Category: Հաշվապահական հաշվառում

Մաշվածության հաշվարկ

Ռուբեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է հիմնական միջոց՝ ավտոմեքենա: Բեռնափոխադրման ծախսի գումարը պե՞տք է ներառել ինքնարժեքի մեջ և մաշվածքը հաշվել հանրագումարից։

Կրեդիտորական պարտքի դուրսգրում

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ։

Ունենք ընկերություն, որը չի մարել իր պարտքը, 2020թ սնանկ է ճանաչվել, բայց վերջնական վճիռը կայացվել է 2021թ։ Ես այդ պարտքը դուրս եմ գրել 2021թ, սակայն ստուգման ժամանակ ինձ ասում են, որ պետք է այդ պարտքը դուրս գրեի 2020թ, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքները:

Կանոնավոր ուղևորափոխադրումներ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս տալ ձևակերպումը

Ալիսա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք մի հարցում: ՀԾ ծրագրով եմ աշխատում , ինվոյսինգով դուրս գրված հաշիվները գրանցում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես հաշվային ձևակերպումը տալ, եթե անվճար ստացված դեղորայքը մատակարարում ենք այլ ԱԱՊԿ (առողջապահության ապահովման և պահպանման կենտրոն)-ին։

Գործառնության ձևակերպում

Տաթևիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունը` վաճառվել է 75 000 դրամ ինքնարժեքով արտադրանք ապառիկ 100 000 դրամով։ Կանխավ շնորհակալ եմ։

Այլ հաշվապահական խնդիրներ…

Հաշվապահական գործերի հանձնում-ընդունում

Անուշ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստել գլխավոր հաշվապահի աշխատանքից ազատման, գործերի հանձնման-ընդունման ժամանակ։ Շնորհակալություն։

Հաշվին առկա է մնացորդ

Քրիստինա․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե ՀԾ ծրագրում ունեմ 525 հաշվի մնացորդ, որը վաղուց էտպես գալիս է, վճարված է, հարկայինով խնդիր չկա, ուղղակի ժամանակին չեն ուղել, ինչպե՞ս ուղղեմ, որ սխալ չլինի։

Անհատույց ստացված ակտիվներ

Սերգեյ․

Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոցներ և նյութեր: Արդյո՞ք և ՀՄ-ն, և նյութերը կհամարվեն եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Հաշվապահի որակավորման նյութեր

Աշխեն․

Բարև Ձեզ։ Որ խնդրեմ, ինձ կտրամադրե՞ք հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ նյութեր։ Կանխավ շնորհակալ եմ։

Լիզինգի ձևակերպումներ

Անուշ․

Հարցս վերաբերում է լիզինգի ձևակերպումներին, խնդրում եմ վրայով անցնենք իրար հետ, նոր ձևակերպեմ։

1 – ՀՄ Ձեռքբերման մասով դտ 1119-կտ 413,

2 – կանխավճարի ձևակերպման մասով՝ դտ 413-կտ 252,

3 – չկրած տոկոսի ծախսի մասով՝ դտ 414-կտ 413 (ընդհանուր տոկոսն եմ գրում) և 12 ամսվա համար դտ 414-կտ 516,

4 – տոկոսի ծախսագրում՝ դտ 727-կտ 516,

5- մայր գումարի վճարում՝ դտ 413-կտ 252։

Խնդրում եմ տոկոսի սուբսիդավորման մասով ասեք՝ ի՞նչ ձևակերպեմ։

ՀՄ մաշվածություն

Անի․

Ողջույն, խնդրում եմ օգնեք։ 2019թ-ին սեպտեմբերին ձեռք բերված ՀՄ։ Օգտակար ծառայության ժամկետը 4 տարի։ Հարց՝ եթե 2019-ին հաշվարկվում է մաշվածություն 3 ամսվա համար, արդյո՞ք 2023-ին պիտի հաշվարկվի 9 ամսվա մաշվածություն, որ դառնա 4 լիարժեք տարի։ Շնորհակալ եմ։

Ապահովագրական ընկերություններ

Երվանդ․

Ողջույն: Ցանկանում եմ ծանոթանալ ապահովագրական ընկերությունների ֆինանսա – տնտեսական գործունեության հաշվային պլանին։

Մյուս հարցը. ապահովագրական ընկերությունները ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում:

Ձեռքբերում ֆիզ․ անձից

Արա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երբ շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում հիմնական միջոց, որի համար կողմերի միջև կնքվում է պայմանագիր, գնման ակտ և կատարվում է հանձնում ընդունում, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն, և արդյո՞ք առաջացած 10 % եկամտային հարկը (քանի որ ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում ) ենթակա է հիմնական միջոցի արժեքի ավելացմանը և հետագա ամորտիզացմանը, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Հաշվապահական խնդիր

Արինա․

1) Եթե վաճառված ապրանքների ինքնարժեքը կազմում է 50 000 դրամ, գնումները` 40 000 դրամ, իսկ ապրանքների վերջնական մնացորդը 7 000 դրամ, ապա որքա՞ն կկազմի սկզբնական մնացորդը։

2) տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Հաշվապահական խնդիր

Արինա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք։

Որքա՞ն է կազմում համախառն շահույթի տոկոսը վաճառքի նկատմամբ։ Անհատ ձեռնարկատերը պաշարների տարեկան հաշիվը փակում է հաջորդ տարվա առաջին ամսվա 6-ին։ Այդ ամսաթվի դրությամբ պաշարների հաշվի մնացորդը կազմել է $44 600: 31.12.2016թ.-06.01.2017թ. ժամանակահատվածում վաճառքը կազմել է $4 875 , իսկ գնումները` $5600։ 31.12.2016թ. դրությամբ պաշարների արժեքը կազմել է $42 900։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Տալ ձևակերպումներ

Արինա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք տալ ձևակերպումները։ Կազմակերպությունը 01.08. 2011թ. ձեռք է բերել տեղակայում պահանջող հաստոց 4 600 000 դրամով, օգտակար ծառայության ժամկետը 5 տարի, մնացորդային արժեքը` 200 000 դրամ: Տեղակայման համար ծախսվել է նյութեր 400 000, աշխատավարձ 200 000 դրամի։

01.11.2013թ հիմնական միջոցների լուծարող հանձնաժողովը դուրսգրման ակտով լուծարել է հաստոցը։ Հաստոցի ապատեղակայման համար բանվորին հաշվարկվել է աշխատավարձ 50 000 դրամ։ Հաստոցի լուծարքից ստացված 200 000 դրամ ջարդոնը մուտքագրվել է պահեստ։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Հաշվարկված օգնության թղթակցություններ

Գրիգոր․

Կազմակերպությունը օգնություն է տրամադրում աշխատակիցներին: Համախառն եկամտի 0,25 տոկոս շեմն արդեն անցել ենք: Խնդրում եմ տալ հաշվարկված օգնության և պահված եկամտային հարկի հաշվապահական թղթակցությունները:

Հաշվապահական խնդիր

Արինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել։ 31.12. 2013թ դրությամբ ընկերության ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը ` հիմնական միջոցներ սկզբնական արժեք՝ 860 000$, կուտակված մաշվածություն՝ 397 000$, 2014թ ընթացքում վաճառվել է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը 37 000$ էր, սկզբնական արժեքը՝ 80 000$, և վաճառվել էր 49 000$-ով։ Տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր սարքավորում՝ 180 000$ սկզբնական արժեքով։ Ընկերության մաշվածության հաշվառման քաղաքականությամբ հիմնական միջոցի ձեռք բերման տարում մաշվածությունը հաշվառվում է ամբողջ տարվա համար, իսկ օտարման տարում մաշվածություն չի հաշվարկվում։ Մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով 10% դրույքաչափով։ Հիմնական միջոցները ի՞նչ գումարով կարտացոլվեն 31.12.2014թ ֆինանսական վիճակի հաշվետվությունում։

2.

2018թ հունվարի 1-ին ձեռք է բերվել հիմնական միջոց 50 000 դրամ արժեքով, մաշվածությունը հաշվարկվել է նվազող մնացորդի մեթոդով՝ 30% դրույքաչափով։ Որքա՞ն կկազմի հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը 2020թ տարվա վերջում։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Հաշվապահական խնդիր

Արինա․

Բարև ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնել որոշել տարեկան մաշվածության գումարը։ 01.01.18թ-ի դրությամբ ընկերության հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը 6 000 000 դրամ է, մնացորդային ամորտիզացիոն ժամկետը՝ 4 տարի, նվազագույն ամորտիզացիոն արժեքը 10 տարի։ 01.05.18թ-ին կատարվել է կապիտալ բնույթի ծախս 8 000 000 դրամի չափով։

Նախապես շնորհակալություն:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Հաշվապահական խնդիր

Արինա․

Խնդրում եմ օգնել` տալ ձևակերպումները և որոշել վերջնական ֆինանսական արդյունքը ։

Կազմակերպությունը 01.10.2008թ-ին ձեռք է բերել հաստոց 3 000 000 դրամով և անմիջապես հանձնել շահագործման ` կատարելով տեղակայման ծախսումներ, այդ թվում` նյութեր 150 000 դրամ, աշխատավարձ 100 000 դրամ, հաստոցի օգտակար ծառայության ժամկետը 5 տարի, մնացորդային արժեքը 0 դրամ, մաշվածության հաշվարկման մեթոդը` գծային-հավասարաչափ։ 01.01.2010թ-ին կազմակերպությունը օտարում է հաստոցը 2 000 000 դրամով։

Նախապես շնորհակալություն ։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ