
Հիմնական միջոցի կառուցում
Մելինե․
Բարև ձեզ, խնդրեմ ուղղորդեք․ ՀԾ-ում հիմնական միջոցի կառուցումը ո՞ր փաստաթղթով է կատարվում: Պահեստի ելքի օրդերով ծախսերը հաավաքե՞մ 822 հաշվի վրա և հետո շահագործման հանձնման ակտով մուտք անեմ որպես հիմնական միջոց։ Շնորհակալություն։

Wildberries – ում՝ որպես վաճառող
Լուսինե․
Բարև Ձեզ։ Wildberries-ում որպես վաճառող եմ: Կասե՞ք ընթացակարգը: Ա/Ձ եմ, քանի որ շրջանառությունս մեծ չի և ներմուծում էլ չեմ անում, հարկատեսակ ընտրել եմ շրջ. հարկը: Մինչև WB պահեստ հասնելը արդյո՞ք գրվում է ապրանքների տեղափոխման բեռնագիր: WB-ից գումարը ստանալուց հետո ապրանքների մատակարարման հաշիվ վավերագի՞ր է գրվում, թե՞ ծառայությունների մատուցման հաշիվ:
Կանխավ շնորհակալություն։

Ավանդից ստացված տոկոսների հարկում
Ելենա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է շրջհարկով։ Ազատ գումարը դրել է բանկում որպես ավանդ։ Այդ ավանդից ստացված տոկոսները հարկվու՞մ են եկամտային հարկի 10%-ով և շրջանառության հարկի 5%-ով (որպես այլ եկամուտ շրջանառության հարկի հաշվարկի 16 տողում), թե՞ 10% (որպես տոկոս շրջանառության հարկի հաշվարկի 11 տողում)։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ դրոշմանիշային վճար
Գուրգեն․
Բարև ձեզ։ Որքա՞ն և ե՞րբ պետք է ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը: ԱՁ-ն անցյալ ամիս է գրանցվել, որևէ եկամուտ դեռ չի ունեցել:

Խմորեղենի արտադրություն
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ -ն սկսում է խմորեղենի արտադրություն, որը վաճառվելու է տեղում։ Կարո՞ղ է աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Էլեկտտրոնային դրամարկղային գրքի վարման համար ուղարկել եմ 154 ձևը (հայտը): Ինչպե՞ս բացեմ գիրքը, որպեսզի լրացնեմ: Շնորհակալություն:

Դրամարկղային գրքում գրանցում 1 մուտքի օրդերով
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է բիլինգային ծրագրով, օրվա ընթացքում կարող է լինել 40-50 վճարում կանխիկով, յուրաքանչյուր վճարման համար բիլինգային ծրագիրը տալիս է դրամարկղի մուտքի օրդեր: Ես կարո՞ղ եմ մեկ նոր օրդերով ամբողջ օրվա գումարը մուտք անեմ դրամարկղային գիրք։

Դրամարկղային գրքի լրացման կարգ
Սվետլանա․
Բարև Ձեզ։ Քանի՞ օրը մեկ պետք է լրացնել դրամարկղային գիրքը։

Դրամարկղի մնացորդի սահմանափակում
Ռոզա․
Հարգելի հաշվապահներ, դրամարկղի մնացորդի սահմանափակում կա՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ավտոլվացման կետ
Խնդրում եմ պատասխանել՝ ավտոլվացման կետը կարո՞ղ է հարկվել շրջանառության հարկի 5% դրույքաչափով։
Շնորհակալություն։

Հիմնադրամի հաշվետվություն
Մելինե․
Բարև, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության հետ կապված։ Մասնավորապես, եթե 2023թ․ հիմնադրամը ստացել է դրամաշնորհ և իրականացրել ծրագիր, այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ արտացոլվու՞մ է այլ եկամուտներում և համապատասխանաբար դուրս գրվում այլ ծախսերով, թե՞ ինչպես։

Ի՞նչ փոխարժեք հիմք վերցնել
Գնել․
ԱՁ-ն մատուցել է խորհրդատվական ծառայություններ արտասահմանյան կազմակերպությանը և վճարվել է արտարժույթով։ Եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս ի՞նչ փոխարժեքով է անհրաժեշտ հաշվարկել շրջանառությունը։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ
Քրիստինե․
Բարև բոլորին։ Եթե էլեկտրոնային դրամարկղի հայտը հունվարի 2-ով է ուղարկվում, խնդի՞ր է առաջանալու կամ տուգանք։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Արև․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ուզում եմ Ա/Ձ բացել և տանը ասեղային մազահեռացում անել, կասե՞ք՝ լիցենզիա պետք է։

Շահաբաժնի վճարում
Անահիտ․
Բարև Ձեզ։ Հաշվի առնելով ՍՊԸ-ի մասին օրենքում փոփոխությունը՝ եթե կայացվում է 2023-ի շահաբաժնի բաշխման որոշում, ապա 2024-ի ընթացքում քանի՞ անգամով կարող է դա վճարվել՝ վճարման սահմանափակում կա՞։ Կարո՞ղ է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։ Նախապես շնորհակալություն։

Դեբիտորական պարտքի դուրսգրում
Սեդա․
Բարև Ձեզ։ Մենք ունեինք գործընկեր կազմակերպություններ Արցախից, որոնք մեր ընկերությանը պարտք են, որոնք պետք է դուրս գրել: Խնդրում եմ ասել՝ կա՞ այդպիսի որոշում Արցախի վերաբերյալ, հիմք ընդունեմ այդ դեբիտորական պարտքերը դուրս գրելիս:

ԱՁ դրոշմանիշային վճար
Ջուլիա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023թ․ մինչև մայիս ամիսը աշխատել է միկրոյի դաշտում, շրջանառությունը՝ 5 միլիոն դրամ, որից հետո անցել է շրջանառության հարկի դաշտ։ Հիմա միկրոձեռնարկատիրության ժամանակահատվածում պետք է վճարի 24 000 դրամ դրոշմանիշ, իսկ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար տարեկան 40 000 շահութահարկ, 40 000 սոցիալական վճար +120 000 էլի՞ դրոշմանիշ։

Ինքնահաշիվ
Արեն․
Բարև ձեզ: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել: Պայմանագրի մեջ գործարքի գումարը նշված է 20 000 ԱՄՆ դոլլար, և ՀՀ կազմակերպությունը 20 000 ԱՄՆ դոլլար է փոխանցել:
Հիմա պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Հաշվի մեջ պե՞տք է նշված լինի 20 000 + 4 000 ԱԱՀ, թե՞ սխալվում եմ։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով։ Պե՞տք է անցնի օնլայն դրամարկղի վարմանը, թե՞ միայն ԱԱՀ վճարող համարվողներին է վերաբերվում:

Էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտի վերջնաժամկետ
Լուսինե․
Հաշվապահներ ջան, էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտը մինչև ե՞րբ կարող ենք հանձնել։ Հունվարի սկզբին կանխիկ գործարքներ նախատեսված չեն, կարո՞ղ ենք հանձնել ավելի ուշ։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ