
ՀՄ վաճառք ֆիզ. անձին
Աշոտ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ Վճարող համարվող կազմակերպությունը ՀՄ է վաճառում ֆիզ․ անձին։ Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու, և ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրվի։

Շինության ձեռքբերում
Սեդա․
Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձից պետք է ձեռք բերի ՀՄ (շենք,շինություն): Հարցս հետևյալն է՝ Շինությունը ձեռք բերել ֆիզ․ անձով, թե՞ իրավաբանական անձով, ո՞ր դեպքում է ավելի ձեռնտու:

Նորաբաց ԱՁ ՏՏ ոլորտում
Աննա․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտում մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությանը: Խնդրում եմ օգնեք՝ Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, և եթե հետագայում աշխատողներ ունենամ, կարո՞ղ եմ Ա/Ձ մոտ աշխատակից գրանցել, թե՞ ոչ: 24մլն-ից տարեկան աշխատավարձը մի փոքր շատ է լինելու՝ հաշվի առնելով պարգևավճարնեը: Տարեկան և ամսական ի՞նչ վճարներ ունեմ անելու: Շնորհակալություն:

Արտարժույթի փոխանակում ԱՁ կողմից
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն կարո՞ղ է իրեն պատկանող եվրոն կամ դոլարը արտարժույթի փոխանակման կետում փոխանակել դրամով։ Ինչու՞ է այդ հարցը իմ մոտ առաջացել, որովհետև փոխանակման կետերը անդորրագիր են տալիս միայն ֆիզ․ անձի անձնագրի տվյալներով և իրավունք չունեն անդորագրում նշել ԱՁ-ի կամ ՍՊԸ-ի տվյալներ։ (ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և չի օգտագործում դրամարկղի գիրք)։

Աշխատանք freelance հիմունքով
Արմինե․
Ունեմ հիմնական աշխատանք, գրանցված աշխատող եմ։ Սակայն երբեմն կատարում եմ թարգմանության պատվերներ դրսից (freelance հիմունքով), տարեկան ընդամենը 1 000 USD։ Ի՞նչ քայլեր պետք է անեմ, որտե՞ղ գրանցվեմ՝ ԱՁ, թե՞ միկրոբիզնես/ինքնազբաղված։ Շնորհակալություն։

Գրքերի վաճառք հեղինակի կողմից
Ավետիս․
Բարև Ձեզ։ Ես գրքի հեղինակ եմ և գիրք եմ տպագրել հրատարակչության միջոցով։ Մտադիր եմ գրքերս (որպես ֆիզ․ անձ) վաճառել գրախանութների միջոցով։ Ինչպիսի՞ հարկեր/տուրքեր պետք է վճարեմ։

Կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենան ֆիզ․ անձին
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է իր ավտոմեքենան ֆիզ. անձին, ապա պե՞տք է հաշիվ-վավերագիր դուրս գրել ու շրջ. հարկի հաշվարկում նոր գործունեություն ավելացնե՞լ, և ինչ-որ հարկային պարտավորություններ առաջանալու՞ են։

ԱԱՀ հաշվանցում ֆիզ. անձի կողմից
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է արվի նման պարագայում․ ֆիզ․ անձը, ով ԵՏՄ -ից ներմուծել է ապրանք, որը գերազանցել է ֆիզ․ անձանց կողմից ներմուծվող ապրանքների թույլատրելի սահմանը, սահմանին ասել են՝ պետք է ԱՁ բացել, ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, բայց փաստացի ստացվել է ներմուծումից հետո, ներկայացրել է ներմուծման հայտարարագիր, կասեք խնդրեմ․ ԱԱՀ հաշվարկի մեջ 17 տողում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների բերում է այդ ներմուծման արժեք, արդյո՞ք այս պարագայում դեբետային ԱԱՀ հնարավոր է հաշվանցել, չէ՞ որ ներմուծումը փաստացի եղել է ֆիզ․ անձով: Կանխավ շնորհակալ եմ։

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ
Աննա․
Բարև ձեզ։ Եթե ՌԴ քաղաքացին այստեղ ԱՁ է բացում, գործունեություն է ծավալելու IT ոլորտում, աշխատելու է շրջ. հարկի դաշտում, ի՞նչ հարկեր է վճարելու բացի շրջանառության հարկի 5%-ից: Եվ բանկում հաշիվ բացելու համար ի՞նչ փաստաթղթեր է պահանջում բանկը ներկայացնել (կխնդրեմ նշել նաև բանկը, եթե խմբի պահանջները չեն խախտվում)։
Արդյո՞ք ՌԴ քաղաքացին պետք է պարտադիր սոցիալական քարտ ունենա։ Նշեմ, որ առցանց լիազոր գրանցվելու է ՀՀ քաղաքացի, ով ունի նույնականցման քարտ, այդ մասով խնդիր չկա։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

ԱՁ հաշվապահություն
Մարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ ձեր օգնությունն է պետք։ Ունեմ Ա/Ձ, ներկա պահին հաշվապահն է կատարում հաշվապահություն, բայց ուզում եմ ինքս վարել։ Նշեմ, որ գրանցված աշխատող չկա։ Տարեկան եկամուտը չի գերազանցում 24 մլն ՀՀ դրամը։ Որևէ դժվարություն իրենից ներկայացնու՞մ է։ Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն վարել։ Կանխավ շնորհակալություն։

Իրավաբանական անձը ֆիզ. անձից բնակարան է գնում
Հերմինե․
Բարև ձեզ։ Եթե իրավաբանական անձը ֆիզ անձից բանակարան է գնում, ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում։

Առցանց աշխատանք որպես ֆրիլանսեր
Օլգա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Անցած տարվանից ես աշխատում եմ ֆրիլանս և անցկացնում եմ օնլայն հոգեբանական խորհրդատվություն։ Ստանում եմ արտասահմանից գումար քարտիս վրա։ Արդյո՞ք հարկավոր է այս տարի ներկայացնել հայտարարագիր։ Հնարավո՞ր է աշխատել որպես անհատ և ստանալ ՀՎՀՀ հարկերը վճարելու համար, թե՞ հարկավոր է բացել ԱՁ։ Ինչպե՞ս պետք է գրանցել այդ եկամուտը, և ինչպե՞ս է այն հարկվում։ Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

2 տարբեր գործունեություն 1 ԱՁ-ով
Գասպար․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, որը օգտագործում եմ խանութի համար, շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը։ Հնարավո՞ր է օգտագործել տվյալ ԱՁ-ն այլ գործունեության համար` ստանալ աշխատավարձ այլ բնագավառում։ Եթե այո, ապա խանութը դուրս կգա՞ միկրոյից ու կհարկվի շրջանառությունի՞ց։

Առցանց աշխատանք
Արմեն․
Բարև Ձեզ։ Ես առցանց աշխատում եմ որպես անհատ ծրագրավորող ամերիկյան կազմակերպությունում, ստանում եմ ամսական աշխատավարձ, որի փոխանցման նպատակը գրվում է "այլ", և ցանկանում եմ շարունակել որպես Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Նշեմ, որ տարեկան եկամուտս չի գերազանցում 8.000.000 ՀՀ դրամը։

ԱՁ ցանկանում է բացել ՍՊԸ
Մանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․
Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։
Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։
Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիզիկական անձը 2023թ-ին անշարժ գույք է վարձակալության տվել կազմակերպությանը փոքր գումարով։ Կազմակերպությունը որպես հարկային գործակալ հաշվարկել է եկամտային հարկը և վճարել։ Սակայն վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի, ֆիզ. անձն էլ հայտարարություն չի տվել, բայց ներկայացրել է ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր։ Խնդրում եմ ասեք` այս դեպքում ֆիզ. անձին տուգանք սպառնու՞մ է։

ԱՁ փոխարինում ՍՊԸ-ով
Արթուր․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ԱՁ-ն փոխարինել ՍՊԸ-ով, կարո՞ղ եք հուշել գործողությունների հերթականությունը, և դա ինչքա՞ն ժամանակ է պահանջելու։

Վճարում գույքի դիմաց
Աննա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձին գույք է վաճառել։ Ֆիզիկական անձը կարո՞ղ է կանխիկով բանկում մուտքագրել գումարը կազմակերության հաշվին, թե՞ պետք է իր հաշվից փոխանցել։

Գյուղատնտեսական գործունեություն
Նարինե․
Բարև Ձեզ։ Մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզ․ անձը, որը զբաղվում է հատապտղի արտադրությամբ, նախատեսում է գրանցվել որպես ԱՁ , ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Եկամուտների հայտարարագիր
Գոհարիկ․
Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, սակայն նա ունեցել է ԱՁ իր անունով, որը դադարեցրել է (կամ փակել)։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։
Վերջին մեկնաբանություններ