համար։

Ծառայությունների արտահանում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Նորաստեղծ ԱՁ-ն զբաղվելու է freelance-ով, այսինքն՝ ծառայություններն արտահանելու է: Զրոյական ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է արտացոլել ամսական ԱԱՀ հաշվետվությունում: Պե՞տք է արդյոք այս դեպքում հարկային հաշիվ դուրս գրել:

ԱՄՆ-ից նոթբուքի ներմուծում

Մանվել․

Բարև ձեզ։ ԱՄՆ-ից 250-400$ արժողությամբ նոթբուք ներկրելիս ի՞նչ չափի մաքսավճար կառաջանա։ Եթե հնարավոր է՝ կասե՞ք մոտավոր բանաձևը, որով կարող եմ ես հաշվել։ Նախօրոք շնորհակալություն։

Ճշգրտող հաշիվ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով։ Սեպտեմբեր 4-ին դուրս է գրել ապրանքների մատակարարման հաշիվ, հիմա պետք է դուրս գրի ճշգրտող հարկային հաշիվ։ Կասե՞ք՝ մատուցման ամսաթիվը որը պետք է նշել։

Արտահանում ԵՏՄ

Աննա․

ԵՏՄ արտահանելու համար ի՞նչ ընթացակարգ է, եթե կարելի մանրամասն: Շրջանառության հարկով է աշխատում ընկերությունը:

1.Արտահանելուց գրվու՞մ է հաշիվ, որի գումարը պետք է արտացոլվի շրջհարկի հաշվետվության մեջ

2. Պայմանագիրը միայն ռուսերեն լեզվով խնդիր չի՞ առաջացնի արտահանելուց

3. Մինչ արտահանելը պե՞տք է գրություն ուղարկել ՊԵԿ։ Եվ եթե այո, կա՞ ինչ-որ ձև, կարո՞ղ եք տրամադրել

ՀԴՄ-ով անկանխիկ գործառնության դիմում

Կարեն․

Բարև Ձեզ։ Խնդրեմ ինձ կարո՞ղ եք օգնել մի հարցով։ ՀԴՄ-ով անկանխիկ գործառնության դիմումը չներկայացնելու դեպքում տուգանքը գործու՞մ է։ Թե՞ առաջին անգամ կարելի է նախազգուշացնել։ Շնորհակալություն։

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Հայկ․

Բարև Ձեզ: Օրենքով սահմանված է, որ շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը: Սա արդյո՞ք նշանակում է, որ 2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը տարեկան հաշվետվությունները ներկայացնելուց հետո:

Ակտիվի վերագնահատում

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ո՞վ կօգնի այս խնդրի լուծման հարցում, խնդրի պահանջն է.

Կազմակերպությունը վերագնահատում է շենքը և որոշում է վերագնահատումը ներառել իր ֆինանսական հաշվետվություններում:

Սկզբնական արժեք՝ 1.150.000

Կուտակված մաշվածություն՝ 94.000

Կազմակերպությունը որոշել է 2018թ.-ից հիմնական միջոցների սկզբնական հաշվառման մոդելից անցնել վերագնահատման մոդելի: Վերագնահատված արժեքը 01.01.2018թ.-ին կազմում է 1.400.000, շենքի օգտակար ծառայության ժամկետը տվյալ պահին 40 տարի է: Պահանջվում է ներկայացնել ՀՀՄՍ 16-ի համաձայն պահանջվող բացահայտումները առ 31.12.2017-31.12.2018թթ.:

Կանխիկի սահմանափակումներ

Gegham Bagrazyan.

Առհաշիվ տրված գումարով հաշվետու անձը կազմակերպության համար ՀԴՄ-ով ամսվա ընթացքում ձեռք է բերել նյութեր և կանխիկ վճարել ամեն ՀԴՄ-ի համար տարբեր օրերին 15-ից 50 հազար դրամ՝ ընդամենը 500 հազար դրամ, որը դրամարկղից կանխիկ վճարվել է 2 տարբեր օրերին՝ 230 և 270 հազար դրամ։ Կանխիկի սահմանափակումներ հաշվի առած՝ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը առհաշիվ անձին և մատակարարին, եթե չի գերազանցվել 300 հազար դրամը 2022թ-ի հուլիսից: Նույնը վերաբերվում է շուկայից գնումներին, որոնք նույնպես կատարվել են կանխիկ և չեն գերազանցել 300 հազար դրամը։

Կանխիկի սահմանափակումներ

Գեղամ.

Կանխիկի սահմանափակումների դեպքում, ինչպե՞ս են կատարվելու ՀԴՄ-ով վճարները, որոնք անհնար է կատարել անկանխիկ և, եթե առհաշիվ անձը կատարել 15 գնում ՀԴՄ -ով՝ յուրաքանչյուրը 35-50 հազ դրամով, կամ շուրջ 700 հազ. դրամ, կարելի՞ է դրամարկղից միանգամից վճարել 700 հազարը։