Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն

ԼԻԼԻԹ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ԱԱՀ վճարող է

Նարինե․ Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Անի. Հարգելի հաշվապահներ, վերջնահաշվարկը հաշվետվության մեջ պետք է արտացոլել միանգամից, թե՞ կրկին ըստ ամիսների:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ձեռքբերում ֆիզ. անձից

Արա. Բարև ձեզ։ Եթե ֆիզիկական անձից կատարվել են ապրանքների գնումներ` երկկողմանի գնման ակտերի միջոցով, ապա եկամտային հարկի հաշվետվության ներկայացման ժամանակ երկրորդ մասում, ո՞ր կոդը պետք է ընտրեմ «այլ եկամուտները», թե՞ պետք է ընտրեմ «չհիմնավորված վճարումները», բայց 20%-ը ձեռքով փոխեմ 10%-ի, քանի որ 150-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ մասի բոլոր վավերապայմանները պահպանված են։ Նշեմ, որ ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առանց փաստաթուղթ ապրանքի ձեռքբերում և վաճառք

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Սարգիս. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն լրատվական կայք է հիմնադրել, որտեղ գովազդի տեղադրումից ստացած շահույթն ամսական չի գերազանցում 1 000 000 դրամը: Վարձու աշխատող չունի։ Խնդրում եմ ասել, թե ի՞նչ հարկատեսակով է հարկվելու այդ բիզնեսը և հարկային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ կարելի է հանձնել հաշվետվությունները

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս: Կարո՞ղ եմ կիրակի օրով հաշվետվություն հանձնել, թե՞ պետք է աշխատանքային օր հանձնեմ (taxservice-ով): Շնորհակալ եմ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ

Էլեն. Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոց. վճարի արտացոլում հաշվետվության մեջ

Արմինե. Բարև ձեզ: Աշխատողին նոյեմբերի 24-ից խնամքի աձակուրդ ենք ուղարկել, այժմ եկամտայինի հաշվետվություն ուղարկելիս 3000դր. սոց. վճարը չի արտացոլվում: Արդյո՞ք դեկտեմբերից է պահվելու, բայց չէ՞ որ նոյեմբերից է գնացել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առանց փաստաթուղթ ապրանք

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ընկերությունը վաճառել է ապրանքներ, որոնք առանց փաստաթուղթ են շուկայից ձեռքբերված, ապա որքա՞ն են հարկվում, ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արդյո՞ք երևում են և ո՞ր տողով: Ի՞նչ է արվում նման դեպքերում, օրենքի հղում եթե կա, կցեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանման հայտարարագիր

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք` ԵՏՄ ապրանք է արտահանվել` պետական սահմանի հատման օր` 25.11.2021-ին 350 000 ռուբ.: Արտահանման հայտարարագրի 11 կետում լրացվող արժեքը ինչպե՞ս հաշվեմ /առաջին անգամ եմ լրացնում/:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Էլլադա. Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք "ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" հայտարարությունը գտնել և հրապարակել: