Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Գայանե. Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2021թ. հոկտեմբերին և ժամանակավոր դադարեցում է տվել 2022թ. փետրվարի 1-ից։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2022թ. հունվար ամիսների համար բոլոր վճարումները ժամանակին կատարվել են։ Խնդրում եմ ասեք` փետրվար ամիսը արդյո՞ք չի համարվում ԱՁ-ի գործունեության ժամանակաշրջան և փետրվար ամսվա համար եկամտային հարկի և սոց. վճարի վճարումներ արդյո՞ք չեն կատարվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ԱՁ

Տաթև. Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատելու դեպքում

Իննեսսա. Բարև ձեզ: Բացել եմ ԱՁ, IT ոլորտում եմ աշխատելու։ Քանի որ չեմ հասցրել ներկայացնել շրջհարկի հայտարարություն, կասեք` այս դեպքում պետք է ԱԱՀ-ով աշխատե՞մ և ինչքա՞ն է լինելու վճարման հարկի չափը։ Եվ բացի ԱԱՀ-ից այլ ի՞նչ հարկ պետք է վճարեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծառայությունների մատուցում

Գագիկ. Բարև ձեզ։ Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության վերսկսում

Նունե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, եթե մինչև փետրվարի 20-ը չեմ տվել հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ, քանի որ ԱՁ սառեցված է եղել անորոշ ժամանակով: Հիմա ուզում եմ վերսկսել աշխատանքը շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն միկրոձեռնարկատեր է

Գայանե․ Բարև Ձեզ։ Հարգելիներս, 1․ ԱՁ-ն գեղեցկության սրահ է, որտեղ լինելու է և մատնահարդար, և վարսավիր, և Էլոս ծառայություններ։ Կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել, մարզում է։ 2․ Երեխայի մինչև ո՞ր տարիքը տատիկը կարող է վճարվել որպես դայակ, 2, թե՞ 3։ 3․ Միկրոյով գործող ԱՁ-ի մատնահարդարը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ հաշվարկվի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում տնօրենին

Վահե․ Բարև ձեզ, ԱՁ-ն տնօրենին ուզում է տրամադրել փոխառություն: Ի՞նչ փաստատուղթ պետք է ներկայացվի բանկ հաշվապահի կողմից, որ այդ գումարը ԱՁ-ի հաշվից տեղափոխվի տնօրենի հաշվի վրա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Միլենա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Հասմիկ․ Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։
person typing
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Հարկային դաշտի փոփոխություն

Հեղինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Արփինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Միլենա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն: