Category: .

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Մարիշ.

Բարև ձեզ: Գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:

ԱԱՀ-ից ազատվելու վերաբերյալ

Գևորգ.

Մենք մանսակցելով արտասահմանյան կազմակերպության հետ համատեղ շահել ենք մրցույթ, որը ֆինանսավորվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Այդ մրցույթում շահած արտասահմանյան կազմակերպությունը պայմանագիր է կապել մեր կազմակերպության հետ: Մեր և նրանց կազմակերպությունը նախագծային կազմակերպություն է, և զբաղվում ենք Կոտայքի մարզում նոր աղբավայրի նախագծային աշխատանքներով: Ինչպես տեղեկացրեցին ինձ արտասահմանյան կազմակերպության աշխատակիցները, նրանք Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորված բոլոր ԱԱՀ-ներից ազատված են: Հիմա հարցը կայանում է նրանում, արդյո՞ք մենք որպես նրանց կից աշխատակիցներ չենք ազատվում ԱԱՀ-ից:

ԱՁ լուծարում

Միհրան.

Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ – ին:

Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Կարդալ ավելին “ԱՁ լուծարում”

Քանի՞ տոկոս եկամտահարկ պետք է հաշվարկել

Կարեն.

Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը վճարել է ֆիզ. անձի փոխարեն հյուրանոցի կողմից ներկայացրած հաշվի գումարը: Ֆիզ. անձը չի հանդիսանում տվյալ կազմակերպության աշխատակիցը, այլ ժամանել է գործնական նպատակով: Տվյալ դեպքում առաջանում է եկամտահարկ 10%՞, թե՞ 11% դրույքաչափով:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Էլիզա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ես աշխատում եմ 2012թ.-ի հունվարից և երեխա եմ ունենալու հունիսին: Գիտեմ, որ հղիության և ծննդաբերության նպաստ տրամադրվում է 140 օրվա համար, որոնցից 70-ը հղիության, իսկ մյուս 70-ը ծննդաբերության: Կարո՞ղ եմ արդյոք այդ 140 օրվա նպաստը ստանալ որպես ծննդաբերության (որպեսզի միջին աշխատավարձս ստացվի ավելի շատ, քանի որ այդ դեպքում կհամարվի, որ ես ախատել եմ 5 ամիս, հակառակ դեպքում 3 ամիս):
Նախապես շնորհալություն:

Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:

Վարձակալության հետ կապված ձևակերպումներ

Հակոբյան Գևորգ.

Կասե՞ք, թե ինչ ձևակերպում է տրվում վարձակալության դեպքում: Առհասարակ, եթե դժվար չէ, կխնդրեի նկարագրել վարձակալության ողջ պրոցեսը: Կանխավ շնորհակալություն:

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

Ruzan.

Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիրմայի դոլարային հաշվից կատարել եմ փոխարկում դրամի: Օրինակ, $7500, որը վաճառքի պահին բանկի կողմից գնահատվում է 2764500 դրամ, բանկը փոխակերպել է դրամի 367 կուրսով և մուտք արել դրամային հաշիվ 2752500 դրամ: Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը այդ օրը 364.48 է: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարեմ: Շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է ունենալ առաքման գիրք

Արշակ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցի վերաբերյալ: Իմ կազմակերպությունը զբաղվում է մաքսային միջնորդությամբ և ավիա բեռնափոխադրումների կազմակերպմամբ։ Ներկա պահին ԱԱՀ վճարող չեմ: Կազմակերպության ծառայությունները ներառում են նաև մաքսային ձևակերպումներից հետո պատվիրատուների բեռների առաքումը պատվիրատուների գրասենյակներ կամ պահեստներ։

Արդյո՞ք պարտավոր եմ Առաքման Գիրք վարել, թե՞ ոչ։

Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում հիմնական միջոցների մաշվածությունը

Աստղիկ.

Հարգելիներս, եթե գիտեք, պատասխանեք: Հարցս վերաբերվում է հիմնական միջոցներին:
Համակարգիչ, արժեքը 185000, գնվել է 2011թ մայիս ամսին
Տպիչ, 75000
Գրասենյակի աթոռ, արժեքը 1 հատի համար 15000 դրամ է, 6 հատ գնելու դեպքում` ընդ. 90000 դրամ, գնված հունիսին
Ինչպե՞ս է հաշվարկվում այս հիմնական միջոցների մաշվածությունը:
Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի դուրսգրում

Արթուր.

Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանել մի հարցի՝ ջրահեռացման խափանման պատճառով վնասվել է ապրանքների մի մասը, որոնք պիտանի չեն վաճառքի: Ինչպե՞ս է դուրսգրման կարգը:

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ

Նանա.

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:

Հայտի ներկայացում սոցապ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն բացելուց հետո որքա՞ն ժամանակ ունենք ներկայացնել տնօրենի հայտը սոցապ, և որտեղ է դա ֆիքսված (ո՞ր օրենքի մեջ փնտրեմ):

Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Anna.

Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Աշխատավարձի հաշվարկման կարգի փոփոխություններ

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցիս` 2012 թ-ի հունվարից ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատավարձը, արդյո՞ք կան փոփոխություններ կապված եկամտահարկի, գործատուի սոց. վճարի և 3 տոկոս սոց. վճարի հաշվարկման հետ կապված, նախապես շնորհակալություն:

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվություն

Վահագ.

Ասացեք խնդրեմ` ինչպես գտնեմ ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվության բլանկ, և երբ է այդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը:

Ծախսի հիմնավորում պատճեով

Արփինե.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Արթուր.

Արդյո՞ք հաշվի են առնվում տոնական ոչ աշխատանքային օրերը հղիության ու ծննդաբերության ժամանակահատվածում: