Category: Հարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալ

Էրիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս մատչելի բացատրեք՝ ի՞նչ հարցեր կարող են առաջանալ կանոնադրական կապիտալի ավելացման հետ կապված, օրինակ, եթե ցանկանանք ՍՊԸ-ն լուծարել կամ սառեցնել, ի՞նչ է լինում այդ կապիտալի հետ, կամ օրինակ ստուգումների ժամանակ այդ գումարը պե՞տք է լինի ֆիզիկապես։ Հնարավո՞ր է այն նվազեցնել։ Եթե հնարավոր է, ապա ի՞նչ պետք է լինի այն գումարների մասով, որոնք պետությունը հետ էր վերադարձրել։

Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ շահաբաժնի եկամտային հարկի վերադարձը դեռ գործու՞մ է, թե՞ ոչ։ Եթե գործում է, տվյալ տարվա ընթացքում վճարված շահաբաժինների եկամտային հարկի վերադարձի համար ե՞րբ պետք է դիմել ՊԵԿ և ինչպե՞ս։

Հաշվապահի որակավորում

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Հաշվապահի որակավորում (լիցենզիա) ստանալու համար պարտադի՞ր է ունենալ բարձրագույն կրթություն։ Եվ քանի՞ տարվա աշխատաքային փորձ է անհրաժեշտ։

ՀԴՄ կտրոն ապառիկի դեպքում

Բարև Ձեզ, ապառիկ վաճառքի դեպքում ՀԴՄ կտրոն տրամադրվու՞մ է։ Խնդրում եմ նաև հղում ուղարկել օրենսդրական կարգավորման: Շնորհակալություն։

Ներմուծում Պարսկաստանից

Ռուզաննա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է՝ Պարսկաստանից ներմուծել ենք պահեստամասեր: Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, և արդյո՞ք վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնենք։

Գյուղատնտեսական արտադրություն

Հայկ․

Բարև Ձեզ։ Գյուղատնտեսության արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն տարվա սկզբից տվել է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ։ Սխալ է չէ՞ արել, որ հայտ է ներկայացրել, պետք է ոչ մի հայտ չներկայացներ, քանի որ մինչև 115 մլն-ը ազատված է հարկերից։ Մոտ 2 ամսից արդեն հնարավոր է գերազանցի 24 մլն ի շեմը։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, երբ գերազանցի 24 մլն-ի շեմը, շրջ․ հարկի հայտ տալ, որից հետո եռամսյակային զրոյական հաշվետվություններ ներկայացնել, թե՞ որևէ հարկատեսակով աշխատելու հայտ չտալ։

Գումարի տեղափոխում հաջորդ հաշվետու ժամանակաշրջան

Հասմիկ․

Եթե հաշվարկային փաստաթուղթը ստացել եմ տվյալ ամսվա մեջ, բայց հաշվետվության մեջ չեմ ներառել ու հաշիվը չեմ հաստատել, կարո՞ղ եմ հաջորդ ամսվա հաշվետվության մեջ ներառել ու հաստատել։

Անկանխիկ թեյավճարներ

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել անկանխիկ թեյավճարների հետ, եթե այն ամսվա վերջում առաջացնում է ավել հասույթ։

Դրամական օգնություն աշխատակիցներին

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի աշխատակիցներ, որոնց երբեմն դրամական օգնություն է տրամադրում՝ կապված նրանց ընտանիքի անդամի հիվանդության կամ ուսման վարձի հետ։ Արդյո՞ք օրենքով կան նախատեսված դեպքեր և սահմանաչափեր, երբ այդ գումարները չեն դիտարկվում որպես հավելավճար և չեն հարկվում աշխատավարձի պես։

Չի վճարվել մատուցված ծառայության դիմաց

Նանե․

Բարի օր, սիրելի գործընկերներ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող աշխատակիցը մահացել է, սակայն չի վճարվել մատուցված ծառայության դիմաց: Ինչպե՞ս վարվել։

Արձակուրդի օրեր կուտակվու՞մ են

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ կօգնե՞ք ինձ հետևյալ հարցում. եթե աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդի (140 օր), այդ ժամանակահատվածի համար ամենամյա նվազագույն արձակուրդի օրեր կուտակվում ե՞ն, եթե այո՝ կխնդրեմ հղումը տալ: Կանխավ շնորհակալ եմ։

Վճարում գույքի դիմաց

Աննա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձին գույք է վաճառել։ Ֆիզիկական անձը կարո՞ղ է կանխիկով բանկում մուտքագրել գումարը կազմակերության հաշվին, թե՞ պետք է իր հաշվից փոխանցել։

ԱՁ-ն գերազանցել է 24 մլն-ը

Եթե միկրոյով աշխատող ԱՁ-ն գերազանցել է 24 մլն-ը, պետք է ԱԱՀ դաշտու՞մ հարկվի։ Ամսվա կեսի համար հանձնի շրջանառության հարկի հաշվարկ, մյուսի համար ԱԱՀ՞։

3-րդ երկրներից հագուստի ներմուծում

Կարեն․

Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։

Անշարժ գույքը իրացվել է կադաաստրային արժեքից պակաս գնով

Արև․

Բարև Ձեզ։ Անշարժ գույքը իրացվել է կադաստրային արժեքից պակաս գնով: ԱԱՀ-ն հաշվարկվել է կադաստրային արժեքի 80 տոկոսից: Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ հաշվարկի մեջ որտե՞ղ պետք է գրվի իրացման գնով հաշվարկված ԱԱՀ-ի և կադաստրային արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի տարբերությունը, 10-րդ տողու՞մ։

Օղու ակցիզային հարկի դրույքաչափ

Արեգա․

Խնդրում եմ ասել ցորենի օղու ակցիզային հարկի դրույքաչափը և հաշվարկի ձևը:

Վերջնահաշվարկից հրաժարում հօգուտ կազմակերպության

Նարե․

Հարգելի հաշպահներ, եթե կազմակերպությունը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, ապա կարո՞ղ է աշխատակիցը դիմում գրել ազատման մասին և տալ համաձայնություն վերջնահաշվարկ չկատարելու մասին, քանի որ գործատուն չի կարող վճարել վերջնահաշվարկի գումարը։

ՀԴՄ կիրառության կանոնների խախտման տուգանք

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնների խախտման հետևանքով ԱՁ-ին՝ համաձայն ՀՕ 416 հոդվածի, առաջադրվել է տուգանք։ Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում տուգանքը չմարելու դեպքում հարկային ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ (լրացուցիչ տույժ, տուգանք և այլն)։ Խնդրում եմ նշել նաև համապատասխան հոդվածի հղումը։

Հիմնական միջոցի վաճառք

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով և աշխատում է շրջ. հարկով։ Մի տարի առաջ ամբարձիչ սարքավորում ներմուծեցինք ՌԴ-ից, ավտոտեխսպասարկման կետ բացելու համար, բայց սպասարկման կետը չբացվեց, և հիմա այդ հիմնական միջոցը այս տարի վաճառեցինք։

Հիմա հարց․ այդ գույքի վաճառքի գումարը պետք է գրեմ շրջ. հարկի հաշվետվության առևտրի տողում, թե՞ 16 տողում (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասակարգիչ նշեմ հաշվետվության մեջ։ Նույն դասակարգիչն, ինչ որ ավտոպահեստամասերի վաճառքի դեպքում։

Գյուղատնտեսական գործունեություն

Նարինե․

Բարև Ձեզ։ Մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզ․ անձը, որը զբաղվում է հատապտղի արտադրությամբ, նախատեսում է գրանցվել որպես ԱՁ , ի՞նչ հարկեր պետք է վճարի։