Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ ժամանակավոր դադարեցում

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացել եմ 2022-ի սեպտեմբերի 30-ին և գործունեությունը դրսի հետ է՝ ՏՏ ոլորտ։ Այս ամիս աշխատավարձը հաշվին կնստի և եռամսյակային շրջհարկ հունվարին կտամ։ Կարո՞ղ եմ նոյեմբերի 1-ով Ա/Ձ-ի ժամանակավոր կասեցում տալ։ Եվ եթե այդպես անեմ, 2023-ին մինչև ապրիլ 240 և 244 ձևերը միայն հոկտեմբեր ամսվա համար կլինի տա՞մ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առկա է ապրանքային մնացորդ

Մաշա․ Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Դեղատունը գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, դեղերի մեծ մասը վաճառել է այլ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողի, որի համար գրվել է հաշվարկային փաստաթուղթ, բայց կա նաև մոտ 20 մլն-ի ապրանքային մնացորդ։ Ի՞նչ խնդիր կա, եթե ապրանքը ուղղակի մնա և ոչինչ չարվի, կազմակերպությունը աշխատում է շրջ․ հարկով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծրագրի արտահանում

Անահիտ․ Բարև ձեզ հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը դեպի Ռուսաստան ծրագիր է վաճառել (արտահանել) ֆիզ անձին, քանի որ այն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, հայտարարագիր չկա, միայն հաշիվ ապրանքագիր և պայմանագիր է կազմվել։ Հարցս հետևյալն է՝ 1․ Արտահանման հայտարարգիրը կազմելու համար որպես արտահանման ամսաթիվ ո՞րը կարող եմ հիմք ընդունել 2․ արդյո՞ք այդ փաստաթղթերը բավարար են արտահանում ձևակերպելու համար 3․ և եթե այդ ֆիզ անձը հարկեր չի վճարելու, առանց իր հարկերի վճարման ծանուցումը մեզ ուղարկելու, ես կարո՞ղ եմ այն ամեն դեպքում ձևակերպել որպես 0% դրույքաչափով հարկվող գործարք Եթե արտահանումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ծրագրային ապահովում է, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել արտահանումը և լրացնել հայտարարագիրը արտահանման, եթե չկա ապրանքային հայտարարագիր կամ ավիաբեռնագիր։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ անհրաժեշտություն

Lilia. Բարև ձեզ, ո՞վ կարող է ասել՝ արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ, երբ ԱՁ-ն (միկրո) իրականացնում է ավտոմեքենայի սրահի վերանորոգման աշխատանք, թե՞ ֆիզ. անձին հաշվարկային փաստաթուղթ գրենք՝ նորմալ է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի հաշվարկ

Գոհար․ Աշխատակիցը մեկնել է Դուբայ 27.09.2022- 07.10.2022թ գործուղման (առկա է գործուղման վկայականը կնքված), վերադառնալով՝ ներկայացրել է միայն ինքնաթիռի տոմսը և հյուրանոցի ամրագրումը առանց գումարի կտրոնի։ Ինչպե՞ս հաշվարկեմ 11 օրվա ծախսերը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձում

Լիլիթ. Բարև Ձեզ։ Նվիրատվության արդյունքում ձեռք բերված գույքը կարո՞ղ է գոյացած հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձվել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալած շենքում կատարված աշխատանքներ

Անահիտ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը վարձակալած շենքում, որում պիտի գործունեություն իրականացնի, կատարել է էլեկտրականության մոնտաժում, ապահովիչների գեներատորների լեդ լույսերի տեղադրում, մալուխային լարերի ձեռքբերում։ Այս թվարկածներս պետք է ձևակերպե՞լ որպես հիմնական միջոց, թե՞ շենքի վերակառուցում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Ա/Ձ դրոշմանիշային վճարը ինչպե՞ս է հաշվարկվում, շրջանառությունից ելնելով սահմանաչափ կա՞, որտե՞ղ կարող եմ դա կարդալ, և վճարվում է մե՞կ անգամ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինարարական լիցենզիայի վերաբերյալ

Լիլիթ. Բարև ձեզ։ Ո՞վ է տեղյակ, շինարարական լիցենզիա ունեցողին կարո՞ղ է ծառայություն մատուցել չունեցողը, այսինքն՝ գործն անում է լիցենզիա ունեցողը, բայց աշխատանքներում ներառել է այլ Ա/Ձ-ի ու աշխատողների։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է աշխատողը մեքենա վարձակալել

Արմինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել մեկ հարց՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցի համար թու՞յլ է տրվում արդյոք վարձակալել ավտոմեքենա՝ իր ծառայությունը լիարժեք կատարելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բրոքերային ծառայություն

Հրանուշ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ՍՊԸ-ն մատուցելու է մաքսային բրոքերային ծառայություններ, սկզբնական շրջանում աշխատելու է շրջ․ հարկով և ունենալու է 2 աշխատող։ Կտրամադրե՞ք տվյալ ոլորտի առանձնահատկությունների մասին տեղեկատվություն (հաշվետվություններ, հարկման դաշտ և այլն)։ Շնորհակաություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոն ՀՎՀՀ-ով

Վիգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ Հարկային օրսենսգրքում նշված է, որ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վարձատրության վճարը հաշվառման դրամարկղային մեթոդով է, այսինքն՝ եթե սեպտեմբեր ամսվա վճարը տրվում է հոկտեմբերին, ապա պետք է հոկտեմբերի եկամտային հաշվարկի մեջ ներառե՞լ։ Ճի՞շտ է։ 2. Ըստ ՀՕ 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել գնորդի հվհհ-ով կտրոն: Հարց՝ արդյո՞ք 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կարելի է տալ հվհհ-ով հդմ կտրոն։